Monthly Archives: Նոյեմբերի 2020

Գրականություն Տնային աշխատանք

  • Ակսել Բակունցի հեղինակած, քեզ ծանոթ որևէ պատմվածքի մասին կգրես բլոգումդ՝ նյութը վերնագրելով՝ Կարծիքս ստեղծագործության մասին:

Կարծիքս ստեղծագործության մասին

Ես իմ ընկերուհիների հետ ընտրել եմ “Մթնաձոր” պատմվածքը։ Պատմվածքը շատ խորհրդավոր էր և խորիմաստ։ Այս պատմությունը մի անտառի մասին է, որը կոչվում է “Մթնաձոր”, որտեղ կային շատ գազաններ և գազանանման Պանինը։ “Մթնաձոր” մինչև գարուն մարդ արարած ոտք չի դրել։ Սակայն այս պատմության մեջ կա մի տղա՝ անունը Ավի, որը մի օր եկավ անտառ՝ փայտ և ցախ հավաքելու, կարծելով թե Պանինը հիվանդ է և չի եկել անտառը հսկելու։ Սակայն պարզվեց, որ Պանինը անտառում էր և շների միջոցով գտավ Ամիին։ Պանինը Ավիին հայտարարեց կարգազանց։ Ավիի վրա հետագայում հարձակվում է արջը, համարյա պոկում է դեմքը, այդ ժամանակ Ավին հասցնում է կրակել նրա վրա և սպանում է արջին։ Վրա է հասնում Պանինը և որպես պատիժ վերցնում է արջը իրեն։

  • Ընկերներիդ հետ կընտրես Բակունցի որևէ ստեղծագործություն և կձայնագրես (խմբային աշխատանք):

Ընթերցում ենք Բակունց

Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն

Երկրագործի ընթերցարան

Հանրահաշիվ Առաջադրանքներ

2x+2y=2(x+y),

ax-ay=a(x-y),

6a+12=6(a+2),

7ab+14ac=7a(b+2c),

5m-5n=5(m-n),

mn+n=n(m+1),

4x-8=4(x-2),

5mn-5m=5m(n-1),

10p-5q=5(2p-q),

cd-bc=c(d-b),

5-15y=5(1-3y),

4ax+8a=4a(x+2),

12c+8b=4(3c+2b),

ab+b=b(a+1),

10+5b=5(2+b),

6ab-3bc=3b(2a-c),

15l-9k=3(5l-3k),

mx-m=m(x-1),

3-3c=3(1-c),

-15ax-20ay=5a(-3x-4y),

6a+9b=3(a+3b),

-2a-5at=a(-2-5t),

2+6d=2(1+3d),

-2mn-4n=2n(-m-2),

8ax+6ay=2a(4x+3y),

a2-ab=a(a-b),

ab+b2=b(a+b),

mn-n2=n(m-n)

x4-x2=x2(x2-1),

c5+c3=c3(c2+1),

y3-y4=y3(1-y),

a7+a5=a5(a2+1)

a2b2+b4=b2(a2+b2),

a6-a3b4=a3(a3-b4),

b5+a4b3=b3(b2+a4),

ax5+x6=x5(a+x)

m3n7-n4k2=n4(m3n3-k2),

3x2-6x3=3x2(1-2x),

15a3+5a2=5a2(3a+1),

9m4-6m3=3m3(3m-2)

7y5+21y3=7y3(y2+3),

6z4-12z6=6z4(1-2z2),

x2y-xy2=xy(x-y),

a3b2+a2b5=a2b2(a+b3)

9a4-6a2b=3a2(3a2-2b),

10ab3-15b5=5b3(2a-3b2),

12a6x4-4a3x5=4a3x4(3a3-x),

8m2n3+10mn2=2mn2(4mn+5)

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

  1. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
    • Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:
      • Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:
      • Լամանտինը մի հետաքրքիր ծովային կենդանի է, որը հավանաբար հնագույն նախատիպ է եղել զանազան լեգենդների գեղեցիկ ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի մեծ վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է չքնաղլայն պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ծանծաղ ջրերում և սնվում է բացարձակապես անվնաս բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է ամենատաք տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:
  2. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
    • Մագելանի արշավախմբի մնացորդները ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց՝ հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն այն ժամանակ պատժվում էին: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ արևի շարժման ուղղությամբ, ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ: Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը» կամ վերադառնում են «երեկվան»:
    • Մագելանի մեծ արշավախմբի մնացորդները երկար ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց՝ հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների սխալ օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ սուրբ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի գլխավոր կանոններից այդպիսի կոպիտ շեղումն այն ժամանակ աններելի պատժում էին: Բայց հայտնի գիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել խորհրդավոր «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ արևի շարժման ուղղությամբ, անուշադիր ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ: Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի երկար գիծ են անցկացրել, որն անցնելիս մեծ և փոքր նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը» կամ վերադառնում են «երեկվան»:
  3. Տեքստի ածականներն, ըստ անհրաժեշտության, դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի առավել, պակաս,նվազ, ամենից բառերից ու ամենա-, (ա) գույն մասնիկներից):
    • Գիտությանը հայտնի շնաձկների 250 տեսակներից խոշորը կետաշնաձուկն է, որը կարող է մինչև 15 մ երկարություն ունենալ: Սպիտակ, վիթխարի շնաձուկը փոքր է, կարող է ունենալ մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա սարսափելի է: Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկների դեմ պայքարի արդյունավետ միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց: Արդյունավետը քացախաթթվային  պղինձ պարունակող միացությունն էր. դրանով թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փոձարկված միջոցները արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեցան):
    • Գիտությանը հայտնի շնաձկների 250 տեսակներից ամենախոշորը կետաշնաձուկն է, որը կարող է մինչև 15 մ երկարություն ունենալ: Սպիտակ, վիթխարի շնաձուկը ավելի փոքր է, կարող է ունենալ մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա ավելի սարսափելի է: Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկների դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց: Ամենից արդյունավետը քացախաթթվային պղինձ պարունակող միացությունն էր. դրանով թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փորձարկված միջոցները ավելի արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեցան):
  4. Տեքստի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընդգծի՛ր այն ածականները, որոնք համեմատության աստիճան չեն կարող ունենալ:

Էլեկտրական օձաձուկը էլեկտրականության կենդանի կրողներից հայտնին է, բայց կան էլի 500 ձկնատեսակներ, որոնք ունեն այդ հատկությունը, թեև զգալի չափով: Էլեկտրական պարպման միջոցով այդ ձկները խլացնում են որսը և  ահաբեկում վտանգավոր գիշատիչներին: Էլեկտրական պարպման հարվածային  ուժը կախված է օձաձկան չափերից: Երկարը հարավամերիկյան օձաձկներն են, որոնք ունեն գրեթե երեք մետրանոց երկարություն:

Էլեկտրական օձաձուկը էլեկտրականության կենդանի կրողներից հայտնին է, բայց կան էլի 500 ձկնատեսակներ, որոնք ունեն այդ հատկությունը, թեև զգալի չափով: Էլեկտրական պարպման միջոցով այդ ձկները խլացնում են որսը և ահաբեկում ամենավտանգավոր գիշատիչներին: Էլեկտրական պարպման հարվածային ուժը կախված է օձաձկան չափերից: Երկարը հարավամերիկյան օձաձկներն են, որոնք ունեն գրեթե երեք մետրանոց երկարություն:

Ընթերցում ենք Բակունց

Ժամկետը՝ hոկտեմբերի 18-25

Մասնակիցներ՝ տարատարիք սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, այլ ցանկացողներ

Նպատակը՝ ծանոթություն Բակունցի կյանքին, գործունեությանը, ընթերցել, քննարկել և տարածել ստեղծագործությունները

Իրականացման ընթացքը.

  • Նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկությունների գրանցում
  • Ժամկետների, աշխատանքների ճշգրտում, մշակում, աշխատանքի բաժանում
  • Բակունցի ստեղծագործությունների ընտրություն, նաև հոդվածներ, նամակներ, այլ նյութեր
  • Ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություններ, մեդիաընթերցումներ
  • Ընտանեկան, խմբային, անհատական ընթերցումներ, տեսագրություններ, ձայնագրություններ
  • Պատրաստի նյութերի տարածում համացանցում, նախագծի հանրայնացում՝ համացանցային ֆլեշմոբների միջոցով
  • Նախագծի լուսաբանում, ներկայացում կայքում, սովորողների և ուսուցչի բլոգներում

Ընթերցանության նյութեր՝

Արդյունքներ՝

  • Տեսանյութեր
  • Ռադիոնյութեր
  • Վերլուծություններ
  • Հետազոտական աշխատանքներ, ուսումնասիրություններ

Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն

Ժամկետը՝ Նոյեմբերի 9-30

Մասնակիցներ՝ սովորողներ, այլ ցանկացողներ

Նպատակը՝ Կրթահամալիրի մասին գիտելիքների յուրացում, տարածում

  • Պատումների թեմաներ
    • Իմ տարբերվող դպրոցը
    • Սեբաստացի գալուց առաջ և հետո
    • Սեբաստացիների առօրյան

Սեբաստացիների առօրյան

Օրը իմ դպրոցում շատ հետաքրքիր է անցնում։ Սկզբից ես առավոտը գալիս եմ կանգառ և սպասում եմ իմ տրանսպորտը, որպեսզի ինձ տանեն դպրոց։ Հենց հասնում եմ դպրոց ես գնում եմ դասարան և սպասում իմ ընկերուհիներին, բայց մեկ-մեկ լինում է, որ ունենում ենք ընդհանուր պարապմունքներ։ Ընդհանուր պարապմունքների ժամանակ մենք իջնում ենք մարմարյա սրահ, երգ են միացնում և մենք պարում ենք տարբեր պարեր։ Երբ դասը սկսվում է ես և իմ ընկերուհիները միասին ամեն ինչ անում ենք և ուշադիր լսում դասը։ Այդպես անցնում է չորս դաս և մենք գնում ենք հաց ուտելու և հետո գնում ենք մեր վերջին երկու դասի։ Դասերից հետո ես և իմ ընկերուհիները գնում ենք երկարօրյայի։ Այնտեղ մեզ հանձնարարված տնային աշխատանքներն ենք անում և խաղում։ Նաև երկարօրյայի ընթացքում մենք գնում ենք հաց ուտելու։ Երկարօրյայից հետո գնում ենք մեր դպրոցի բակ և խաղում։ Ամենավերջում գնում ենք մեր տրանսպորտ և հետ տուն գնում։

  • Որքանով լավ գիտես դպրոցը ինտելեկտուալ խաղի պատրաստում ու կազմակերպում դպրոց-պարտեզներում

Քանի՞ դպրոց ունի “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրը։ Թվարկեք դրանք։

Այժմ ի՞նչ են պատրաստում ուսուցիչները և սովորողները զինվորների համար։

Ի՞նչ կայք են օգտագործում սովորողները տետրերի փոխարեն։

Ե՞րբ է հիմնվել “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրը։

Ո՞ր կայքով են սովորողները և ուսուցիչները նամակ ստանում և ուղարկում։

Ի՞նչ տարբերակներ կան սովորելու “Մխիթար Սեբաստացի” դպրոցում։

1. Ամեն մի “Մխիթար Սեբբաստացի” դպրոցի կրթահամալիրը ունի մեծ, կանաչապատ տարածք, որը խնամում են սովորողները և ուսուցիչները։

2. Այս դպրոցը 31 տարեկան է, այսինքն հիմնվել է 1889 թվականին։

3. Դասարանները դպրոցներում պատերի տեղը ապակյա են և ամեն մեկը կարող է տեսնել թե ինչ է կատարվում դասարանում և ոչինչ թաքուն չի մնում։

4. Այս դպրոցում տետրերի և գրքերի տեղը համակարգիչ է։ Այդպես սովորելը շատ հարմար է, հեշտ և պայուսակը ծանր չի լինում, քանի որ բոլոր գրքերը և տետրերը կարելի է քաշել համակարգչի մեջ։

5. “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում կան “ընտրություն” և “ֆիզկուլտուրա” դասերը։ Այս դասերը կարելի է ընտրել։ Օրինակ ընտրության ժամանակ՝ նկարչություն, ֆրանսերեն, պարսկերեն, իսպաներեն և այլն։ Իսկ ֆիզկուլտուրայի օրինակներն են՝ հրածգություն, ֆուտբոլ, բասկետբոլ, նետաձգություն և այլն։

Արդյունքներ՝ պատումներ, տեսանյութեր:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

1. Տեքստի ածականներն, ըստ անհրաժեշտության, դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի, առավել, պակաս, նվազ, ամենից բառերից ու ամենա-, (ա) գույն մասնիկներից):

Գիտությանը հայտնի շնաձկների 250 տեսակներից ամենախոշորը կետաշնաձուկն է, որը կարող է մինչև 15 մ երկարություն ունենալ: Սպիտակ, վիթխարի շնաձուկը ավելի փոքր է, կարող է ունենալ մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա ավելի սարսափելի է: Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկների դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց: Ամենից արդյունավետը քացախաթթվային պղինձ պարունակող միացությունն էր. դրանով թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փորձարկված միջոցները ավելի արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեցան):

2. Տեքստի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընդգծի՛ր այն ածականները, որոնք համեմատության աստիճան չեն կարող ունենալ:

Էլեկտրական օձաձուկը էլեկտրականության կենդանի կրողներից հայտնին է, բայց կան էլի 500 ձկնատեսակներ, որոնք ունեն այդ հատկությունը, թեև զգալի չափով: Էլեկտրական պարպման միջոցով այդ ձկները խլացնում են որսը և ահաբեկում ամենավտանգավոր գիշատիչներին: Էլեկտրական պարպման հարվածային ուժը կախված է օձաձկան չափերից: Երկարը հարավամերիկյան օձաձկներն են, որոնք ունեն գրեթե երեք մետրանոց երկարություն:

Հայոց լեզու Տնային աշխատանք

  1. Բլոգումդ կհրապարակես քեզ համար հետաքրքիր նյութ որևէ լրատվական կայքից: Տեքստից կառանձնացնես ածականները, ապա դրանք կբաժանես երկու խմբի՝ որակական և հարաբերական ածականների:
  2. Կլրացնես բացթողումներդ նախագծային աշխատանքներից:

Չինաստանը ավտոմատ կառավարման ապարատ է ուղակել լուսին, որը պետք է լուսնի մակերևույթից նմուշներ վերցնի ու վերադառնա երկիր։

Chang’e-5 կոչվող կայանն անջատվել է հրթիռից ու դուրս եկել երկրի ուղեծիր։

Ակնկալվում է, որ չինական տիեզերական ապարատը լուսնի վրա վայրէջք կկատարի գալիք կիրակի՝ նոյեմբերի 29-ին։

Երկու շաբաթվա ընթացքում, որը հավասար է լուսնային մեկ օրվա, լուսնագնացն աշխատելու է երկրագնդից լուսնի տեսանելի մասում։ Նմուշներ վերցնելով՝ Chang’e-5-ը վերադառնալու է երկիր։ Հաջողության դեպքում սա Չինաստանի համար մեծ քայլ կլինի տիեզերական ուսումնասիրությունների ոլորտում։

Վերջին 44 տարվա ընթացքում սա կլինի լուսնի վրա երկրաբանական հետազոտություններ կատարելու ու նմուշները երկիր տեղափոխելու առաջին առաքելությունը։ Չինաստանը ԱՄՆ-ից ու նախկին խորհրդային միությունից հետո կդառնա երրորդ երկիրը, որը նման գործողություն է իրականացրել։

որակականհարաբերական
ավտոմատ
չինական
տիեզերական
լուսնային
տեսանելի
տիեզերական
երկրաբանական
խորհրդային

Աշխարհագրություն Տնային աշխատանք

ՀԱՐՑԵՐ և ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1.Ի՞նչ է ռասան։ Որո՞նք են ռասայական հատկանիշները։

Ռասաներն ընդհանուր ծագմամբ, ինչպես նաև ժառանգաբար փոխանցվող արտաքին մարդաբանական հատկանիշներով իրար նման մարդկանց պատմականորեն ձև ձևավորված խմբերն են: Հատկանիշների շարքում գլխավոր են մաշկի գույնը, գանգի կառուցվածքը, մազերի գանգրությունը, աչքերի բացվածքը, շուրթերի ձևը և այլն։

2.Թվարկե՛ք չորս մեծ ռասաները։ Քարտեզի վրա ցո՛ւյց տվեք դրանց տարածման հիմնականշրջանները։

Տարբեր արտաքին հատկանիշներ ունեցող մարդկանց ընդունված է խմբավորել 4 մեծ ռասաներում՝ եվրոպեոիդ, մոնղոլոիդ, նեգրոիդ եւ ավստրալոիդ։

3.Ի՞նչ է ազգը։ Ինչպե՞ս է որոշվում անձի ազգային պատկանելությունը։ Ի՞նչ գիտեք ազգերի ձուլման մասին:

Յուրաքանչյուր ազգ որոշակի տարածքի վրա պատմականորեն ձեւավորված եւ տարբերվում են թվաքանակով, լեզվով, մշակույթով, սովորույթներով, էթնիկական (ազգային) ինքնագիտակցությամբ օժտված մարդկանց կայուն խումբ է։

Ի տարբերություն ռասայական պատկանելության` ազգային պատկանելությունը շատ դժվար է որոշել։ Այստեղ վճռորոշը անձի ազգային ինքնագիտակցությունն է` այս կամ այն էթնիկ համայնքին պատկանելու գիտակցումը:

Ազգերի ձուլումը (ուծացումը) մի ազգի մեջ մյուս ազգերի ներկայացուցիչների ձուլումն է առաջինի լեզուն, մշակույթը եւ ազգային սովորույթները յուրացնելու միջոցով, կամ որեւէ ազգի տարրալուծումն է այլ ազգերի մեջ։

4.Նշե՛ք աշխարհի խոշորագույն լեզվաընտանիքները, լեզվախմբերը եւ ժողովուրդները։ Բացատրե՛ք հնդեվրոպական լեզվաընտանիքի լայն տարածման պատճառները։

Ամենատարածվածը հնդեվրոպական լեզվաընտանիքն է,որի կազմի մեջ մտնող լեզուներով խոսում է աշխարհի բնակչության շուրջ կեսը։ Երկրորդ տեղում է չին-տիբեթականլեզվաընտանիքը (աշխարհի բնակչության շուրջ մեկ քառորդը)։ Ավելի փոքր, բայց բավական տարածված են ալթայան, սեմաքամյան, ուրալյան լեզվաընտանիքները։

Ամեն լեզվաընտանիք իր հերթին բաժանվում է ավելի փոքր խմբերի` լեզվախմբերի, որոնք էլ իրենց հերթին բաղկացած են առանձին լեզուներից։ Այսպես, հնդեվրոպական լեզվաընտա-նիքի կազմում առանձնանում են սլավոնական, ռոմանական, գերմանական խոշոր լեզվախմբերը։

Ամենախոշոր ժողովուրդներից են՝ Չինացիները, Հնդիկները, Արաբները։

5.Նշե՛ք համաշխարհային կրոններն ու դրանց տարածման շրջանները։ Ցո՛ւյց տվեք դրանք քարտեզի վրա։


Աշխարհի ժողովուրդները դավանում են տարբեր կրոններ։ Սակայն ամենամեծաքանակ հետեւորդներն ունեն երեքը՝ քրիստոնեությունը, մահմեդականությունը (իսլամ) եւ բուդդայականությունը (կամ բուդդիզմը)։ Դրանք համարվում են համաշխարհային կրոններ։

Քրիստոնեություն դավանում է 1,9 մլրդ մարդ։ Նրանք հիմնականում բնակվում են Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում, Հարավային եւ Կենտրոնական Աֆրիկայում, Ասիայի մի շարք երկրներում։Քրիստոնեությունն ունի մի քանի ուղղություն։ Գլխավոր ուղղություններն են կաթոլի-կությունը, ուղղափառությունը եւ բողոքականությունը։ մահմեդականություն դավանողների թիվը շուրջ 1,2 մլրդ է։ Նրանք բնակվում են Հյուսի-սային Աֆրիկայում եւ Հարավարեւմտյան ու Կենտրոնական Ասիայում։ Նրա երկու ուղղություն-ներն են սուննիզմըեւշիիզմը։ Մահմեդականների թվով առաջին երկիրը Ինդոնեզիան է: Երրորդը բուդդայականությունն է (կամ բուդդիզմը),որի հետեւորդների թիվը աշխարհում հասնում է շուրջ 400 մլն-ի (Հարավարեւելյան եւ Արեւելյան Ասիա, Մոնղոլիա)։

Աշխարհի բնակչության կրոնական կազմը.jpg

Դասի հղումը 

1.Ուրվագծային քարտեզի վրա նշել ռասսաների տեղաբախման հիմնական շրջանները:


Մոնղոլոիդ

Եվրոպոիդ

Նեգրոիդ

Ավտրալոիդ

Եվրոպոիդ և Նեգրոիդ

Եվրոպոիդ և Մոնղոլոիդ

Եվրոպոիդ և Ավստրալոիդ

Մենղոլոիդ և Ավտրոլոիդ

2. Գրել հետևյալ երկրներում գերիշխող դավանանքը՝ նշելով նաև համաշխարհային կրոնի ուղղությունը. Արգենտինա, Իսրայել, Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, Իրան, Սաուդյան Արաբիա, Ալժիր, Նիգեր, Վիետնամ, Նիդերլանդներ, Կազախստան, Ուկրաինա, Թուրքիա, Ուրուգվայ, Վրաստան, Բրազիլիա, Ավստրալիա, Մոնղոլիա, Հունաստան, Լեհանստան, Հս. Կորեա, Հայսատան:

Արգենտինա — Քրիսոտեություն, կաթոլիկություն և բողոքականություն
Իսրայել — Հուդայականությունն
Ճապոնիա — Սինտոիզմ և Բուդդայականություն
Չինաստան — Բուդդայականություն
Ռուսաստան — Քրիտոնեություն, ուղղափառություն
Ֆրանսիա — Քրիստոնեություն, կաթոլիկություն
Կանադա — Քրիստոնեություն
ԱՄՆ — Քրիստոնեություն, կաթոլիկություն
Իրան — Իսլամ, շիա
Սաուդյան Արաբիա — Իսլամ, սունի
Ալժիր — Իսլամ, շիա
Նիգեր — Իսլամ
Վիետնամ — Բուդդայականություն
Նիդերլանդներ — Քրիստոնեություն, կաթոլիկություն
Ղազախստան — Իսլամ, սունի
Ուկրաինա — Քրիտոնեություն, ուղղափառություն
Թուրքիա — Իսլամ, սունի
Ուրուգվայ — Քրիտոնեություն, բողոքականություն
Վրաստան — Քրիտոնեություն, ուղղափառություն
Բրազիլիա — Քրիստոնեություն, կաթոլիկություն
Ավստրալիա — Քրիստոնեություն, կաթոլիկություն
Մոնղոլիա — Բուդդայականություն
Հունաստան — Քրիստոնեություն, ուղղափառություն
Լեհանստան — Քրիստոնեություն, կաթոլիկություն
Հս. Կորեա — Աթեիզմ
Հայսատան — Քրիստոնեություն, առաքելական
3. Ուրվագծային քարտեզի վրա նշել 5 բազմազգ (պոլիեթնիկ) և 5 միազգ  (մոնոէթնիկ) երկիր:

Գրականություն Դասարանական աշխատանք

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։

Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։

Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Եվ երբ հեռավոր հարթավայրում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում։

Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները։ Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը։ Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում։ Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի։

Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա։ Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին։ Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը, ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին։

Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա անտառապետի տարազով, կոկարդով[1] գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։

Պանինը որսորդ Էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։

Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր։

Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։

Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։

Այսպես էր Պանինը։ Նրա սարսափը հեռուներում էր տարածված։ Նրա մասին բերնեբերան պատմություններ էին անում։ Ոչ ոք չգիտեր ոչ նրա ազգությունը, ոչ հավատն ու ծագումը։ Ասում էին, որ նախկին սպա է, մարդ էր սպանել, նստել էր բանտում, հետո անտառ գնացել։ Հյուսիսի անտառներից մեկում նա իր կնոջն էր սպանել որսի մի գիշեր, ավելի ճիշտ՝ շներին հրամայել էր գզգզել կնոջը։

Այդպես էին պատմում անտառապահ Պանինի մասին։* * *

Գյուղում Ավին լավ որսորդի համբավ ուներ։ Տան ապրուստի մի մասը նա Մթնաձորի խորքերից էր հոգում։ Բացուտներում միրհավ[2] էր որսում, արտերի մոտ կաքավ ու լոր, թակարդ էր լարում աղվեսի համար, երբեմն էլ Մթնաձորի խորքերն էր գնում, ժամերով նստում քարի քամակին, մինչև վարազները ջրի գային։

Ավին նշանը ճիշտ էր բռնում, բերդանի[3] գնդակը վարազի ճարպոտ կողքին մեծ վերք էր բացում։ Վարազը թավալգլոր էր լինում, ցավից ժանիքներով հողը փորում, արմատներ պոկում, հետո խռռոցով գետին ընկնում։

Եվ եթե Պանինից երկյուղ չէր անում, կամ տեղյակ էր լինում, որ անտառապահը Մթնաձորում չի, չոր ցախերից էլ մի շալակ էր անում, ծածուկ մի տեղ պահում գիշերով տուն տանելու համար։

Այդ օրն էլ նա որսի էր գնացել։ Թարմ հետքեր կային ձյունի վրա։ Ավին մի հետքով գնաց և հենց որ բլրակի գլուխը բարձրացավ, տեսավ երկու աղվես։ Մինչև կրակելն աղվեսները փախան։ Այդ Ավու համար վատ նշան էր, որսը հաջող չպիտի լիներ։ Մի քիչ էլ ման եկավ, պախրայի հետք տեսավ, փնտրեց ու չգտավ։ Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն։

Իրիկնադեմ էր արդեն, երբ Ավին շալակի ցախը դրեց քարին, նստեց մի կոճղի՝ մի քիչ շունչ առնելու։

Որսի մի շուն երևաց, հոտոտեց Ավուն, անցավ։ Ավու շունչը վարն ընկավ։ Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ Պանինը։ Ասես գետնի տակից բուսավ։

Մեկի դեմքը քաթան էր, մյուսինը կարմիր ճակնդեղ։ Պանինը թքոտեց, որպես Մթնաձորի արջ։ Եվ երբ բարձրացրեց կնուտը[4], Ավին էլ մեջքը ծռեց, գլուխը ձեռների մեջ առավ։ Ավուն թվաց, թե Պանինի ձեռքը քարացավ, կնուտը սառեց ձմռան իրիկնապահի ցուրտ օդում. Պանինը կնուտը ետ քաշեց, և երբ Ավին գլուխը բարձրացրեց, նրան թվաց, թե Մթնաձորում մի սատանա է քրքջում։

Երկընտրանքը տարօրինակ թվաց Ավուն։ Կամ քսան ռուբլի տուգանք անտառից փայտ գողանալու համար, կամ էլ Մթնաձորի մի արջ սպանել։ Եվ երբ Պանինը մի անգամ էլ կրկնեց իր առաջարկը, շրթունքները ետ տարավ ու խուլ ծիծաղեց։ Ավին տեղից վեր թռավ, ցախը թողեց և եկած ճամփով ետ գնաց դեպի Մթնաձոր։ Անտառի և ոչ մի արջ Պանինի տուգանքի գինը չուներ։

Ավին նայեց բերդանի պատրոններին, չուխայի փեշերը հավաքեց գոտու տակ, փափախը պինդ կոխեց գլխին։ Նա ձյունի վրայով նույնքան թեթև էր քայլում, ինչքան արջը չոր տերևների վրա։

Մի անգամ ետ նայեց Ավին անցած ճամփին, ոչ Պանինը երևաց, ոչ էլ շները։ Լուսնյակը մեծ ձյունագնդի չափ լույս էր տալիս, արտացոլում էր լուսնի լույսը ձյունի բյուրեղների մեջ։ Ավին պարզ տեսնում էր ծառի բները, եկած ճամփան, ընկած հաստաբուն գերանները։

Իջավ ձորը, լսեց, թե ինչպես սառույցի տակ խոխոջում է ջուրը։ Ջրի ձայնը նրան հիշեցրեց եռման կաթսան, տանը, վառած օջախը։ Տանը երևի սպասում են արդեն։

Հետևից ճյուղի կոտրվելու ձայն լսեց։ Թվաց, թե ձյունի ծանրոցից մի ճյուղ ջարդվեց։ Վեր բարձրանալիս Ավին զգաց, որ մեկը հետևում է իրեն։ Ետ նայեց, մի մարդաբոյ արջ էր կանգնել մի քիչ հեռու, ճյուղն ուսին, չոբանի մահակի պես։

Ավին բերդանը մեկնեց, և երբ արջը թքոտելով դեն գցեց ուսի փայտը, չորքոտանի դարձավ, բերդանը որոտաց, կրակոցի ձայնին ձորերն արձագանք տվին, ծառի ճյուղերից ձյուն թափվեց։ Արջը ոռնաց։ Բերդանի ծխի միջից Ավին տեսավ, թե ինչպես արջը մի ոստյուն արեց, թաթերը բերդանի փողին մեկնեց։

Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի մեջ։ Արջը թաթովն էր տալիս, աշխատում գետնով տալ մարդուն։ Ավին մի ձեռքով պաշտպանվում էր նրա հարվածներից, մյուսով փորձում բերդանի փողը արջի երախի մեջ կոխել, կրակել մի անգամ էլ։

Ծառս էր լինում արջը հետևի ոտների վրա, ձյուն շաղ տալիս, ընկնում, բարձրանում։ Հանկարծ արջը բերդանի փողը բերանն առավ, սկսեց կրծոտել։ Ավու ձեռքը սահեց բերդանի վրայով, մատը բնազդաբար սեղմեց կեռ երկաթին, բերդանը մի անգամ էլ որոտաց։ Արջը ոռնաց առաջվանից էլ պինդ, մեջքի վրա ընկավ, գլորվեց, որպես կտրած գերան։ Սառույցին որ հասավ, կանգնեց ոտքի, փորձեց վեր բարձրանալ։

Ավին երրորդ անգամ կրակեց, բերդանի գնդակը խրվեց ձյունի մեջ, վզզաց, ինչպես շիկացած խոփը դարբնոցի ջրաքարում։ Երրորդ կրակոցը նրա բերդանի վերջին ճիչն Էր։ Ավին մինչև վերջ էլ չիմացավ, թե ինչու չորրորդ փամփուշտը բերդանը ներս չառավ։

Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց։ Ավին շատ մոտ զգաց վիրավոր գազանի տաք շունչը, ծռվեց, և երբ արջը թաղվեց ձյանի մեջ, Ավին ետ վազեց, ձյունի մեջ ընկնելով, վեր բարձրանալով։ Արջը հետևում էր նրան։ Ավին վազում Էր, թռչում գերանների վրայով, ծառի ճղները ճանգռում էին դեմքը սուր մագիլների պես, սայթաքում էր, նորից բարձրանում։ Նրան այնպես էր թվում, թե Մթնաձորի բոլոր գազաններն են վազում իր հետևից։

Ծառի մի ճյուղը փշերը խրեց փափախի մորթուն, փափախն ընկավ։ Հենց այդ վայրկյանին նա մի ծանր հարված զգաց մեջքին, բրդոտ մի թաթ ճանկերը խրեց ծոծրակի մորթու մեջ։ Լսվեց մի կրակոց, բայց Ավին ոչինչ չզգաց։

Պանինը սատանայի պես քրքջում էր, ոտքն արջի դիակի վրա։

Ավին հիմա էլ ողջ է։

Զարհուրանքով կարելի է նայել նրան, երբ փողոցի անցուդարձ անողներից պահված, մի անկյունում քաշված, սրա–նրա համար տրեխ է գործում։

Ավու հագին չուխա է, տրեխներ, սովորական մարմին, առողջ ձեռքեր, որոնք շատ վարժ կաշին են ծակոտում, կաշվի թելերից հանգույցներ անում։ Եվ սովորական մարմնի վրա գլխի տեղ մարդկային գանգ, ամբողջովին կլպված, առանց մազի, առանց մորթու։

Արջը թաթի մի հարվածով ծոծրակի փափուկ մսի մեջ է խրել սուր ճանկերը և վիրավոր արջի ամբողջ զայրույթով իրան քաշել գանգի մորթին, մորթու հետ էլ գլխի մազերը, ունքերը, աչքերն ու քիթը։

Ավին շրթունքներ չունի։ Ոսկորների բաց ճեղքից երևում են ատամները, բաց է քթի խոռոչը, և երբ Ավին համրի պես խոսում է, շունչը քթի խոռոչովն էլ է դուրս գալիս։ Աչքերի խոռոչներում չորացած մսի կտորներ կան, ծառի վրա կիսաչոր, մաշկը ծալ-ծալ եղած ծիրանի պես։

Նրա գանգի վրա ողջ են մնացել միայն ականջները։ Նայում ես և չես կարողանում որոշել՝ ծեր է Ավին, թե դեռ երիտասարդ, որտեղից է գալիս նրա ձայնը, գուցե մարդ չէ, այլ խրտվիլակ, գուցե չուխայի տակ կմախք է և ոչ միս ու մարմին։

Սակայն նրա ձեռքերին միս կա և մաշկ, մատները վարժ շարժումներ են անում, և երբ Մթնաձորի անուն են տալիս, երևում է, որ ատամներն ավելի է դուրս գցում, կոկորդից ընդհատ ձայներ է հանում։

Ու չգիտես՝ զայրանում է, թե ժպտում հին որսորդը…

Տպավորություններ

Այս ստեղծագործությունը մռայլ է։