Զատկական իրարանցում
Զատկական իրարանցում
Գործնական քերականություն (երկուշաբթի` 288)
288. Նախադասությունները լրացրո´ւ:
Քաղցած աղվեսը, որը խորամանկ էր, աքլորին համոզում էր:
Իմ Չամլիի (կապիկ է) նման ուղեկցի հետ, որը շատ չարաճճի էր, հեշտ չէր ռեստորան մտնելը:
Մի բարձրահասակ, նիհար տղամարդ էլ, որի ընկերը վազում էր և մեքենայի մոտ էր սպասում:
Իմ գազանանոցի կենդանիները, որոնց ես շատ եմ սիրում, արշավի իմ ընկերներն են:
Ինչպես կատուն էր կծկվել, այդպես էլ այդ խոշոր շիմպանզեն կծկվել-քնել էր վանդակի անկյունում:
Հանկարծ, կարծես մեկ ակնթարթում, հայտնվեց օրվա հերոսը:
Ինչը որ սկյուռիկինն էր, անտառի ամենահաստաբուն ծառի տակ է պահված:
Ընթերցանական-վերլուծական աշխատանքների ուղեցույց
Անտուան Դը Սենտ Էքզյուպերի
Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն։
Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող ես և լաս։
Մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես։
Ստեղծագործության մեջ գլխավոր դեր էր տանում Փոքրիկ Իշխանը։ Նա ուներ ոսկեգույն մազեր, վզին շարֆ, նա տեղափոխվում էր մի մոլորակից մյուսը թռչունների օգնությամբ։ Փոքրիկ Իշխանը բարեսիրտ է, ազնիվ, հետաքրքրասեր։
Փոքրիկ Իշխանի սերն էր իր մոլորակի վրա մի վարդ։ Վարդը գեղեցիկ է և քմահաճ։
Աղվեսը Փոքրիկ Իշխանի ընկերն էր։ Նա հավատարիմ էր Փոքրիկ Իշխանին ընտելացնելուց հետո։ Աղվեսը շատ բաներ է սովորեցնում Փոքրիկ Իշխանին։
Ստեղծագործությունը ֆանտաստիկ հեքիաթի նման է գրված, բայց նախատեսված է ցանկացած տարիքի մարդկանց համար։ Փոքրիկ Իշխանը տառապում է սիրուց դեպի վարդը և որոշում է գնալ ճանապարհորդելու։ Նա տեղափոխվում է մի մոլորակից մյուսը և ճանապարհորդության ընթացքում հանդիպում է տարբեր մարդկանց։ Նրանք տարբեր բնավորություններ ունեին։ Կային օրինակ՝ թագավորը, փառասերը, հարբեցողը, գործարար մարդը, լապտերավառ։ Նա նաև ընկեր է ձեռք բերում Երկրի վրա, որը աղվես է։ Այդ ճանապարհորդության ընթացքում Փոքրիկ Իշխանը շատ բաներ է սովորում ՝ սիրո ու ընկերության պատասխանատվության մասին և այլն։
Ես կհամեմատեմ Փոքրիկ Իշխան ստեղծագործությունը նրա մուլտֆիլմի հետ։
Մուլտֆիլմը մի աղջկա մասին է, որը նախապես պլանավորված և անհետաքրքիր կյանքով է ապրում։ Նա ծանոթանում է տարօրինակ պապիկ հարևանի հետ, որը նրան տալիս է կարդալ Փոքրիկ Իշխանի պաատմությունը։ Այն լրիվ փոխում է աղջկա կյանքը։
Ի տարբերություն գրքին, մուլտֆիլմի մեջ կան հավելյալ ժամանակակից հերոսներ։ Մուլտֆիլմում աղջիկը հանդիպում է մեծացած Փոքրիկ Իշխանին, որը մոռացել էր իր հին կյանքի մասին և ուզում է հետ բերի Փոքրիկ Իշխանին իր հին կյանքին, այլ ոչ թե թողնի գործարաների մոլորակում։ Կան նաև շատ տարբերություններ։
Ինձ այս ստեղծագործությունը շատ է դուր եկել։ Ես այն կարդացել եմ երեք անգամ և ամեն անգամ ուրիշ ձև եմ այն հասկանում։ Այս ստեղծագործությունը քսաներորդ դարի դարի հարյուր ամենակարևոր գրքերից է։ Այն կա բոլորի տանը և հետաքրքիր է մեծերի համար ու փոքրերի։

Իմ կարծիքով հեղինակը միշտ ուզում էր երեխա մնալ և պահել իր մեջ մանկական հետաքրքրասիրությունը և մաքրությունը։ Նա իր ստեղծագործության օգնությամբ ուզում էր հասկացնել, որ մեծահասակները շատ անհետաքրքիր են և պետք է միշտ ուրախ լինել, զվարթ և վայելել կյանքը։ Նա իր կյանքն է պատմում այդ գրքով։

Նախագիծ
Պրիզմա
Պրիզմայի նիստերից երկուսը զուգահեռ հարթություններում ընկած հավասար բազմանկյուններ են, իսկ մյուս բոլոր նիստերը՝ այդ բազմանկյունների հետ ընդհանուր կողմեր ունեցող զուգահեռագծեր։ Այդ երկու հավասար բազմանկյունները կոչվում են պրիզմայի հիմքեր, իսկ մյուս նիստերը, այսինքն՝ զուգահեռագծերը՝ կողմնային նիստեր։ Յուրաքանչյուր կողմնային նիստի երկու հանդիպակաց կողերը գտնվում են հիմքերի վրա, իսկ մյուս երկու կողերը միացնում են հիմքերի գագաթները։ Այդ կողերը կոչվում են կողմնային կողեր։
Պրիզմայի հիմքում ընկած բազմանկյունով էլ որոշվում է նրա տեսակը՝ եռանկյուն, քառանկյուն, հնգանկյուն պրիզմա և այլն։
Ինքնամեկուսացման ընծաները
Ինքնամեկուսացման մեջ կան շատ դրական կողմեր։ Օրինակ՝ կարելի է շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, հատկապես ծնողներիս։ Մենք միասին խաղեր ենք խաղում, ֆիլմեր ենք դիտում, նախապատրաստվում ենք Զատկին, պատրաստում են տարբեր ճաշատեսակներ։ Ես ավելի երկար եմ քնում և ոչ մի տեղ չեմ շտապում։ Ես ավելի շատ ժամանակ ունեմ գիրք կարդալու և նկարելու։
Հայրիկիս մանկական գրականության ցանկը։
Դանիել Դեֆո․ <<Ռոբինզոն Կրուզո>> (1719) — Այս գրքում հայրիկիս շատ է դուր եկել այն, որ Ռոբինզոնը մնալով միայնակ չի կորցնում իր ապրելու եռանդը և դժվարին իրավիճակում կարողանում է կենդանի մնալ, հարմարվել և ստեղծել պայմաններ իր գոյությունը պահպանելու համար։ Գիրքը սովորեցնում է, թե ինչպես կամքի ուժի հաշվին կարելի է հաղթել դժվարությունները։ Հայրիկս այդ գիրքը կարդացել է առնվազն հինգ ամգամ։

Լյուբեն Դիլով <<Նումիի և Նիկիի աստղային արկածները>> (1983) (Ֆանտաստիկ վեպ երեխաների և նմանատիպ էակների մասին) — Այս գրքում ներկայացված են մի դպրոցական տղայի արկածներ, որտեղ նա ճանապարհորդում է դեպի տարբեր մոլորակներ, աստղեր, գալակտիկաներ։ Դա նա կարողանում է անել շնորհիվ մի այլմոլորակային աղջկա, ով ճանապարհորդում է մի յուրահատուկ կենդանի տիեզերանավով։ Նրանց առջև բացվում են տարբեր աշխարհներ, հետաքրքիր էակներ, բույսեր, բազմարև համակարգեր և օվկիանոսներ։ Այս գիրքը անգնահատելի է դպրոցականի մտահորիզոնը ընդլայնելու և գերագույն մարդկային արժեքների ու գոյության մասին միտքը զարգացնելու առումով։

Ժյուլ Վերն — Ժյուլ Վերնի ստեղծագործություններում հայրիկիս միշտ ոգևորել է այն, որ նա կարողացել է կանխատեսել գիտության և տեխնիկայի զարգացումը և զարմացրել է իր ընթերցողին այդ նվաճումները միաձուլելով շատ հետաքրքիր արկածային սյուժեյի հետ։ Հայրիկս կարդացել է Ժյուլ Վերնի համարյա թե բոլոր գրքերը։

Լեոնիդ Սոլովյով․ <<Պատմվածք Խոջա Նասրեդինի մասին>> (1958) — Այս գրքի միջոցով հեղինակը կարողացել է փոխանցել այս հայտնի կատակային կերպարի հնարամիտ, բարի, միաժամանակ խորամանկ, փոխօգնությանը պատրաստ դրական բնութագիրը։ Կարդալով այս գիրքը դպրոցական երեխան հասկանում է, որ ոչ ստանդարտ մտածելակերպով և ճկուն մտքի շնորհիվ կարելի է խուսափել նույնիսկ ամենաանելանելի իրավիճակներից։ Պատմվածքը նաև ընկղմում է ընթերցողին արևելքի բոլորովին այլ՝ շատ տարբերվող աշխարհ, որտեղ մարդիկ ապրում են այլ մշակույթի պայմաններում։

Այս գրքերից հայրիկս ինձ խորհուրդ տվեց առաջինը կարդալ Լուբեն Դիլովի Նումիի և Նիկիի աստղային արկածները։ Ես ամպայման այն կկարդամ։
Ես խորհուրդ կտամ կարդալ ընտանիքիս “Հարրի Փոթեր” գրքի բոլոր հատվածները։ Ես “Հարրի Փոթերը” շատ եմ սիրում և համարյա թե ամեն օր կարդում եմ։
Ես իմ օրը սկսում եմ ժամը 8:00-ին։ Առաջինը ես կերակրում եմ կենդանիներիս։ Հետո լվացվում եմ, հագնվում եմ, նախաճաշում։ Նախաճաշելուց ես սովորաբար նայում եմ հեռուստացույց։
Ես կատարել եմ մայրենիի նախագծերը, անգլերենի նախագիծը և այլն։
Մայրենի
https://nanukonline.travel.blog/2020/03/22/1520/
Անգլերեն
https://nanukonline.travel.blog/2020/04/02/distance-learning-march-30-april-10/
Ես կատարել եմ ընտանիքիս հետ մայրենիից «Չարենցյան նախագիծը»։
Մենք համարյա թե ամեն օր նայում ենք ֆիլմ էր։ Օրինակ՝ «Маленький Принц», «Невезучие», «Игрушка», «Полет навигатора», «Освободите Вилли», «Красавица и чудовише», «Чудо»։
Կատարել եմ նկարչության առաջադրանքը։
Ես օգտվում եմ իմ ուսուցիչների բլոգներից, անհրաժեշտության դեպքում Վիքիպեդիայից, Օնլայն բառարաններից, տան հանրագիտարաններից։
Չեմ կատարում
Ես օրվա ազատ ժամանակ ֆիլմեր եմ նայում, կենդանիներիս հետ եմ շփվում, գիրք եմ կարդում, խաղեր եմ խաղում ընտանիքիս հետ։
9. Ինչ հետաքրքիր ժամանց կառաջարկես մյուսներին
Կառաջարկեմ խաղալ «Uno», «Flying airplane chess», «Օձեր և աստիճաններ» և այլ խաղերը։ Կառաջարկեմ դիտել «Маленький Принц», «Невезучие», «Игрушка», «Полет навигатора», «Освободите Вилли», «Красавица и чудовише», «Чудо»։
Իրականացման ժամկետը` մարտի 30-ապրիլի 14

Մասնակիցներ` 6-րդ դասարանի աշակերտներ
Նպատակը` համեմատական կարողությունների զարգացում
Իրականացման ընթացքը`
«Անահիտ» հեքիաթի և մուլտֆիլմի տարբերությունները
Մուլտֆիլմն ու հեքիաթը տարբերվում են նրանով, որ մուլտֆիլմում կան ուրիշ հերոսներ, որ մարդկանց փակում էին ոչ թե շինությունում այլ ժայռում։ Վաչագանը ոչ թե ծանոթանալուց հետո հրամայեց Անահիտին ասել, որ ուզում է ամուսնանալ հետը, այլ ասեց հենց աղբյուրի մոտ անձամբ։ Տարբերվում է այն, որ սուրբի տեղը մուլտֆիլմում Վաչագանի հորեղբայրն է չարը և վատը և այլն։
Հերոսները տարբերվում էին նրանով, որ Զանգին խոսում էր, սուրբի տեղը մուլտֆիլմում Վաչագանի հորեղբայրն է չարը, հեքիաթի մեջ ծառայի անունը Վաղինակ էր, իսկ մուլտֆիլմում Սերոփ և այլն։
Իմ կարծիքով, բոլոր հերոսները մուլտֆիլմում ավելի հստակ և քաջ են։
Արդյունքներ` համեմատական աշխատանքներ, տեսանյութեր:
Իրականացման ժամկետը` մարտի 30-ապրիլի 14
Մասնակիցներ` 6-րդ դասարանի աշակերտներ
Նպատակը` հեքիաթի ընթերցում, վերլուծում
Իրականացման ընթացքը`
Շատ դադրած ու քրտնած էին։ Գյուղի աղջկերքը եկել էին աղբյուրից ջուր տանելու և հերթով լցնում էին կուժերն ու փարչերը։ Վաչագանը սաստիկ ծարավել էր։ Նա ջուր ուզեց, և աղջիկներից մինը լցրեց փարչը և ուզեց Վաչագանին տալ, բայց մի ուրիշ աղջիկ նրա ձեռքից խլեց փարչը և
դարտկեց։ Ինքը նորից լցրեց, բայց էլի դարտկեց։ Վաչագանի թուքը ցամաքել էր, և
անհամբեր սպասում էր, թե՝ երբ պետք է արդյոք իրան ջուր հասցնեն, բայց մեր անծանոթ
աղջկա հոգը չէր այդ. նա կարծես խաղ էր անում, լցնում, դարտկում էր և այդ կրկնեց
չորս-հինգ անգամ, միայն վեցերորդ անգամին տարավ, իրան անծանոթ որսորդին տվավ։
Վաչագանը երբ որ խմեց և փարչը տվավ Վաղինակին՝ ինքն սկսեց խոսեցնել աղջկանը և
հարցրեց, թե՝ ինչո՞ւ նա իսկույն չբերավ ջուրը. չլինի՞ թե կատակ անել ուզեց կամ
բարկացնել։ Աղջիկը նրան պատասխանեց.
— Մենք սովորություն չունինք մի օտար երիտասարդի հետ կատակ անել, մանավանդ՝
երբ նա ջուր է ուզում։ Բայց ահա՛ ինչ էր իմ միտքը։ Ես տեսա, որ դուք դադրած ու քրտնած
եք, իսկ այդ վիճակի մեջ սառը ջուրը վնաս է մարդուն, դրա համար ես գիտությամբ
ուշացրի, մինչև դուք մի փոքր հանգստանաք և հովանաք։
Անահիտից սովորածս
Անահիտը շատ գեղեցիկ, բարի, խելացի և իմաստուն է։ Նրանից ես սովորեցի այն, որ ոչ մի անգամ պետք չի հուսահատվել և հավատալ մինչև վերջինը։ Սովորեցրեց, որ ամեն դժվար պահին կարելի է ելք գտնել։ Նաև այն, որ սերը ամեն ինչից կարևոր է։
1025-1026(մնաց.), 1032բ,դ, 1034,1038,1040
բ) 113,07 , դ) 12,1 , զ) 10,001 , ը) 5,137։
բ) յոթ ամբողջ քսանհինգ հազարերորդական,
7, 025
դ) զրո ամբողջ երկու հարյուր երեսունյոթ հազարերորդական,
0, 237
ե) մինուս հարյուր ութսունյոթ ամբողջ երեք հարյուր իննսուն հազարերորդական
-187, 390
բ) 3x = 4
X=4:3=1 1/3
դ) 8x = 7
X=7:8=0, 875
6*1/3=2սմ2
2*2=4սմ3
6*5:3=10սմ
10*7:2=35սմ
5 ¾=23/4
19 ¼=77/4
6x-23/4=x+77/4
6x-x=23/4+77/4
5x=23/4+77/4
5x=100/4=25
X=25:5=5
6x=6*5=30
1023 ա,գ,ե,է, 1024 ա,գ, 1025 ա,գ,ե,է, 1026 ա,գ, 1032ա,գ, 1033, 1039,1041
ա) 456,23
Տասնորդական-2
Հարյուրերորդական-3
Միավոր-456
բ) 1,456
Տասնորդական-4
Հարյուրերորդական-5
Հազար-ական-6
Միավոր-1
գ) 0,8921
Տասնորդական-8
Հարյուրերորդական-9
Հազար-ական-2
Տասհազար-ական-1
Միավոր-0
դ) 10,656
Տասնորդական-6
Հարյուրերորդական-5
Հազար-ական-6
Միավոր-10
ե) 31,7452
Տասնորդական-7
Հարյուրերորդական-4
Հազար-ական-5
Տասհազար-ական-2
Միավոր-31
զ) 204,3005
Տասնորդական-3
Հարյուրերորդական-0
Հազար-ական-0
Տասհազար-ական-5
Միավոր-204
է) 0,69344
Տասնորդական-6
Հարյուրերորդական-9
Հազար-ական-3
Տասհազար-ական-4
Հարյուրհազար-ական-4
Միավոր-0
ը) 1245,38
Տասնորդական-3
Հարյուրերորդական-8
Միավոր-1245
թ) 7632,56472
Տասնորդական-5
Հարյուրերորդական-6
Հազար-ական-4
Տասհազար-ական-7
Հարյուրհազար-ական-2
Միավոր-7632
ա) հարյուրյակների կարգում,
3
բ) տասնորդականների կարգում,
5
գ) տասհազարերորդականների կարգում,
9
դ) տասնյակների կարգում
6
ա) 0,385
գ) 894,1503
ե) –0,00301
է) –100,01
ա) զրո ամբողջ մեկ հարյուրերորդական, 0, 01
գ) երեսուներկու ամբողջ տասնութ տասհազարերորդական, 32, 0018
¾ * 1000000=750000մ=750կմ
Արագություն = X
X=
3*20=3 1/3ժամ
X*3 1/3=3 1/3xկմ ճանապարհ
X+200կմ/ժ
2ժ 30ր=2 1/2 ժամ
(x+200)*2 ½
3 1/3x=(x+200)*2 ½
10/3x=(x+200)*5/2
10/3x=5/2x+200*5/2
10/3x=5/2x+500
10/3x+5/2x=500
5/6x=500
X=500:5/6=500*6/5=600կմ/ժ
3 1/3*600=10/3*600=2000կմ
1/9+1/12=4/36+3/36=7/36 մասը