Գրականություն Տնային աշխատանք

  • Կհավաքես և բլոգում կհրապարակես տեղեկություններ Ակսել Բակունցի մասին:
  1. Ակսել Բակունցն ապրեց ստեղծագործական կարճատև կյանք` 1923-1937թթ., որի ընթացքում հասցրեց գրել ու հրապարակել պատմվածքների չորս ժողովածու` «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Սպիտակ ձին», «Եղբայրության ընկուզենիները», ինչպես նաև առանձին մասեր «Կարմրաքար» և «Խաչատուր Աբովյան» անավարտ վեպերից:
  2. Նրա պատմվածքներում և ակնարկներում պատկերված են իր հայրենի եզերքն ու նրա մարդիկ: Բակունցի արձակի լեզուն գեղեցիկ է, բանաստեղծական ու գունեղ` ինչպես հայկական գորգերի նուրբ զարդանախշերն ու հայ ճարտարապետության քանդակազարդ խոյակները:
  3. Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիսում` տոհմիկ գյուղացու ընտանիքում: Ծննդավայրի ծխական դպրոցն ավարտելուց հետո, «որպես հույժ գովելի աշակերտ», համագյուղացիների միջնորդությամբ ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ և կատարել է գրական առաջին փորձերը:
  4. Ճեմարանը ժամանակավոր փակվելու պատճառով 1915-16թթ. Բակունցը հայրենի Զանգեզուրի հեռավոր գյուղերից մեկում` Լորում, մեկ տարի աշխատում է որպես ուսուցիչ: Հետագայում գրված «Խոնարհ աղջիկը» պատմվածքը ծնվել է այդ օրերի տպավորություններից:  1917թ., ճեմարանի դասարանական բաժինն ավարտելուց հետո, հայ ժողովրդի գլխին կուտակված սև ամպերը տասնութամյա պատանուն ստիպեցին թողնել խաղաղ աշխատանքն ու դառնալ հայկական կամավորական բանակի զինվոր` Էրզրումի ճակատում:
  5. Երիտասարդ Ե. Չարենցի նման Ա. Բակունցն էլ ապրեց ծանր ողբերգություն` բզկտված կապուտաչյա հայրենիքի, նրա մեծ կորուստների համար: 1920թ. մայիսի 26-ին Սարդարապատում հայ ժողովուրդը վճռական ճակատամարտի ելավ թուրքական բանակի դեմ, որը և որոշեց նրա հետագա գոյության և անկախ պետականության ճակատագիրը:  Այդ նորօրյա Ավարայրի մասնակիցն ու քաջարի զինվորն էր նաև ապագա մեծ գրողը` Ակսել Բակունցը:
  6. 1927թ., երբ Բակունցն ավարտել էր Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ու իբրև գյուղատնտես աշխատում էր հայրենի լեռնաշխարհում, լույս տեսավ նրա «Մթնաձոր» ժողովածուն: Այդ ժողովածուում Բակունցը պատկերեց հայ գյուղաշխարհի իրական կյանքը, գյուղաշխարհ, որի զավակն էր և որտեղ ապրում էր ինքը` գրողը: Մթնաձորում մի կողմից նա տեսնում է կուսական բնության անկրկնելի գեղեցկություն, մարդկային հոգու անբիծ մաքրություն, մյուս կողմից` դառնություն ու ցավ, խավար ու տգիտություն:
  7. Մթնաձորը մեծ աշխարհից կտրված «մի ուրույն աշխարհ» է: Մթնաձորի մարդիկ այնքան հեռու են մեծ աշխարհից, որ լույսի ոչ մի շող չեն ստանում նրանից: Բիրտ ուժն ու կամայականությունն են թագավորում այնտեղ, օրենք կոչվածը զենք է տիրողների ձեռքում:  Բակունցն ապրում է իր հերոսների ճակատագրով, որոնց մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ լուսավոր շող կա. այդ դաժան միջավայրում նրանք ստեղծում են իրենց կախարդական հեքիաթն ու ապրում են այդ հեքիաթի գույներով:
  8. Բակունցը սիրում և հասկանում էր բնության լեզուն: Նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում կան գունեղ ու կենդանի բնապատկերներ, որոնք ունեն քնարական շունչ ու հուզականություն:  Իր հայրենի երկրին, նրա մարդկանց, բնությանը, հող ու ջրին անսահմանորեն նվիրված մարդն ու քաղաքացին, մեծ գրողն ու արվեստագետը դարձավ ստալինյան բռնապետության զոհը: Նա գնդակահարվեց Ծիծեռնակաբերդի բարձունքում 1937թ. ամառային մի օր` վաղ արշալույսին…
  • Որքանով լավ գիտես դպրոցը ինտելեկտուալ խաղի հարցերի պատրաստում:

Քանի՞ դպրոց ունի “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրը։ Թվարկեք դրանք։

Այժմ ի՞նչ են պատրաստում ուսուցիչները և սովորողները զինվորների համար։

Ի՞նչ կայք են օգտագործում սովորողները տետրերի փոխարեն։

Ե՞րբ է հիմնվել “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրը։

Ո՞ր կայքով են սովորողները և ուսուցիչները նամակ ստանում և ուղարկում։

Ի՞նչ տարբերակներ կան սովորելու “Մխիթար Սեբաստացի” դպրոցում։

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

  1. Ուշադրությու` ն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր դրանց հոլովը, հոլովումը, առումը:
    • Դերձակը հագուստ էր կարում: Դերձակը հագուստն էր կարում:
    • Փողոցում գիրք էր վաճառվում: Փողոցում գիրքը վաճառվում էր:
    • Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր: Ծովային թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
    • Անտառում մի որսորդի հանդիպեց: Անտառում որսորդին հանդիպեց:
    • Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:
  2. Ուշադրություն դարձրո´ւ ընդգծված բառերին և գրի՛ր, թե բառին ե՛րբ է ավելանում ը, ե՛րբ` ն:
    • Գործը վաղվան մի´թող: Գործն է անմահ: Գործն անմահ է:
    • Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին: Նավն ավելի քան հարյուր տարի սուզված մնաց:
    • Ուումնասիրում էր իրենց գյուղի բույսերը: Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում:
    • Սիրտը գործում էր օր ու գիշեր: Սիրտն օր ու գիշեր գործում է:
    • Հետքերը տանում էին անտառ: Հետքերն անտառ էին տանում:
    • Աղեղնավորը ներկաներին սպառնում էր ու գոռգոռոմ: Աղեղնավորն սպառնում էր ներկաներին ու գոռգոռում:
    • Աղջիկը հավանաբար շտապում էր: Աղջիկն շտապում էր հավանաբար:
    • Գինին կարասներում էին պահում: Գինին էին պահում կարասներում:
    • Տղան ցանկապատի վրայով թռավ: Տղան էր ցանկապատի վրայով թռչողը:
  3. Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ է ը (ն) մասնիկը կոչվում հոդ (հոդ նշանակում է կապ):
  4. Գծիկները փոխարինի´ր ը կամ ն հոդով:
    • Ժողովուրդներ- տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով:
    • Ժողովուրդներ- իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով են տարբերվում:
    • Աստղադիտակ-դանիացի ապակեգործներ-են ստեղծել:
    • Աստղադիտակ- ստեղծել են դանիացի ապակեգործներ-:
    • Եվրոպացիներ- առաջին անգամ արևածաղիկ- տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա-:
    • Արևածաղիկ-առաջին անգամ եվրոպացիներ-տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա:
    • Եվրոպացիներ- մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկ-, երբ հայտնագործեցին Ամերիկա-:
    • Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել:
    • Գառնիի սյունազարդ տաճար- ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին:
    • Միհր աստծո պատվին է ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական):
    • Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճար- է ստեղծվել (մ.թ. 77 թվական):