Ստեղծագործական աշխատանքների թեմաներ
- Հետ նայելով
- Ինչ են փոխել ամիսները
- Ինչով է յուրահատուկ մեր սերունդը
- Մեծերի անհասկանալի աշխարհը
- Ներկաս
- Ինչպես գիրքը ճիշտ ընթերցել
- Ինչպիսի դասավանդող է կյանքը
- Այլ
Ինչով է յուրահատուկ մեր սերունդը
Գիտությունը գնալով զարգացել է և մարդիկ ստեղծել են համակարգիչ։ Դրա շնորհիվ մեր սերունդը ձեռք է բերել մեծ հմտություններ, արագ մտածելու ունակություն և այլն։ Նույնիսկ փոքր տարիքից մարդիկ աշխատում են համակարգիչներով, օգտվում են հեռախոսներից՝ հեշտությամբ մտնում են ինտերնետ, կատարում թարգմանություններ, բացատրություններ, լուրեր կարդում և այլն։ Մարդիկ կարող են հեռախոսներով և համակարգիչներով օգտվել աշխարհի քարտեզից և տանից դուրս չգալով տարբեր երկրներ այցելել։ Մեր սերունդը ավելի ազատամիտ է, համարձակ և ունի լավ երևակայություն։ Մենք ավելի շատ լեզուներ գիտենք և միաժամանակ կարող ենք մի քանի գործ անել։
