Ընթերցում ենք ու առանձնացնում գոյականները՝ բնութագրելով յուրաքանչյուրը, օրինակ՝ դաշնագիր-հասարակ, իրանիշ, նյութական, անշունչ գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովման, որոշյալ առում:
- Ավստրիական Պերտ քաղաքի իշխանությունները հսկայական գումար հատկացրին և կենդանիների համար հարմար, հուսալի և լավ լուսավորված մի գետնուղի կառուցեցին, որ ճանապարհն անցնելիս այդ դանդաղաշարժ ճամփորդները ավտոմեքենայի զոհ չդառնան:
- 18-րդ դարում Անգլիայում ապրել է մի դարբին:
- Ջրային բույսերը երկրագնդի ամբողջ բուսական թագավորության իննսուն տոկոսն են կազմում:
- Վաղուց ի վեր բժիշկներն ու գիտնականները վիճում են այն մասին, թե մագնիսական դաշտն ազդո՞ւմ է արդյոք մարդու առողջության վրա:
- Գերմանացի մի ինժեներ պատրաստել է այնպիսի չմուշկներ, որոնք էլեկտրական շարժիչով են աշխատելու:
Պերտ-հատուկ, իրանիշ, նյութական, անշունչ, անհոգնակի, -ի արտաքին, ուղղական հոլով, որոշյալ առում
քաղաքի-հասարակ, իրանիշ, նյութական, անշունչ, եզակի թիվ, -ի արտաքին, սեռական հոլով, անորոշ առում
գումար-հասարակ, իրանիշ, նյութական, անշունչ, եզակի թիվ, -ի արտաքին, հայցական հոլով, անորոշ առում
կենդանիների-հասարակ, իրանիշ, նյութական, շնչավոր, հոգնակի թիվ, -ու արտաքին, սեռական հոլով, առում չունի
գետնուղի-հասարակ, իրանիշ, նյութական, անշունչ, եզակի թիվ, -ու արտաքին, հայցական հոլով, անորոշ առում
ճանապարհն-հասարակ, իրանիշ, նյութական, անշունչ, եզակի թիվ, -ի արտաքին, հայցական հոլով, որոշյալ առում
ճամբորդները-հասարակ, անձնանիշ, նյութական, շնչավոր, հոգնակի թիվ, -ի արտաքին, ուղղական հոլով, որոշյալ առում
ավտոմեքենայի-հասարակ, իրանիշ, նյութական, անշունչ, եզակի թիվ, -ի արտաքին, սեռական հոլով, առում չունի
զոհ-հասարակ, իրանիշ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի արտաքին, անորոշ առում
դարում-հասարակ, իրանիշ, վերացական, անշունչ, եզակի թիվ, -ի արտաքին, ներգոյական հոլով, առում չունի
Անգլիայում-հատուկ, իրանիշ, նյութական, անշունչ, անհոգնական, -ի արտաքին, ներգոյական հոլով, առում չունի
դարբին-հասարակ, անձնանիշ, նյութական, շնչավոր, եզակի թիվ, -ի արտաքին, ուղղական հոլով, անորոշ առում
բույսերը-հասարակ, իրանիշ, նյութական, հոգնակի թիվ, -ի արտաքին, ուղղական հոլով, որոշյալ առում
երկրագնդի-հասարակ, իրանիշ, նյութական, եզակի թիվ, -ի արտաքին, սեռական հոլով, առում չունի