Աշխարհագրություն Տնային աշխատանք

Դասի հղումը

1. Բնակչության վերարտադրության վրա որ գործոններն են ազդում և ինչպես:

Բնակչության վերարտադրության վրա ազդում է բնական աճը (ծնելիությունը և մահացությունը)։

2. Ուրվագծային քարտեզի վրա նշեք 15 երկիր, որտեղ բնակչության վերարտադրության առաջին տիպն է։

3. Ուրվագծային քարտեզի վրանշեք 15 երկիր, որտեղ բնակչության վերարտադրության երկրորդ տիպն է:

4. Նշած երկրները առանձնացրեք ըստ վերարտադրության առաջին և երկրորդ տիպի
Ֆրանսիա, Նիգերիա, Սաուդյան Արաբիա, Պորտուգալիա, Ռուսաստան, Արգենտինա, Սիրիա, Կանադա, Ճապոնիա, Պակիստան, Հնդկաստան, Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Չինաստան, Ալժիր, Հայաստան, Ուկրաինա, Իսպանիա, Քենիա, Կամերուն, Մալթա, Ինդոնեզիա, Ավստրալիա, Չադ, Նոր Զելանդիա, Հունաստան, Եմեն 

Առաջին տիպ-Ֆրանսիա, Պորտուգալիա, Ռուսաստան, Կանադա, Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Հայաստան, Ուկրաինա, Իսպանիա, Հունաստան, Նոր Զելանդիա

Երկրորդ տիպ-Նիգերիա, Սաուդյան Արաբիա, Արգենտինա, Սիրիա, Ճապոնիա, Պակիստան, Հնդկաստան, Չինաստան, Ալժիր, Քենիա, Կամերուն, Մալթա, Ինդոնեզիա, Ավստրալիա, Չադ, Եմեն

Պատմություն Դասարանական աշխատանք

Ու՞մ որդին էի Պապ թագավորը, երբ՞ է նա կառավարել։

Պապը Արշակ II-ի և Փառանձեմի որդին էր։ Նա կառավարել է 370-374թ-ները։

Ի՞նչ նորամուծություններ արեց նա։ Այդ նորամուծությունների ազդեցությունը Հայաստանի ներքին կյանքի վրա։

Պապը սկսում է վերականգնել այն հասարակական կառույցները, որոնք գոյություն ունեին մինչև պարսիկների կատարած ավերածությունները։ Պապը վերականգնում է երկրի բոլոր սահմանները։

Ձիրավի ճակատամարտ, ընթացք և հետևանքներ։

Ձիրավի ճակատամարտը տեղի է ունեցել 301թ-ին։ Ճակատամարտը տեղի է ունենում Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում։ Պարսիկներին օժանդակում էին աղվանները և լեզգիները, որոնց թագավորներն էին Ուռնայրը և Շերգիրը։ Պարսիկներին օգնում էր նաև Մերուժան Արծրունին։ Պապը և Ներսես մեծը հետևում էին ճակատամարտին Նպատ լեռան վերևից։ Ճակատամարտի ժամանակ Սպանդարատ Կամսարականի գլխավորած զորաթևը, գրոհելով հակառակորդի կենտրոնի վրա, ջախջախում և փախուստի է մատնում նրան։ Լեզգիների արքա Շերգիր թագավորը մարտում զոհվում է, իսկ արքա Ուռնայրը՝ վիրավորվում։ Ի վերջո պարսիկները չեն դիմանում հայ-հռոմեական զորքի գրոհներին և փախուստի են դիմում։ Հաղթությունը հայոց կողմն էր։ Ձիրավի ճակատամարտից հետո Շապուհ Բ Երկարակյացը ստիպված է լինում հաշտության պայմանագիր կնքել Վաղես կայսեր հետ, ճանաչել Մեծ Հայքի անկախությունն և Պապի գահը։