Ընթերցում ենք գրաբարյան տեքստը և գրում, թե ինչ ենք հասկացել ընթերցածից. ինչի մասին է այն (հաջորդ դասաժամին ընթերցելու ենք, քննարկելու ենք, թե ինչ ենք հասկացել տեքստից ու փոխադրելու ենք գրական հայերենի):
Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:
Հայրը մահանալուց առաջ կանչում է իր որդիներին և ասում, որ այգում խորը տեղ պահված են գանձեր, բայց տեղը չի ասում։ Մահից հետո որդիները սկսեցին փորել և աշխատել։ Ու արդյունքում այգին տվեց մեծ բերք։ Դա էր գանձը։