Պատմություն Հարցեր

Թվել սելջուկ-թուրքերի արշավանքները:

Հայաստան, Վասպուրական, Բասեն գավառ, Կարնո դաշտ, Արծն քաղաք, Ատրպատական:

Նշել, թե ինչ հարաբաերություններ էին Բյուզանդիայի և սելջուկ թուրքերի միջև 9-10-րդ դարերում:

Նրանք թշնամիներ էին և ունեին ոչ լավ հարաբերություններ:

Ի՞նչ դեպք է տեղի ունեցել 1071թ.:

1070-ին սելջուկները գրավել են Մանազկերտը։ 1071-ի գարնանը Բյուզանդիայի կայսր Ռոմանոս IV հետ է գրավել Մանազկերտը։ Այնուհետև սելջուկ-թուրքական բանակը հարձակվել է բյուզանդական զորքի վրա։ Ճակատամարտի թեժ պահին բյուզանդական բանակի կազմում եղած ուժերն անցել են իրենց ցեղակից թուրքերի կողմը, բյուզանդացի զինվորները խուճապահար լքել են ճակատը և վերադարձել ճամբար։ Շարունակել են քաջաբար մարտնչել բյուզանդական բանակի կազմում գտնվող հայկական զորամասերը։ Սակայն Բյուզանդիայի կայսեր վիրավորվելուց ու գերեվարվելուց հետո ճակատամարտն ավարտվել է սելջուկների հաղթանակով։ Կայսեր և սելջուկյան սուլթանի միջև կնքվել է հաշտություն, որով կայսրությունը սելջուկներին է զիջել Մանազկերտը, պարտավորել է վճարել տարեկան հարկ։

Կենսաբանություն Տարվա ամփոփում

Փետրվար

Կենսաբանություն Տնային աշխատանք

Կենսաբանություն Տնային աշխատանք

Կենսաբանություն Տնային աշխատանք

Մարտ

Կենսաբանություն Տնային աշխատանք

Պատրաստում եմ հաց Նախագիծ

Կենսաբանություն Տնային աշխատանք

Ապրիլ

Կենսաբանություն Տնային աշխատանք

Կենսաբանություն Տնային աշխատանք

Կենսաբանություն Փափկամարմիններ

Կենսաբանություն Տնային աշխատանք

Հետաքրքիր փաստեր Երկկենցաղների մասին

Կենսաբանություն Տնային աշխատանք

Մայիս

Ապրիլ ամսվա ամփոփում

Կենսաբանություն Կաթնասուններ

Կենսաբանություն Կաթնասուններ

Կաթնասունների  ընդհանուր բնութագիրը:

Հղումներն են

՝http://www.filin.vn.ua/

http://www.theanimalworld.ru/շ

Կաթնասուններ

Կաթնասունները ողնաշարավորների ամենազարգացած խումբն են: Նրանք հանդիպում են ամբողջ Երկիր մոլորակում: Բնակվում են ցամաքում և ջրում: Կաթնասունների ոտքերը գտնվում են իրանի տակ: Մարմինը զարգացած է գլխից, պարանոցից, իրանից, վերջույթներից և պոչից: Հողում բնակվող կաթնասունների մարմինը գլանաձև երկկարացված է, պարանոցը կարճ է, առջևի ոտքերը բահանման են և հարմարվել են փորելուն: Ջրային կաթնասունների մարմինն ունի ջրահոսելի ձև, իսկ առջևի վերջույթները լողաթաթեր են: Կաթնասունների մաշկը բաղկացած է երկու շերտից՝ վերամաշկից և բուն մաշկից: Վերամաշկից են առաջանում մաշկի ածանցյալները՝ մազերը, եղունգները, սմբակները, եղջյուրները և այլն: Քիստերը երկար և կոշտ մազերն են, դրանց տակ գտնվող աղվամազը նուրբ է և խիտ, այն իր մեջ պահում է օդ, որը տաքանում է և պահպանում է մարմնի ջերմությունը: Նաև կան շոշափելիքի օրգաններ՝ վիբրիսներ, որոնք կոշտ մազեր են: Կաթնասունների գլխի վրա են տեղակայված հոտառության, տեսողական, լսողական, համի, շոշափելիքի օրգանները: Կաթնասունների մաշկը պարունակում է մի քանի տեսակի գեղձեր՝ ճարպային գեղձեր, հոտ արձակող գեղձեր, քրտնագեղձեր, կաթնագեղձեր: Ճարպագեղձերը մաշկի և մազերի օծման համար են, հոտ արձակող գեղձերը ծառայում են պաշտպանության, բնակության տարածքը նշելու և հակառակ սեռին գտնելու համար: Քրտնագեղձերը կատարում են ջերմակարգավորման ֆունկցիան: Կաթնագեղձերում արտադրված կաթը միակ լիարժեք սնունդն է ձագի կյանքի սկզբնական շրջանում: Կաթնացունների ողնաշարը կազմված է հինգ բաժնից՝ պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային և պոչային: Համարյա թե բոլոր կաթնասունների պարանոցային բաժինը կազմված է 7 ողից: Դրանք կողերի հետ միասին կազմում են ամուր կրծքավանդակ: Լավ զարգացած են մեջքի ու վերջույթների մկանները: Մարսողական համակարգը սկսվում է ներբանային խոռոչով, որի շուրջը կան շրթունքներ, որոնք որոշ կաթնասունների մոտ չկան: Հետո բուն բերանային խոռոչ, կլան, կերակրափող, ստաամոքս, բարակ, հաստ և ուղիղ աղիներ: Շնչառական համակարգի օրգաններն են քթի խոռոչը, կոկորդը, շնչափողը, բրոնխները, թոքերը: Արյունատար համակարգը կազմված է արյան շրջանառության մեծ և փոքր շրջաններից: Սիրտը քառախորշ է: Արտաթորության համակարգը գտնվում է ողնաշարի գոտկային բաժնի երկու կողմերում գտնվող լոբաձև զույգ երիկամներով: Դրանից դուրս եկող միզատարներով մեզը լցվում է միզապարկը և այնտեղից էլ հեռացվում օրգանիզմից: Նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից, ողնուղեղից, նյարդերից և նյարդային հանգույցներից: Կաթնասունների զգայարանները լավ զարգացած են: Շատերը ունեն լավ լսողություն: Լավ լսողություն ունեն հատկապես գիշերային կենդանիները և բաց տարածություններում ապրող կաթնասունները: Նաև կաթնասունների մեծ մասը օժտված է լավ հոտառությամբ: Դա օգնում է գիշատիչներին գտնել մեծ հեռավորության վրա գտնվող իրենց զոհին: Որոշ կաթնասուններ արձակում են ուլտրաձայներ, որոնք անդրադառնում են հանդիպակած առարկաներից և ընկալվում շատ սուր լսողությամբ:

(240)