Daily Archives: 27.10.2020

Քիմիա Տնային աշխատանք

Ֆիզիկական և քիմիական երևույթներՔննարկվող հարցեր

Ինչ է երևույթը

Ցանակացած փոփոխություն բնության մեջ կոչվում է երևույթ:

Որ երևույթն է կոչվում ֆիզիկական, բերել հինգական օրինակներ

Երևույթները լինում են ֆիզիկական և քիմիական: Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում են նյութի ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը: Ֆիզիզկական երևույթների օրինակներ են` ապակու, կավի, բաժակի կոտրվելը…

Որ երևույթն է կոչվում քիմիական, բերել հինգական օրինակներ

Քիմիական երևույթը այն է, ինչի ժամանակ առաջանում են նոր նյութեր` ռեակցաներ: Քիմիական երևույթների օրինակներ են՝

Որոնքն են քիմիական ռեակցիաների հատկանիշները:

Քիմիական ռեակցիաների հատկանիշները` գույնի, հոտի համի փոփոխություն, էներգիայի անջատումկամ կլանում, ստվածքի առաջացում և գազի անջատում

Ֆիզիկական երևույթներ Քիմիական ռեակցիաներ


                                    Հարցեր և վարժություններ 

1 Սահմանե՛ք ֆիզիկական երևույթ հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ: 
2. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական (ընտրությունը հիմնավորե՛ք). ա) սառույցի հալվելը գ) ջրի գոլորշիանալը բ) պղնձի սևանալը տաքացնելիս դ) բաժակի կոտրվելը
 3. Սահմանե՛ք քիմիական երևույթ հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ: 
4. Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական (ընտրությունը հիմնավորե՛ք).  ա) ջրի եռալը բ) արծաթե զարդի սևանալը գ) երկաթի ժանգոտվելը դ) կաթի թթվելը 5. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները: Բերե՛ք օրինակներ: 6. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ քիմիական ռեակցիաների ընթանալու համար: Թվարկե՛ք ձեզ հայտնի օրինակները:
Տնային առաջադրանքներ
1. Թարմ պատրաստված մուգ թեյի բաժակի մեջ լիմոնի կտոր դրե՛ք և խառնե՛ք: Ի՞նչ է նկատվում: Երևույթը քիմիակա՞ն է, թե՞ ֆիզիկական: 2. Բաժակի մեջ կիսով չափ ջո՛ւր լցրեք, ջրում լուծե՛ք կես թեյի գդալ խմելու սոդա և ավելացրե՛ք լիմոն: Ի՞նչ է նկատվում: Երևույթը քիմիակա՞ն է, թե՞ ֆիզիկական: 
Տնային` սովորել`էջ 40-43,վարժ էջ 44,45-46

Այսօր օգտագործվող քիմիական նշանները առաջարկել է Ի․ Բերցելիուսը՝ 1814 թվականին։

Քիմիական տարրի անվանումների սկզբնատառերը` գլխատառերով գրված: Օրինակ՝ կալցիում (Calcium)` Ca, պղինձ (Cuprum) Cu, կոբալտ (Cobalt)՝ Co և այլն:

Կան տարրեր, որոնք անվանումները առաջացել են այդ տարրի կարևոր քիմիական հատկությունը, օրինակ՝ ջրածին՝ ջուր ծնող, թթվածին՝ թթու ծնող, ֆոսֆոր` լույս կրող: Նաև կան արեգակնային համակարգի մոլորակների անուններով տարրեր, օրինակ՝ սելեն՝ Լուսին, տելուր՝ Երկիր (հունական), ուրան, նեպտուն և այլն: Կան տարրեր, որոնք ստացել են իրենց անվանումները ի պատիվ տարբեր պետությունների, օրինակ՝ գալիումը՝ Ֆրանսիայի հին անունն է, գերմանիումը՝ Գերմանիայի, իսկ պոլոնիումը Լեհաստանի պատվին է տրվել, ռութենիումը՝ Ռուսաստանի լատինական անվանումն է և այլն:

Որակական և քանակական բնութագրերը։

N քիմիական նշանը նշանակում է, որ դա ազոտ տարրն է (որակական բնութագիր), ընդ որում ազոտի մեկ ատոմն է (քանակական բնութագիր):

Ցէ-ածխածին, C

Էն-ազոտ, N

Էս-ծծումբ, S

Պէ-ֆոսֆոր, P

Կուպրում-պղինձ, Cu

Ֆեռում-երկաթ, Fe

Արգենտում-արծաթ, Ag

ա) Արեգակնային համակարգի մոլորակների անունների հետ,

նեպտունիում, ուրան, տելուր, սելեն

բ) իրենց առաջացրած պարզ նյութերի հատկությունների հետ,

ֆոսֆոր, ջրածին, թթվածին

գ) աշխարհագրական անունների հետ,

գերմանիում, գալիում, պոլոնիում, ռութենիում

դ) մեծ գիտնականների անունների հետ

կյուրիում, ֆերմիում, էյնշտեյնիում, մենդելեևիում, նոբելիում

Հայոց լեզու Տնային աշխատանք

Հիշի´ր, թե վերջին շրջանում որ գոյականներն են հաճախ հասնում ականջիդ: Ընտրի´ր դրանցից երեքն ու հոլովիր:

Տուն, նարինջ, աղջիկ

  • Ուղղական-տունը, նարինջը, աղջիկը
  • Տրական-տանը, նարնջին, աղջկան
  • Բացառական-տնից, նարնջից, աղջկանից
  • Գործիական-տնով, նարնջով, աղջկանով
  • Ներգոյական-տնում, նարնջում, աղջկանում

Երկրաչափություն Տնային աշխատանք

1․ Տրված է ուղղանկյուն: Արդյո՞ք եռանկյունները հավասար են՝ EOF=GOH եռանկյունների հավասարության առաջին հայտանիշի համաձայն:

Հիմնավորիր: Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանցով կազմված անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:

EO=OG

HO=OF

∡EOF=∡GOH

Pazime1_uzd11.png

Գրականություն Տնային աշխատանք

Հայը և հայը

Ուշ գիշերով Ռուսաստանի Ռոստով քաղաքում մի գարեջրատան մոտով անցնում էի, երբ սպիտակ վերնազգեստով մի սպասավորի տեսա, որն անպայման հայ էր, և, ուրեմն, մոտեցա, հարցրի.
-Իմա՞լ ես, տնավե՛ր, իմա՞լ ես:
Չգիտեմ՝ ինչից հասկացա, որ հայ է, բայց հասկացա: Պատճառը միայն թուխ դեմքը չէր, ոչ էլ բարձր ու ծուռ քիթը, ոչ էլ թանձր ու խիտ գանգուրն ու խորադիր աչքերը: Բարձր ու ծուռ քիթ, խորադիր աչք, խիտ գանգուրներ շատերն ունեն, բայց հայ չեն: Մեր ցեղը զարմանալի մի ցեղ է, և ես ճամփա եմ ընկել՝ Հայաստանը գտնելու: Ցավում եմ, ձեզ տխրեցնելու եմ, պարոնա´յք, բայց պիտի ասեմ, որ Հայաստան չկա: Փոքր Ասիայում կա մի փոքր հողակտոր, այնտեղ հովիտներ են, լեռներ, լճեր ու քաղաքներ են, աշխարհի ուրիշ վայրերից պակաս չեն, բայց Հայաստանն այդ չէ, պարոնա´յք: Ես կսկիծով եմ ասում, բայց չկա Հայաստան, պարոնա´յք, կան միայն մարդիկ, որ այս աշխարհում ապրում են որպես իրենց երկրում: Եվ Ամերիկա էլ չկա, պարոնա´յք, Անգլիա էլ չկա, Ֆրանսիա էլ չկա, Իտալիա էլ չկա, միայն մարդկանց երկիրը կա, պարոնա´յք: Ոտք դրի, ուրեմն, գարջրատուն՝ բարև տալու ինձ նման մեկին օտար աշխարհի մեջ մի օտարականի:

-Վա´յ,- ասավ զարմանքի այն շեշտով, որ մեր լեզուն ու խոսքը համակ ուրախություն է դարձնում:- Դո՞ւ: Եվ այդ «դու»-ն ճիշտ ես էի՝ իմ հագուստը, կոշիկները, իմ գլխարկը ու, թերևս, իմ դեմքի ամբողջ Ամերիկան:
-Ինչպե՞ս հոս ինկար:
-Գաղտուկ,- ասացի խանդաղատանքով,- կքալեի: Ո՞րն է քու քաղաքդ, ո՞ւր ծնած ես: (Հայերեն ասում է՝ որտե՞ղ ես աշխարհ եկել):

-Մուշ,- ասաց:- Ո՞ւր կերթաս, հոս ինչ կընես, դուն ամերիկացի ես, քու հագուստդ ամերիկացու է:

Մուշ: Ես սիրում եմ այդ քաղաքը: Ես կարող եմ սիրել որևէ վայր, որը երբեք չեմ տեսել, վայր, որ այլևս գոյություն չունի, որի բնակիչները սպանված են: Մուշ… քաղաք է, ուր հայրս իր երիտասարդությանը եղել է: Տե՛ր Աստված, ի¯նչ լավ էր մշեցի այդ թուխ հային հանդիպելը: Դուք անգամ չեք պատկերացնի, որքան լավ է հայի համար հանդիպումը մի ուրիշ հայի աշխարհի կորած-մոլորած մի անկյունում, այն էլ գարեջրատանը, մի տեղ, ուր մարդիկ խմում են: Մեզ ինչ, թե գարեջուրն անհամ է, և մեզ ինչ անգամ բռնապետությունները: Դրանք այդպես են ու այդպես էլ պիտի լինեն: Աշխարհում կան բաներ, որ փոխելն անկարելի է:
-Վա¯յ,- ասավ կամաց ու մեղմ ուրախությամբ:- Ու լեզուն կխոսիս, չես մոռցած:
Ու երկու գավաթ տեղական անհամ գարեջուր բերեց:
Եվ հայոց մեր շարժուձևը, որ այնքան բան է ասում, ծնկներին խփելն ու պայթուն ծիծաղը: Եվ կյանքի ու մեծ-մեծ գաղափարների ծաղրը: Եվ հայերեն բառը, նայվածքը, ժպիտը, և այս ամենի միջից զարմանալի հառնումը ցեղի ուշացած, բայց դարձյալ զորավոր, թեև տարիներ են թավալվել, թեև քաղաքները կործանվել, հայրերը, եղբայրներն ու զավակները սպանվել, վայրերը մոռացվել, երազները փշրվել, և հոգիները ոխից սևացել են: Կուզենայի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարենար այս ցեղը, հպարտ մարդկանց այս ցեղը, որի պատմությունը պատմված, բոլոր կռիվները մղված ու տանուլ են տրված, որի շինությունները խորտակված, գրքերը չընթերցված ու երգերը լռած են: Փորձե՛ք կործանել այս ցեղը, ասացե՛ք դարձյալ 1915 է, ու աշխարհի աչքը պատերազմի ծխով բռնված: Կործանեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք, կկարողանա՞ք: Իրենց տներից քշեցե՛ք անապատ, մի՛ մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի՛ տվեք իրենց ու իրենց Աստծու տները: Տեսե՛ք, նրանք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսե՛ք, ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով:
Ջանացե՛ք, տեսե՛ք` կարողանա՞ք պիտի, շունշանորդինե՛ր, նրանց արգելել, որ չծաղրեն ձեր մեծ-մեծ գաղափարները, որ աշխարհում երկու հայ չխոսեն իրար հետ, փորձե՛ք ջնջել նրանց:

  • Ընթերցել Վիլյամ Սարոյանի «Հայը և հայը» ստեղծագործությունը:
  • Բլոգում ընթերցածի մասին գրել, շարադրել մտքերը, տպավորությունները:

Այս ստեղծագործության մեջ պատմում են, որ շատ անգամներ եղել են պատերազմներ մեր դեմ, բայց մենք շատ ուժեղ ենք և միշտ հաղթել ենք։ Ասում են, որ շատ բաներ ենք կորցրել, բայց հաղթել ենք, և հուսով եմ, որ մենք միշտ հաղթելու ենք։

Ֆիզիկա Տնային աշխատանք

1.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասարաչափ ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում

2.Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն՝ գրել բանաձևը։

Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինը անցել է այդ ժանապարհը։

v=s/t

3.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ ՄՀ-ում:

մ/վ

4.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը, եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը, գրել բանաձևը։

s=v*t

5.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը, եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը, գրել բանաձևը:

t=s/v

6.Ինչպե՞ս է շարժվում մարմինը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում:

Եթե մարմնի վրա այլ մարմիններ չեն ազդում, ապա այն պահպանում է դադարի կամ հավասարաչափ շարժման վիճակ։

7.Ո՞ր երևույթն է կոչվում իներցիա

Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա։

8.Ինչու՞ է վտանգավոր թռչել շարժվող ավտոբուսից։

Որովհետև այն շատ արագ է շարժվում և այդ պատճառով, երբ մենք թռնենք շարժվող ավտոբուսից մենք կհանդիպենք դիմադրության և կվնասվենք։

9.Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի՞ իր արագությունը, թե՞ ոչ:

Այո