Սովորող սովորեցնող Առողջագիտական դաս

  1. Արագ թարթել, աչքերը փակել և հանգիստ նստել, մինչև 5-ը դանդաղ հաշվել: Կրկնել 4-5 անգամ:
  2. Ամուր փակել աչքերը (հաշվել մինչև 3-ը), բացել և նայել հեռուն (հաշվել մինչև 5-ը): Կրկնել 4-5 անգամ:
  3. Աջ ձեռքը պարզել առաջ: Առանց գլուխը շարժելու աչքերով հետևել պարզած ձեռքի շարժումներին` աջ, ձախ, վերև, ներքև:
  4. Ձեռքը պարզել առաջ նայել հաշվելով 1-4-ը, հետո հայացքը ուղղել հեռուն, հաշվել 1-4-ը: Կրկնել 4-5 անգամ:

Աչքերը շրջանաձև դանդաղ պտտել աջից ձախ 3-4 անգամ,հետո` ձախից աջ, թուլացնելով ակնագնդի մկանները նայել հեռուն 1-6-ը հաշվելով: Կրկնել 1-2 անգամ

տեսաֆիլմ

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

  • Կատարում ենք առաջադրանքները:
    1. Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
      • Բարեբախտաբար (զգացողական), արդարև (հաստատական), անշուշտ (հաստատական), միայն (սահմանափակման), ահավասիկ (ցուցական), ի դեպ (զիջական), անպատճառ (հաստատական), ահա (ցուցական), անպայման (հաստատական), իսկապես (հաստատական), իրոք (հաստատական), հիրավի (հաստատական), ո՛չ (ժխտական), չէ՛ (ժխտական), գուցե (երկբայական), երևի (երկբայական), իմիջիայլոց (զիջական), թերևս (երկբայական), կարծեմ (երկբայական), կարծես (երկբայական), միգուցե (երկբայական), այնուամենայնիվ (զիջական), մի՞թե (երկբայական), արդյոք (երկբայական), երանի զգացական), ցավոք (զգացական), նույնիսկ (սաստկական), մանավանդ (սաստկական), մինչև իսկ (սաստկական), գեթ (սահմանափակման), լոկ (սահմանափակման), գոնե (սահմանափակման), կարծես թե (երկբայական), սոսկ (սահմանափակման), միայն թե (սահմանափակման), անկասկած (հաստատական), հապա (կամային), մի (կամային), համենայն դեպս (զիջական), այսուհանդերձ (զիջական)։
    2. Տրված մակբայները բաժանի՛ր իմաստային չորս խմբերի:
      • Դեմ առ դեմ, կամաց-կամաց, առավոտյան, շատ-շատ, քիչ, երեկ, արագ, բարեկամաբար, օրեցօր, հեռու, կիսով չափ, նախօրոք, լրջորեն, ամենուր, տեղ-տեղ:

        Դեմ առ դեմ-տեղի
        կամաց-կամաց-ձևի
        առավոտյան-ժամանակի
        շատ-շատ-չափ ու քանակ
        քիչ-չափ ու քանակ
        երեկ-ժամանակի
        արագ-ձևի
        բարեկամաբար-ձևի
        օրեցօր-ժամանակի
        հեռու-տեղի
        կիսով չափ-չափ ու քանակի
        նախօրոք-ժամանակի
        լրջորեն-ձևի
        ամենուր-տեղի
        տեղ-տեղ-տեղի
    3. Ընթերցում ենք տեքստն ու քննարկում մեզ ծանոթ խոսքի մասերի առանձնահատկությունները:
      • Ուզո՞ւմ եք տեսնել, թե մարդկանց ստեղծած սարքավորումներն ու մեքենաներն ինչպե՛ս են փոխվելու: Նստենք ժամանակի մեր մեքենան, երկու կամ երեք դար առաջ գնանք: Ահա մեր առջև գեղեցիկ ու լայն մի փողոց է: Փողոցի կողքի թմբերը ծածկված են գույնզգույն ծաղիկներով կամ գորգով: Երկնքում պայծառ ու լուսավոր մի ամպ է թրթռում: Պարզում ենք, որ դա արհեստկան արև է: Մարդիկ դրանով կարգավորում են Երկրի կլիման, որպեսզի իրենց կյանքը կախված չլինի բնության քմահաճությունից:

Հայոց լեզու Տնային աշխատանք

  1. Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմի՛ր:
    • Կեր, գնաց, ասաց, անվան, մարդիկ:

      Կեր-կերակուր
      Գնաց-արագագնաց
      Ասաց-հեքիաթասաց
      Անվան-անվանափոխություն
      Մարդիկ-տղամարդիկ
  2. Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:

ա) Սահմանադիր, զմրուխտափայլ, կանխավճար, սնափառ, բաղաձայն, պարտատեր,
կենսախինդ, ջրամուկ,արևամանուկ, ձեռագործ, նորամուտ:

Սահմանադիր-սահման-ա-դիր
Զմրուխտափայլ-զմրուխտ-ա-փայլ
Կանխավճար-կանխ-ա-վճար
Սնափառ-սն-ա-փառ
Բաղաձայն-բաղ-ա-ձայն
Պարտատեր-պարտ-ա-տեր
Կենսախինդ-կենս-ա-խինդ
Ջրամուկ-ջր-ա-մուկ
Արևամանուկ-արև-ա-մանուկ
Ձեռագործ-ձեռ-ա-գործ
Նորամուտ-նոր-ա-մուտ

“ա” բառերի շարքում բառերը բարդ էին և իրար հետ կապված էին ա հոդակապով

բ) Կենարար, կենսուրախ, զուգընթաց, ջրկիր, ջրհեղեղ, բանբեր, քարտաշ, տնպահ,
լուսնկա, մթնկա, ձնծաղիկ, ռնգեղջյուր, քարափ, մոլեռանդ, հրձիգ, քարտաշ, ակնհայտ:

Կենսարար-կենս-արար
կենսուրախ-կենս-ուրախ
զուգընթաց-զուգ-ընթաց
ջրկիր-ջր-կիր
ջրհեղեղ-ջր-հեղեղ
բանբեր-բան-բեր
քարտաշ-քար-տաշ
տնպահ-տն-պահ
լուսնկա-լուսն-կա
մթնկա-մթն-կա
ձնծաղիկ-ձն-ծաղիկ
ռնգեղջյուր-ռնգ-եղջյուր
քարափ-քար-ափ
մոլեռանդ-մոլ-եռանդ
հրձիգ-հր-ձիգ
քարտաշ-քար-տաշ
ակնհայտ-ակն-հայտ

“բ” բառերի շարքում բառերը բարդ էին և հոդակապով կապված չէին