Daily Archives: 12.04.2020

Առցանց ուսուցում Նախագիծ Ապրիլի 20-24

Ընթերցանական-վերլուծական աշխատանքների ուղեցույց

  • Ընտրել որևէ ստեղծագործություն նախընտրած հեղինակից:

Անտուան Դը Սենտ Էքզյուպերի

  • Այն մանրամասն ընթերցել:
  • Բլոգում գրել ընթերցանական-վերլուծական աշխատանք, որտեղ կարելի է ներառել հետևյալ կետերը.
    • Հավանած գեղեցիկ մտքեր

Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն։

Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող ես և լաս։

Մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես։

    • Կերպարների մասին

Ստեղծագործության մեջ գլխավոր դեր էր տանում Փոքրիկ Իշխանը։ Նա ուներ ոսկեգույն մազեր, վզին շարֆ, նա տեղափոխվում էր մի մոլորակից մյուսը թռչունների օգնությամբ։ Փոքրիկ Իշխանը բարեսիրտ է, ազնիվ, հետաքրքրասեր։

Փոքրիկ Իշխանի սերն էր իր մոլորակի վրա մի վարդ։ Վարդը գեղեցիկ է և քմահաճ։

Աղվեսը Փոքրիկ Իշխանի ընկերն էր։ Նա հավատարիմ էր Փոքրիկ Իշխանին ընտելացնելուց հետո։ Աղվեսը շատ բաներ է սովորեցնում Փոքրիկ Իշխանին։

    • Սյուժեի յուրահատկությունը

Ստեղծագործությունը ֆանտաստիկ հեքիաթի նման է գրված, բայց նախատեսված է ցանկացած տարիքի մարդկանց համար։ Փոքրիկ Իշխանը տառապում է սիրուց դեպի վարդը և որոշում է գնալ ճանապարհորդելու։ Նա տեղափոխվում է մի մոլորակից մյուսը և ճանապարհորդության ընթացքում հանդիպում է տարբեր մարդկանց։ Նրանք տարբեր բնավորություններ ունեին։ Կային օրինակ՝ թագավորը, փառասերը, հարբեցողը, գործարար մարդը, լապտերավառ։ Նա նաև ընկեր է ձեռք բերում Երկրի վրա, որը աղվես է։ Այդ ճանապարհորդության ընթացքում Փոքրիկ Իշխանը շատ բաներ է սովորում ՝ սիրո ու ընկերության պատասխանատվության մասին և այլն։

    • Համեմատություն այլ ստեղծագործությունների կամ ֆիլմերի հետ

Ես կհամեմատեմ Փոքրիկ Իշխան ստեղծագործությունը նրա մուլտֆիլմի հետ։

Մուլտֆիլմը մի աղջկա մասին է, որը նախապես պլանավորված և անհետաքրքիր կյանքով է ապրում։ Նա ծանոթանում է տարօրինակ պապիկ հարևանի հետ, որը նրան տալիս է կարդալ Փոքրիկ Իշխանի պաատմությունը։ Այն լրիվ փոխում է աղջկա կյանքը։

Ի տարբերություն գրքին, մուլտֆիլմի մեջ կան հավելյալ ժամանակակից հերոսներ։ Մուլտֆիլմում աղջիկը հանդիպում է մեծացած Փոքրիկ Իշխանին, որը մոռացել էր իր հին կյանքի մասին և ուզում է հետ բերի Փոքրիկ Իշխանին իր հին կյանքին, այլ ոչ թե թողնի գործարաների մոլորակում։ Կան նաև շատ տարբերություններ։

Մուլտֆիլմ

    • Կարծիքը ստեղծագործության և հեղինակի մասին

Ինձ այս ստեղծագործությունը շատ է դուր եկել։ Ես այն կարդացել եմ երեք անգամ և ամեն անգամ ուրիշ ձև եմ այն հասկանում։ Այս ստեղծագործությունը քսաներորդ դարի դարի հարյուր ամենակարևոր գրքերից է։ Այն կա բոլորի տանը և հետաքրքիր է մեծերի համար ու փոքրերի։

Փոքրիկ իշխան

Իմ կարծիքով հեղինակը միշտ ուզում էր երեխա մնալ և պահել իր մեջ մանկական հետաքրքրասիրությունը և մաքրությունը։ Նա իր ստեղծագործության օգնությամբ ուզում էր հասկացնել, որ մեծահասակները շատ անհետաքրքիր են և պետք է միշտ ուրախ լինել, զվարթ և վայելել կյանքը։ Նա իր կյանքն է պատմում այդ գրքով։

Անտուան Դը Սենտ Էքզյուպերի