Daily Archives: 23.04.2020

Առցանց ուսուցում Նախագիծ Ապրիլի 23

Բլոգային հաշվարկներ,դիտումների քանակը

Մասնակիցներ՝ 6.6 դասարան

Ժամկետ՝ 17-24 ապրիլ

Անհրաժեշտ գործիքներ՝  համակարգիչ

Նպատակը՝ Սովորողներին ուսումնասիրությունների միջոցով ցույց տալ բլոգի ոչ միայն ուսումնական գործառույթների առավելությունները,  այլև նրա այլ կիրառական և շահավետ կողմերը

Ընթացքը՝ Իմ կողմից սովորողներին բանավոր ցուցումներ են տրվում նախագծի մասին՝ ժամկետ, կարգ  և այլն: Ուսումնասիրում ենք Միջին դպրոցի առարկայական  դասավանդողների բլոգները, գտնում նրանց բլոգներում դիտումների քանակ բաժինը: Վերցնում այդ տվյալը և ներառում մեզ մոտ: Այսպես բոլոր դասավանդողների բլոգների դիտումների քանակի հաշվարկներն ունենալուց հետո, կազմում ենք համապատասխան դիագրամ: Հղումները կտեղադրվեն ինձ մոտ, որպեսզի հեշտ լինի ուսումնասիրությունը: Վերջում ունենալով բոլոր տվյալները, կհաշվարկենք, թե ամեն դասավանդող իր դիտումների քանակով ինչքան եկամուտ կարող էր ունենալ և դրանք նույնպես կգրանցենք մեզ մոտ սյունակաձև դիագրամի տեսքով:Միջին դպրոցի ցուցանիշները պիտի ըստ ոլորտների առանձին ներկայացնել(օրինակ լեզուները առանձին, մաթեմատիկան առանձին և այլն):

Միջին դպրոց

Դպրոցի ղեկավար և կազմակերպիչներ

Լուսինե Բուշ

 

Հայոց լեզու

Մաթեմատիկա

 

Օտար լեզուներ

Բնագիտական առարկաներ

 

Տեխնոլոգիա

 

This slideshow requires JavaScript.

Առցանց ուսուցում Նախագիծ Ապրիլի 20-24

Ստեղծագործական աշխատանքների թեմաներ

  • Թե գտնեի ամեն ցավ ապաքինող միակ հաբը…
  • Երազելու կարևորության մասին
  • Իրականությունից հեքիաթ գնալու ճանապարհները
  • Երբ գարուններից մեկը որոշեց տարբերվել
  • Մեր կողմից չգնահատվածը
  • Ճանապարհի կեսին
  • Եթե հանդիպեի նրան…
  • Ապագայի ու ներկայի հավերժական կռիվը
  • Փնտրելով ճիշտ ապրելու գաղտնիքը
  • Այլ

Երբ գարուններից մեկը որոշեց տարբերվել

Այս գարունը շատ տարբերվեց մյուսներից։ Ես շատ եմ ուզում իջնել բակ ինչպես առաջ, սակայն չեմ կարող վիրուսի պատճառով։ Մենք ամեն օր տանն ենք և շատ քիչ ենք շարժվում։ Բայց լավ կողմեր էլ կան։ Օրինակ՝ կարող ենք շատ գրքեր կարդալ, ֆիլմեր դիտել, երկար քնել։ Բույսերը հիմա շատ լավ են աճում։ Սակայն ես շատ եմ կարոտում դպրոցին, ընկերներիս և ուսուցիչներիս։ Հույսով եմ այս վիճակը շուտով կանցնի։

Առցանց ուսուցում Տեսադաս Ապրիլի 23

1071 ա, գ,ե,  1072 ա, գ,ե, 1074 ա, գ,ե, 1075 ա, գ,1085 ա, դ,1086 ա, գ,1087

  1. Կատարե՛ք գումարում.

ա) 3,82 + 41,705=45,525

գ) 8,903 + 152,9=161,803

ե) 5,51 + 6,36=11,87

 

  1. Կատարե՛ք գումարում.

ա)(–1,2) + (–3,4)=-4,6

գ) (–0,37) + (–6,23)=-6,6

ե) (–1,001) + (–2,456)=-3,457

 

  1. Կատարե՛ք գործողությունները.

ա) 2 + 0,38=2,38

գ) 100 + 0,096=100,096

ե) 0,836 + 10=10,836

 

  1. Լուծե՛ք հավասարումը.

ա) z – 0,615 = 0,02

Z=0,615+0,02=0,635

գ) 27 = z – 10,0001

Z=10,0001+27=37,0001

 

  1. Հետևյալ թվերից յուրաքանչյուրը մեծացրե՛ք 10 անգամ.

ա) 7,02*10=70,2

դ) 0,008*10=0,08

 

  1. Հետևյալ թվերից յուրաքանչյուրը փոքրացրե՛ք 100 անգամ.

ա) 32,11:100=0,3211

գ) 2,32:100=0,0232

 

  1. Գրե՛ք ստորակետից հետո հինգ թվանշան ունեցող տասնորդական կոտորակ, որը հավասար է 103,2 կոտորակին։

103,2=103,20000