Daily Archives: 09.04.2020

Առցանց ուսուցում տնային աշխատանք Ապրիլի 9

  • Առաջարկում եմ շարադրել մտքերը հետևյալ թեմաներից մեկով.
    • Ինչ են սովորեցնում տան պատերը
    • Կարանտինային մենախոսություն
    • Ինքնամեկուսացման տված ընծաները
    • Երբ միշտ պակասող ժամանակը սկսել է ավելանալ
    • Իմ երազանքների կատարյալ դասավանդողները
    • Այլ

Ինքնամեկուսացման ընծաները

Ինքնամեկուսացման մեջ կան շատ դրական կողմեր։ Օրինակ՝ կարելի է շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, հատկապես ծնողներիս։ Մենք միասին խաղեր ենք խաղում, ֆիլմեր ենք դիտում, նախապատրաստվում ենք Զատկին, պատրաստում են տարբեր ճաշատեսակներ։ Ես ավելի երկար եմ քնում և ոչ մի տեղ չեմ շտապում։ Ես ավելի շատ ժամանակ ունեմ գիրք կարդալու և նկարելու։

  • Զրույց տատիկ-պապիկների, մայրիկ-հայրիկների հետ այն մասին, թե ինչ մանկական գրականություն են սիրել կարդալ և ինչու: Իրենց կարդացածից ո՞րը խորհուրդ կտային կարդալ ձեզ: Ի՞նչ խորհուրդ կտաք դուք կարդալ ընտանիքի անդամներին ժամանակակից մանկական գրադարանից:

Հայրիկիս մանկական գրականության ցանկը։

Դանիել Դեֆո․ <<Ռոբինզոն Կրուզո>> (1719) — Այս գրքում հայրիկիս շատ է դուր եկել այն, որ Ռոբինզոնը մնալով միայնակ չի կորցնում իր ապրելու եռանդը և դժվարին իրավիճակում կարողանում է կենդանի մնալ, հարմարվել և ստեղծել պայմաններ իր գոյությունը պահպանելու համար։ Գիրքը սովորեցնում է, թե ինչպես կամքի ուժի հաշվին կարելի է հաղթել դժվարությունները։ Հայրիկս այդ գիրքը կարդացել է առնվազն հինգ ամգամ։

First-edition-of-Daniel-c_30_f_6_fp_tp

Լյուբեն Դիլով <<Նումիի և Նիկիի աստղային արկածները>> (1983) (Ֆանտաստիկ վեպ երեխաների և նմանատիպ էակների մասին) — Այս գրքում ներկայացված են մի դպրոցական տղայի արկածներ, որտեղ նա ճանապարհորդում է դեպի տարբեր մոլորակներ, աստղեր, գալակտիկաներ։ Դա նա կարողանում է անել շնորհիվ մի այլմոլորակային աղջկա, ով ճանապարհորդում է մի յուրահատուկ կենդանի տիեզերանավով։ Նրանց առջև բացվում են տարբեր աշխարհներ, հետաքրքիր էակներ, բույսեր, բազմարև համակարգեր և օվկիանոսներ։ Այս գիրքը անգնահատելի է դպրոցականի մտահորիզոնը ընդլայնելու և գերագույն մարդկային արժեքների ու գոյության մասին միտքը զարգացնելու առումով։

1035759109

Ժյուլ Վերն — Ժյուլ Վերնի ստեղծագործություններում հայրիկիս միշտ ոգևորել է այն, որ նա կարողացել է կանխատեսել գիտության և տեխնիկայի զարգացումը և զարմացրել է իր ընթերցողին այդ նվաճումները միաձուլելով շատ հետաքրքիր արկածային սյուժեյի հետ։ Հայրիկս կարդացել է Ժյուլ Վերնի համարյա թե բոլոր գրքերը։

unnamed

Լեոնիդ Սոլովյով․ <<Պատմվածք Խոջա Նասրեդինի մասին>> (1958) — Այս գրքի միջոցով հեղինակը կարողացել է փոխանցել այս հայտնի կատակային կերպարի հնարամիտ, բարի, միաժամանակ խորամանկ, փոխօգնությանը պատրաստ դրական բնութագիրը։ Կարդալով այս գիրքը դպրոցական երեխան հասկանում է, որ ոչ ստանդարտ մտածելակերպով և ճկուն մտքի շնորհիվ կարելի է խուսափել նույնիսկ ամենաանելանելի իրավիճակներից։ Պատմվածքը նաև ընկղմում է ընթերցողին արևելքի բոլորովին այլ՝ շատ տարբերվող աշխարհ, որտեղ մարդիկ ապրում են այլ մշակույթի պայմաններում։

scrn_big_001

Այս գրքերից հայրիկս ինձ խորհուրդ տվեց առաջինը կարդալ Լուբեն Դիլովի Նումիի և Նիկիի աստղային արկածները։ Ես ամպայման այն կկարդամ։

Ես խորհուրդ կտամ կարդալ ընտանիքիս “Հարրի Փոթեր” գրքի բոլոր հատվածները։ Ես “Հարրի Փոթերը” շատ եմ սիրում և համարյա թե ամեն օր կարդում եմ։

Հաշվետվություն Մարտի 30-Ապրիլի 3

  1. Քո օրվա սկիզբը

Ես իմ օրը սկսում եմ ժամը 8:00-ին։ Առաջինը ես կերակրում եմ կենդանիներիս։ Հետո լվացվում եմ, հագնվում եմ, նախաճաշում։ Նախաճաշելուց ես սովորաբար նայում եմ հեռուստացույց։

  1. Նախագծեր

Ես կատարել եմ մայրենիի նախագծերը, անգլերենի նախագիծը և այլն։

Մայրենի

https://nanukonline.travel.blog/2020/03/28/%d5%a1%d5%bc%d6%81%d5%a1%d5%b6%d6%81-%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d6%81%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf-23-27-2/

https://nanukonline.travel.blog/2020/03/28/%d5%a1%d5%bc%d6%81%d5%a1%d5%b6%d6%81-%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d6%81%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf-23-27/

https://nanukonline.travel.blog/2020/03/26/%d5%a1%d5%bc%d6%81%d5%a1%d5%b6%d6%81-%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d6%81%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf-20-27-2/

https://nanukonline.travel.blog/2020/03/22/1520/

https://nanukonline.travel.blog/2020/03/20/%d5%a1%d5%bc%d6%81%d5%a1%d5%b6%d6%81-%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d6%81%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf-16-20-3/

https://nanukonline.travel.blog/2020/03/20/%d5%a1%d5%bc%d6%81%d5%a1%d5%b6%d6%81-%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d6%81%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf-16-20-2/

https://nanukonline.travel.blog/2020/03/20/%d5%a1%d5%bc%d6%81%d5%a1%d5%b6%d6%81-%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d6%81%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf%d5%ab-16-20-3/

https://nanukonline.travel.blog/2020/03/18/%d5%a1%d5%bc%d6%81%d5%a1%d5%b6%d6%81-%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d6%81%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf%d5%ab-16-27/

Անգլերեն

https://nanukonline.travel.blog/2020/04/02/distance-learning-march-30-april-10/

  1. Ընտանեկան նախագծեր

Ես կատարել եմ ընտանիքիս հետ մայրենիից «Չարենցյան նախագիծը»։

https://nanukonline.travel.blog/2020/03/21/%d5%a1%d5%bc%d6%81%d5%a1%d5%b6%d6%81-%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d6%81%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf-16-20-4/

  1. Օրը ընտանիքի հետ

Մենք համարյա թե ամեն օր նայում ենք ֆիլմ էր։ Օրինակ՝ «Маленький Принц», «Невезучие», «Игрушка», «Полет навигатора», «Освободите Вилли», «Красавица и чудовише», «Чудо»։

  1. Լրացուցիչ կրթության դասերը, որոնք, իրավիճակից ելնելով, ստիպված ես իրականացնել տանը

Կատարել եմ նկարչության առաջադրանքը։

https://nanukonline.travel.blog/2020/04/05/%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%a5%d5%b4-%d5%b6%d5%af%d5%a1%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a1%d5%b5%d5%bd-%d5%b7%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a9/

  1. Ինքնակրթություն

Ես օգտվում եմ իմ ուսուցիչների բլոգներից, անհրաժեշտության դեպքում Վիքիպեդիայից, Օնլայն բառարաններից, տան հանրագիտարաններից։

  1. Մարզական ժամ

Չեմ կատարում

  1. Օրվա ազատ ժամանկը

Ես օրվա ազատ ժամանակ ֆիլմեր եմ նայում, կենդանիներիս հետ եմ շփվում, գիրք եմ կարդում, խաղեր եմ խաղում ընտանիքիս հետ։

9. Ինչ հետաքրքիր ժամանց կառաջարկես մյուսներին

Կառաջարկեմ խաղալ «Uno», «Flying airplane chess», «Օձեր և աստիճաններ» և այլ խաղերը։ Կառաջարկեմ դիտել «Маленький Принц», «Невезучие», «Игрушка», «Полет навигатора», «Освободите Вилли», «Красавица и чудовише», «Чудо»։