Daily Archives: 06.10.2020

Քիմիա Դաս 4

Գրեք  բոլոր  սարքավորումների  անունները և նրանց կիրառումը:                              Ամրակալ` օգտագործվում է քիմիական անոթները պահելու համար։

Картинки по запросу Քիմիական ամանեղեն


Քիմիական ամանեղեն` օգտագործվում է նյութերը խառնելու և փորձեր կատարելու համար։

Картинки по запросу Քիմիական ամանեղեն

Սպիրտայրոցի կառուցվածքը, նախապատրաստումը գործածության, վառելն ու հանգցնելը, բոցի  կառուցվածքը  և  նյութերի  տաքացումը  սպիրտայրոցի  վրա:

Картинки по запросу Քիմիական սպիրտայրոց

Սպիրտայրոցի կառուցվածքը`1.-Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ)2. սկավառակով խողովակ3. բամբակե պատրույգ4. թասակՀեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: Չի կարելի այն վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360C է: Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները:Հիշե՛քՉի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհիպատճառ դառնալ: Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է.պարզապես պետք է ծածկել թասակովԲոցի կառուցվածքը

Картинки по запросу քիմիական նյութերից հոտ քաշելը

Բոցի ներքին մասը (1) մյուսների համեմատ մութ է և առավել սառը: Այդ մասումածխաջրածիններ են: Բոցի պայծառ և լուսավոր միջին մասը (2) կազմված է վառե- լանյութի շիկացած մասնիկներից: Ներքին մասի համեմատ ջերմաստիճանն այդ գո- տում ավելի բարձր է, սակայն առավել բարձր ջերմաստիճան ունի բոցի վերևի մասը (3): Այդ մասում հիմնականում ածխածնի (IV) օքսիդ է:Համոզվելու համար, որ բոցի 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիների ջերմաստիճանները տարբերեն, կատարենք հետևյալ փորձը. լուցկու հատիկը բոցի մեջ տեղավորենք այնպես, որ հատի բոլոր երեք գոտիները: Կտեսնենք, որ լուցկին արագ կածխանա այն մասերում, որոնք ընկել են 2-րդ և 3-րդ գոտիներում : Նշանակում է՝ բոցի ջերմաստիճանն այդ մասերում ավելի բարձր է:

Հայոց լեզու Տնային աշխատանք

Սկսում ենք «Գրաբարի օրեր. թարգմանչաց տոն» նախագիծը: Կընտրես թեմաներից մեկն ու կհավաքես տեղեկություններ, կդարձնես տեսանյութ:

  • Թարգմանչաց տոնի մասին
  • Գրաբարի մասին

Գրաբարի մասին

Թարգմանչաց տոնը ազգային-եկեղեցական տոն է: Այն նվիրվում է Մեսրոպ Մաշտոցին, իր աշակերտներին և շատ հայ հանճարեղ բանաստեղծներին: Թարգմանչաց տոնը սկսել են նշել 1979 թվականից, ամեն երեք տարին մեկ: Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Առաջինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ», իսկ երկրորդը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու»: Մովսես Խորենացին վկայում է, որ «Մեսրոպն ապավինեց Աստծուն պահքով ու աղոթքներով: Եվ Աստված, որ կատարում է իրենից երկյուղ կրողների կամքը, լսում է Մեսրոպի աղոթքները և ցույց տալիս նրան գրերը սքանչելի տեսիլքով, և ոչ թե երազի մեջ քնած ժամանակ, այլ արթուն աչքով իմանալի և աչքի տեսանելիքով զգալի: Մեսրոպը տեսնում է, որ աջ ձեռքի դաստակով գրում է վեմի վրա, որը դրված էր նրա առջևում: Եվ գրի փորվածքն այնպիսին էր, ինչպիսին ձեռքն էր ձև տալիս վեմի վրա. և գրերի տարբերություններն ու անունները ձևավորվում էին Մեսրոպի մտքում»: