Daily Archives: 08.10.2020

Հայոց լեզու Տնային աշխատանք

Ընթերցում ենք գրաբարյան տեքստը և գրում, թե ինչ ենք հասկացել ընթերցածից. ինչի մասին է այն (հաջորդ դասաժամին ընթերցելու ենք, քննարկելու ենք, թե ինչ ենք հասկացել տեքստից ու փոխադրելու ենք գրական հայերենի):

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Հայրը մահանալուց առաջ կանչում է իր որդիներին և ասում, որ այգում խորը տեղ պահված են գանձեր, բայց տեղը չի ասում։ Մահից հետո որդիները սկսեցին փորել և աշխատել։ Ու արդյունքում այգին տվեց մեծ բերք։ Դա էր գանձը։

Աշխարհագրություն Տնային աշխատանք

Դասի հղումը

1. Ինչպե՞ս է առաջացել աշխարհագրությունը

Աշխարհագրությունը մի հետաքրքիր գիտություն է, որը առաջացել է երկուս ու կես հազարամյակներ առաջ: Այս գիտությունը առաջացել է նրա համար, որ մարդկանց ծանոթացնի երկրի բնույթի, աշխարհագրական դիրքի և կլիմայի մասին:

2. Որո՞նք են ժամանակակից աշխարհագրության հիմնախնդիրները:

Նոր ժամանակներում աշխարհագրությունը բացի բնության ու բնական երևույթների ուսումնասիրելուց իր ուշադրությունը կենտրոնացրեց նաև գիտության, հանգստի կազմակերպման, սպասարկման, նույնիսկ հանցագործությունների տարածման և սոցիալական այլ հարցերի ուսումնասիրության վրա: Այսպիսով` սկսեց ուսումնասիրել ոչ միայն տնտեսական, այլ նաև սոցիալական երևույթների տարածման հարցերը: Եվ վերջապես, վերջին մի քանի տասնամյակում վերոնշյալ հարցերին ավելացավ նաև էկոլոգիական հիմնահարցը:

3. Նշեք 5 բնական և 5  հասարակական գիտություն, որո՞նք կապ ունեն աշխարհագրության հետ: Հնարավորության դեպքում ցույց տվեք այդ կապը:

Բնական Գիտություններ

Ֆիզիկա

Կենսաբանություն

Քիմիա

Էկոնոգիա

Աստղագիտություն

Հասարակական գիտություններ

Պատմություն

Հասարակագիտություն

Իրավունք

Կրոն

Փիլիսոփայություն Աշխարհագրության հետ կապ ունեն- Ֆիզիկա, Կենսաբանություն, Քիմիա, Էկոնոգիա, Հասարակագիտություն

English Classwork

My room

In my room near the door there is a little windowsill and in this windowsill there live my fishes. In the right side of my room there is my and my brother’s bed. Our bed is bunk. In the left side of my room there is big wardrobe. In my room there are posters. When we enter my room we see window. In my room there is a door that goes to my parent’s room.