258.Կետերի փոխարեն գրի´ր հնչյուն, թնդյուն, շառաչյուն և հնչուն, թնդուն, շառաչուն բառերը:
Իմ մանկության օրերին հորդահոս ու շառաչուն գետ եմ տեսել: Լեռներում միայն հնչուն արձագանքը մնաց:
Ուշադիր լսում էի քո երգի ամեն մի հնչյունը:
Մանկան թնդուն ծիծաղը վարակեց մեծերին:
Այդ մարտի թնդյունը լսվում էր բավական հեռվում:
Ինձ կանչեց-բերեց մեր գետի շառաչյունը:
275.Տրված բառերն ու բառակապակցություններն ավելացրո´ւ նախադասություններին և կետադրի´ր:
Կարճ ասած, ոչ մի նոր բան չկար գրքում:
Այո՛, հենց քեզ ենք ուղարկելու ճամբար:
Մեր մեջ ասած, լավ դուրս եկանք անհարմար վիճակից:
Վա՜յ, ձեռնոցներս դպրոցում եմ մոռացել:
Մեծ բա՜ն, եղած չեղածը մի օրվա գործ չէ՞:
Ոչինչ, շատ մի´ մտածիր, ելքը կգտնենք:
Վա՜յ, մե՜ծ բան, այո´, կարճ ասած, ոչինչ, մեր մեջ ասած:
276.Մի տոնակատարության մասին մանրամասն պատմի´ր (չմոռանաս կարևոր պահերը, մարդկանց նկարագրել, քո և ուրիշների վերաբերմունքի մասին գրել):
Իմ ծնունդը-Երկու տարի առաջ ես իմ ծնունդը նշել եմ Ջամբո բացօթյա սրճարանում։ Ես ընտրել եմ այդ տեղը, որովհետև այնտեղ կան կենդանիներ, լողավազան, ձիարշավարան։ Այնտեղ կային թութակներ, կրիաներ, ջրային թռչուններ, կապիկներ, ձիեր, խոզուկներ, իշուկներ, շներ և այլն։ Ես այնտեղ գնացել էի իմ ընկերուհիների և բարեկամների հետ։ Մենք այնտեղ լավ ժամանակ անցկացրինք՝ լողացինք, ձի քշեցինք, հերակրեցինք բադերին և սագերին, համով բաներ կերանք։ Մայրիկս շատ գեղեցիկ և համեղ շոկոլադե տորթ էր թխել։ Ես շատ ուրախ էի, որ իմ ընկերուհիները և բարեկամները իմ հետ էին։ Հատկապես իմ քույրիկ Աննան։ Նա իմ զարմուհին է։ Նա արդեն յոթ տարեկան է և գնում է երկրորդ դասարան։ Իմ ծնունդը շատ ուրախ անցավ։ Մենք այնտեղ մնացինք մինչև ուշ։
285.Կետերը փոխարինի´ր տրված բառերից մեկով:
Հուշերով տարված՝ բոլորովին մոռացել էր հոտն էլ, շներին էլ:
Բոլորովին չէր հիշում, թե որտեղ էր տեսել այդ դեմքը:
Ունեցած-չունեցածը ամբողջովին կտակեց փոքր թոռանը:
Ամենևին մոտ չթողեց որևէ մեկին:
Աչքերից երևում էր, որ պատմածներիս ամենևին չի հավատում:
Ամբողջովին լավ չէր զգում:
Հումորի զգացումդ լրիվ կորցրել ես:
Ծերությունից լրիվ մանկացել էր:
Լրիվ, ամբողջովին, բոլորովին, ամենևին: