⛄️ Զմեռային ճամբար 2021 — Օր 1 ☃️

Այսօր ճամբարի առաջին օրն էր։ Ես շատ էի կարոտել ընկերուհիներիս և ուսուցիչներին։ Ես բոլորին տեսա և շատ ուրախ էի։ Այսօր հետաքրքիր օր էր։

Առաջին ժամը մենք տեխնոլոգիայի դասարանում էինք։ Ընկեր Մերին մեզ պատմեց մետաքսագործության մասին և սովորեցրեց, թե ինչպես են մաղի միջոցով տպագրում։ Մենք թղթի վրա տպագրեցինք և ստացանք գեղեցիկ պատկեր։ Դա շատ հետաքրքիր պրոցես է։ Երկրորդ ժամին մենք ազատ էինք, իսկ երրորդ ժամին ունեինք պարի դասընթաց։ Չորրորդ ժամին ընկեր Հասմիկը մեզ պատմեց մեր ճամբարային նախագծերի մասին։ Հինգերորդ ժամին մեզ հանձնարարություն տվեցին գտնել տեղեկություններ դդմի և գազարի չրերի պատրաստման մասին։

Գազարի, դդումի չիր֊Տեղեկություններ-հղումը

Այպես վերջացավ առաջին ճամբարային օրը։

Գազարի, դդումի չիր֊Տեղեկություններ

Մենք ճամբարի ժամանակ պատրաստելու ենք գազարի և դդումի չրեր և նախապատրաստվելու համար կնայենք մի֊քանի տեղեկություն և տեսանյութ չիր պատրաստելու մասին։

Ինչպես պատրաստել գազարի չիր

5 կգ գազարը պետք է կեղևազրկել և լվալ։ Հետո պետք է գազարը կտրատել:  Կտրտելուց հետո գազարը դրեք կատսայի մեջ և ավելացրեք 4 բաժակ ջուր, 5 կգ շաքարավազ և 1 թեյի գդալ կիտրոնի աղ: Եփել։ Չիրը պատրաստ է։

https://youtu.be/hCOt97AneJo

Ինչպես պատրաստել դդմի չիր

Առաջինը ՝ պետք է 1 կգ դդումը մաքրել և ձևավոր  կտրատել, այն դնել խոր ամանի մեջ, իսկ հետո դդումի վրա շաղ տալ 400 գրամ շաքարավազ և թողնել մեկ օր՝ ջուրը դուրս տալու համար: Հաջորդ օրը ջրից հանել դդմի հատիկները, հեղուկին ավելացնել 400 գրամ շաքարավազ, դնել կրակին և դրանից օշարակ պատրաստել, հետո ավելացնել հատիկները: Անհրաժեշտ է եփել այնքան, մինչև հատիկները թափանցիկ դառնան: Սառչելուց հետո հատիկները հանել օշարակից, շարել ջեռոցի թավայի մեջ  և դնել 180 աստիճան ջերմությամբ ջեռոցը: Այդ ընթացքում ջեռոցի դուռը բաց թողնել, 30-40 րոպե ջեռոցում պահելուց հետո հանել, և դդումի չիրը պատրաստ է:

https://youtu.be/q-V3OqfT52s

Ուսումնական ձմեռ 10.01.2021

Արդեն նախորդ տարին երևի բոլորի համար շատ վատ անցավ և հավատում եմ, որ այս տարին պետք է շատ լավը լինի։

Հենց դարձավ տասներկուսը ես շատ ուրախ էի, որ վերջապես այս տարին վերջացավ։ Մենք շատ լավ նշեցինք։ Ավելի համեստ նշեցինք համեմատած ուրիշ տարիներին և հյուրեր համարյա թե չունեցանք։

Մենք (ես և եղբայրս) զարդարել էինք տոնածառը։ Ահա արագացրած տարբերակը։

Նոր տարուց առաջ իմ փոքրիկ ոչ հարազատ քրոջ ծնունդն էր։ Մենք գնացել էինք Ծաղկաձոր։

Նաև ես գնացել էի սահադաշտ։

Օրացույցի վրա նշում եմ օրերը։

Ես ձմռան ընթացքում իմ գիրքը՝ “Խորհրդավոր Պարտեզ”-ը վերջացրել եմ կարդալ։ Այն ինձ շատ է դուր եկել։ Հիմա ես սկսել եմ կարդալ նոր գիրք՝ “Հայդի”-ն։ Ընտրել գիրքը դժվար էր։ Մենք առցանց էինք ուզում նայել գրքերը, իսկ երբ ընտրենք գնանք գրախանութ և գնենք այն։ Մենք մի քանի առցանց գրախանութ մտանք և շատ ժամանակ անց վերջապես ես ընտրեցի “Հայդի” գիրքը։ Ես այն կարդում եմ և այն ինձ նույնպես շատ է դուր գալիս։

Հայդի | Սվետլանա Համբարձումյանի բլոգ

Նաև ես գնացել էի պապիկիս տուն։ Նա ունի երկու շուն։ Նկարել եմ մեկին։ Ռոնի է անունը։

Ես այս ընթացքում շատ ֆիլմեր եմ նայել։ Օրինակ՝ “Питкин в тылу врага”, “Питкин в больнице”, “Шрек 1”, “Шрек 2”, “Один дома”, “Один дома 2”, “Младенец на прогулке”, “Трудный ребенок”, “Трудный ребенок 2”: Բոլորը խորհուրդ եմ տալիս նայել։

Իսկ սա այս ձմռան նկարներն են։

Արդեն նախորդ տարին երևի բոլորի համար շատ վատ անցավ և կարծում եմ այս տարին պետք է գոնե այդքան վատը չլինի։

Հենց դարձավ տասներկուսը ես շատ ուրախ էի, որ վերջապես այս տարին վերջացավ։ Մենք շատ լավ նշեցինք։ Իհարկե ավելի քիչ ուտելիք կար բայց ունեինք աղցաններ, խոզ և հնդկահավ։ Նաև երշիկներ, ձիթապտուղ և այլն։ Հյուրեր չունեցանք (և նվերներ)։ Ավելի տխուր էր։

Մենք (ես և եղբայրս) զարդարել էինք տոնածառը։ Ահա արագացրած տարբերակը։

Նոր տարուց առաջ իմ փոքրիկ ոչ հարազատ քրոջ ծնունդն էր։ Մենք գնացել էինք Ծաղկաձոր։

Նաև ես գնացել էի սահադաշտ։

Օրացույցի վրա նշում եմ օրերը։

Ես ձմռան ընթացքում իմ գիրքը՝ “Խորհրդավոր Պարտեզ”-ը վերջացրել եմ կարդալ։ Այն ինձ շատ է դուր եկել։ Հիմա ես սկսել եմ կարդալ նոր գիրք՝ “Հայդի”-ն։ Ընտրել գիրքը դժվար էր։ Մենք առցանց էինք ուզում նայել գրքերը, իսկ երբ ընտրենք գնանք գրախանութ և գնենք այն։ Մենք մի քանի առցանց գրախանութ մտանք և շատ ժամանակ անց վերջապես ես ընտրեցի “Հայդի” գիրքը։ Ես այն կարդում եմ և այն ինձ նույնպես շատ է դուր գալիս։