Daily Archives: 19.10.2020

Մեխանիկական շարժում, Շարժման հարաբերականություն, Նյութական կետ, Շարժման հետագիծ, Ճանապարհ

19.10-23.10
Թեման.
Մեխանիկական շարժում:Շարժման հարաբերականություն:Նյութական կետ:Շարժման հետագիծ:Ճանապարհ:
Լաբորաորիայում ՝մի քանի փորձեր«Մեխանիկական շարժում:Շարժման հարաբերականություն»:
Քննարկվող հարցեր.


1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Երբ մարմինը տարածության մեջ փոխում է իր դիրքը կոչվում է մեխանիկական շարժում։


2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ

Դռան բացվելը, գրքի էջերի թերթելը, տերևի ընկնելը, կոճակին սղմելը, վազելը և այլն։


3.Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։


4.Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:


5.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ

Տվյալ պայմաններում նյութական կետ ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում` ոչ:


6.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Մարմնի անցած ճանապարհն է, որի մեջ մտնում են նրանից հետ մնացած բոլոր կետերը։


7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Մարմնի անցած ճանապարհը այն ճանապարհն է, որը մարմինը անցել է որոշ ժամանակամիջոցում։


8.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Հետագիծը այն գիծն է, որով անցել է մարմինը, իսկ անցած ճանապարհը այն գիծն է որը մարմինը անցել է որոշ ժամանակահատվածում։


Սովորել.Է.Ղազարյանի դասագրքից էջ21-ից մինչև էջ 28-ը