Հաշվետվություն Ապրիլի 27-30

  1. Քո օրվա սկիզբը

Ես իմ օրը սկսում եմ ժամը 8:30-ին։ Առաջինը ես կերակրում եմ կենդանիներիս։ Հետո լվացվում եմ, հագնվում եմ, նախաճաշում։ Նախաճաշելուց ես սովորաբար նայում եմ հեռուստացույց։

  1. Նախագծեր

Առցանց ուսուցում Նախագիծ Ապրիլի 30

  1. Ընտանեկան նախագծեր

4. Օրը ընտանիքի հետ

Մենք համարյա թե ամեն օր նայում ենք ֆիլմ էր։ Օրինակ՝ «Пираты Карибского Моря», «Жандарм и Инопланетяне», «Вокруг света за 80 дней», «Приключения раввина Якова», «Приключения Тома Сойера и Гекельбери Финна»։

5. Ինքնակրթություն

Ես օգտվում եմ իմ ուսուցիչների բլոգներից, անհրաժեշտության դեպքում Վիքիպեդիայից, Օնլայն բառարաններից, տան հանրագիտարաններից։

6. Մարզական ժամ

Ես դուրս եմ գալիս բակ, հեծանիվ քշում և պարան թռնում։

7. Օրվա ազատ ժամանկը

Ես օրվա ազատ ժամանակ ֆիլմեր եմ նայում, կենդանիներիս հետ եմ շփվում, գիրք եմ կարդում, խաղեր եմ խաղում ընտանիքիս հետ, իչնում եմ բակ խաղալու։

8. Ինչ հետաքրքիր ժամանց կառաջարկես մյուսներին

Կառաջարկեմ խաղալ «Uno», «Flying airplane chess», «Օձեր և աստիճաններ» և այլ խաղերը։ Կառաջարկեմ դիտել «Пираты Карибского Моря», «Жандарм и Инопланетяне», «Вокруг света за 80 дней», «Приключения раввина Якова», «Приключения Тома Сойера и Гекельбери Финна»։ Կառաջարկեմ կարդալ «Հարրի Փոթերը», «Թով Սոյերի արկածները», «Երկարագուլպա Պիպին», «Նումիի և Նիկիի արկածները»։

Առցանց ուսուցում Նախագիծ Ապրիլի 30

Բնագիտությունը խոհանոցում

Ժամանակահատվածը՝ ապրիլ

Մասնակիցները՝ վեցերորդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ստացած գիտելիքները  կփորձեն կիրառել իրենց կենցաղում։

Խնդիրներ՝ 

Սովորողները ծանոթանում են սննդամթերքների թթվեցում, պրոցեսներին։ Կաթից  տարբեր կաթնամթերքների առաջցման ընթացքին:

Ընթացքը՝

  • կաթը տաքացնում են
  • կաթին ավելացնում են մերան՝ անընդհատ խառնելով
  • ծածկում ենք տաք կտորով՝ ջերմությունը հնարավորինս երկար պահելու նպատակով,թողնում մի քանի ժամ
  • յոգուրտի ստացում
  • կաթնաշոռի ստացում                                                                                                                                                                                                                                                                                            Աշխատանքների ընթացքը կլուսաբանվի սովորողների բլոգներում։ Արդյունքները.Փորձը տեսագրել և տեղադրել բլոգում:

Առցանց ուսուցում Տեսադաս Ապրիլի 29

 1076 ա,   1078 ա, գ,ե, 1079, 1080 ա, գ, ե, 1083, 1093, 1094

 

  1. Կատարե՛ք գործողությունները.

ա) (6,93 + 1,08) ⋅ 10 + (9,734 + 11,25) ⋅ 100

6,93+1,08=8,01

9,734 + 11,25=20,984

8,01*10=80,01

20,984*100=2098,4

80,01+2098,4=2178,5

 

  1. Լուծե՛ք հավասարումը.

ա) x – 0,99 = 0,01

X = 0,99 + 0,01=1,00

գ) x – 8,64 = 0

X = 8,64+0=8,64

ե) x – 0,3 = 1

X=0,3+1=1,3

 

  1. Եռանկյան կողմերի երկարություններն են` 4,11 սմ, 2,65 սմ, 3,8 սմ: Գտե՛ք եռանկյան պարագիծը:

4,11+2,65+3,8=9,84

 

  1. Տասնորդական կոտորակը գրե՛ք դիրքային գրառումով և կատարե՛ք գումարումը.

ա) 4,88+9/10=488/100+9*10/10*10=488/100+90/100=5,78

գ) 65,3+11/10=1,1+65,3=66,4

ե) 0,3+7/10+8,6=9,6

0,3+0,7=1

1+8,6=9,6

 

  1. Քառակուսու կողմի երկարությունը 7,16 դմ է։ Եթե նրա պարագիծը մեծացնենք 100 անգամ, որքա՞ն կլինի ստացված քառակուսու կողմի երկարությունը։

7,16+7,16+7,16+7,16=28,64

28,64*100=2864,0

2864:4=716

 

  1. Գնել են կոնֆետի 12 մեծ և փոքր տուփեր։ Մեծ տուփի կոնֆետների զանգվածը 800 գ է, իսկ փոքրինը՝ 500 գ։ Կոնֆետների ընդհանուր զանգվածը 6 կգ 900 գ է։ Քանի՞ մեծ և քանի՞ փոքր տուփ կոնֆետ են գնել։

Մեծ տուփ կոնֆետների քանակը X       800

փոքր տուփ` 12-X       500

800*X+500*(12-x)=6900

800x+6000-500x=6900

300x=6900-6000

300x=900

X=900:300=3 մեծ տուփ

12-3=9 փոքր տուփ

 

  1. Խանութ են բերել 2 տ կաղամբ և 800 կգ վարունգ։ Առաջին օրը վաճառել են կաղամբի 40 %­ը և վարունգի 20 %­ը։ Ո՞ր բանջարեղենից են ավելի շատ վաճառել և քանի՞ անգամ շատ։

2 տ=2000 կգ

2000*40:100=800 կգ Կաղամբ

800*20:100=160 կգ վարունգ

800-160=640 անգամ

Կաղամբը ավելի շատ

Առցանց ուսուցում Տնային աշխատանք Ապրիլի 27-30

Ստեղծագործական աշխատանքների թեմաներ

  • Հետ նայելով
  • Ինչ են փոխել ամիսները
  • Ինչով է յուրահատուկ մեր սերունդը
  • Մեծերի անհասկանալի աշխարհը
  • Ներկաս
  • Ինչպես գիրքը ճիշտ ընթերցել
  • Ինչպիսի դասավանդող է կյանքը
  • Այլ

 

Ինչով է յուրահատուկ մեր սերունդը

Գիտությունը գնալով զարգացել է և մարդիկ ստեղծել են համակարգիչ։ Դրա շնորհիվ մեր սերունդը ձեռք է բերել մեծ հմտություններ, արագ մտածելու ունակություն և այլն։ Նույնիսկ փոքր տարիքից մարդիկ աշխատում են համակարգիչներով, օգտվում են հեռախոսներից՝ հեշտությամբ մտնում են ինտերնետ, կատարում թարգմանություններ, բացատրություններ, լուրեր կարդում և այլն։ Մարդիկ կարող են հեռախոսներով և համակարգիչներով օգտվել աշխարհի քարտեզից և տանից դուրս չգալով տարբեր երկրներ այցելել։ Մեր սերունդը ավելի ազատամիտ է, համարձակ և ունի լավ երևակայություն։ Մենք ավելի շատ լեզուներ գիտենք և միաժամանակ կարող ենք մի քանի գործ անել։

Առցանց ուսուցում Տնային աշխատանք Ապրիլի 20-Մայիսի 15

«Հին Հռոմի ճարտարապետությունը և շինարարական տեխնոլոգիաները»

Ճարտարապետություն

Հին Հռոմի ճարտարապետությունը ձևավորվել է մ․թ․ա․ IV — I դարերում: Այդ շրջանում կառուցված շենքերը կան մինչ օրս ՝ չնայած բազմաթիվ պատերազմների և երկրաշարժերի: Դա հնարավոր եղավ զարգացած ինժեներական և շինարարական տեխնոլոգիաների շնորհիվ։ Հռոմեացիները փոխառնում էին հույներից, էտրուսկներից և կելտներից ստացված տեխնոլոգիաները և գիտելիքները, նաև ստեղծում իրենց սեփականը։

Շարունակել կարդալ

Առցանց ուսուցում Տեսադաս Ապրիլի 28

1.Ծաղկից առաջանում են պտուղներ ու սերմեր:

2.Ի՞նչ դեր ունեն այդ օրգանները բույսի կյանքում:

Բազմացում են ապահովում։

3.Ինչո՞ւ են վարսանդը եւ առէջները համարվում բույսի գլխավոր մասեր։

Վարսանդն ու առէջը որոշում են ծաղկի սեռը և մանակ։

4.Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ սերմերի ծլման համար:

Պետք է ջուր, լույս, ջերմություն, թթվածին, սննդարար նյութեր և այլն։

5.Ինչպե՞ս են պտուղները եւ սերմերն օգտագործվում մարդու կողմից:

Մարդիկ պտուղները օգտագործում են սննդի մեջ, յուղ են ստանում, կենդանիների կեր, դեղամիջոցներ են պատրաստում։

6.Բույսերի ի՞նչ օրգաններ են ներկայացված հետեւյալ նկարում: Ի՞նչ գիտեք դրանց մասին:

ովոշի

Այս նկարում պատկերված են կորիզներ, սերմեր և պտուղներ։ Ընդհանուր գեներատիվ օրգաններ, որոնք համարվում են բազմացման օրգաններ։

Առցանց ուսուցում Տնային աշխատանք Ապրիլի 20-Մայիսի 15

«Պլինիոս Ավագ. հանրագիտակ գիտնականը»

Պլինիոս Ավագ (Gaius Plinius Secundus) (մ.թ.ա. 23–79), հռոմեական պետական ​​գործիչ, հանրագիտակ գիտնական և պատմաբան: Ծնվել է Իտալիայի հյուսիսում գտնվող Նոր Կոմ քաղաքում։ Նա վաղ է տեղափոխվել Հռոմ: Այստեղ Պլինիոսը ակտիվորեն մասնակցել է հասարակական կյանքին որպես իրավաբան, այնուհետև ծառայել է բանակում Իսպանիայում, Գերմանիայում և Գալիայում: Կայսր Վեսպասեանի օրոք, որի հետ Պլինիոսը վաղեմի բարեկամություն ուներ, նա եղել է Նարբոնյան Գալիայի և իսպանական Թարաքոնի նահանգապետը։ Նրա մահվան պահին նա հրամանատարն էր Հռոմեական նավատորմի, որը կանգնած էր Միսենայի նավահանգստում: Պլինիոսը մահացավ թունավոր գազերով խեղդվելուց, երբ, լսելով Վեզուվիոս հրաբուխի ժայթքման լուրը, իջավ ափ, որպեսզի հանգստացնի տեղացի բնակիչներին և տեսնի ժայթքումը մոտիկից:

Плиний Ст

Պլինիոս կրտսերը նկարագրում է իր հորեղբոր անխոնջ աշխատասիրությունը։ Նրա պատմելով Պլինիոս Ավագը քնում էր շատ քիչ և տանել չէր կարող պարապությունը: Պլինիոս Ավագը թողեց 160 խիտ գրված մագաղաթ: Նրա հրատարակած ստեղծագործություններից պահպանվել է միայն «Բնության պատմությունը» (Historia naturalis) 37 գրքերի ձևով։  «Բնական պատմության» մեջ Պլինիոսը հրապարակել է տեղեկատվություններ, որոնք նա փոխառել է այլ հեղինակների կողմից, ինչպես նաև հավաքվել է անձամբ գործուղումների և դիտարկումների արդյունքում:

1200px-Histoire_Naturelle_Pline_l_Ancien_mid_12th_century_Abbaye_de_Saint_Vincent_Le_Mans_France

Ստեղծագործությունն ընդգրկում է աստղագիտությունը, ֆիզիկան, աշխարհագրությունը, ազգագրությունը, մարդաբանությունը, ֆիզիոլոգիան, կենդանաբանությունը, բուսաբանությունը, գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, բժշկությունն ու դեղագիտությունը, ինչպես նաև արհեստների և արվեստների պատմությունը: Բացի այդ, հատորները պարունակում են արժեքավոր պատմական տեղեկություններ։ Պլիոսը այս գործի մեջ ոչ մի բացահայտում չի կատարել, այնուամենայնիվ, «Բնության պատմությունը» հնագույն գիտության բարձրագույն նվաճումներից էր Արիստոտելի և նրա դպրոցի ժամանակներից ի վեր: