Կընթերցես այն, ինչ դու ես ցանկանում: Ընթերցելուց հետո ստեղծագործությունը կարող ես ներկայացնել առաջարկված տարբերակներից մեկով.
Գրավոր վերլուծություն
Կպատմես ստեղծագործության ու հեղինակի մասին,
Կներկայացնես քեզ համար ամենասիրելի մտքերը,
Կառանձնացնես ստեղծագործության գլխավոր ու երկրորդական գաղափարները,
Եթե կան կերպարներ, կբնութագրես նաև նրանց,
Եթե ստացվի, կհամեմատես ծանոթ այլ ստեղծագործությունների հետ՝ գտնելով նմանություններն ու տարբերությունները:
Ստեղծագործության մասին
Այն ստեղծագործությունը, որը ես հիմա կարդում եմ շատ հետաքրքիր է և խորհրդավոր։ Նրա անունն է “Խորհրդավոր պարտեզը”։ Այս ստեղծագործության մեջ պատմվում է մի աղջկա մասին՝ Մերիի, որի երկրում՝ Հնդկաստանում Խոլերա հիվանդությունն էր հայտնվել և համարյա թե բոլորը վարակվել էին և մահացել։ Մերիի ընտանիքին էլ այդ հիվանդությունը կպավ և բացի նրանից մյուս բոլորը իր տանը մահացան։ Հետո նրան տարան մի տղամարդու՝ Արչիբալդ Քրեյվնի տուն, որը շատ խորհրդավոր էր։ Այդ տանը կար մոտավորապես հարյուր սենյակ և համարյա թե բոլորը կողպված։ Նաև այդ տունը ուներ պարտեզներ։ Որոնցից մեկը կողպված էր։ Քրեյվնը ուներ կին, որը այդ պարտեզնեզներից մեկը շատ էր սիրում՝ դա նրա պարտեզն էր և մի օր նա նստեց պարտեզում գտնվող ճյուղին, այդ ճյուղը կոտրվեց, նա ընկավ և մահացավ։ Դա եղել էր տաս տարի առաջ և այդ պատահարից հետո Արչիբալդ Քրեյվնը այդ պարտեզի դուռը կողպեց և բանալին թաքցրեց հողի տակ։
Այդ տանը աշխատում էր մի ծառա։ Անունը՝ Մարթա և նա Մերիին օգնում էր այդտեղ հետաքրքիր ապրել իր պատմություններով և խորհուրդներով։ Մերին այդքանել սիրուն երեխա չէր։ Նրա մաշկը դեղնոտ էր, գեշ դեմք ուներ և շատ եսասեր էր։ Դրա պատճառով նրան քիչ էին սիրում, բայց Մարթայի օգնությամբ նա դարձավ ավելի սիրուն և հետաքրքրասեր։ Նա այդտեղ ծանոթացավ մի սիրուն շիկահավի հետ։ Շիկահավը Մերիին շատ օգնեց գտնել այդ թաքցրած բանալին և գտնել խորհրդավոր պարտեզ տանող դուռը։ Այդպես Մերին որոշեց այդ պարտեզը խնամել և այն նորից կենդանացնել։
Ես այդքան մասն եմ դեռ կարդացել և շատ հետաքրքիր է այն կարդալ։
Հեղինակի մասին
Ստեղծագործության հեղինակն է Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ։ Նա եղել է անգլիացի գրող և դրամատուրգ։ Ծնվել է նոյեմբերի 24-ին, 1849 թվականին, Մանչեսթեր, Լանկաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություններում։ Ֆրենսիս Հոջսոն Բրնեթը մահացել է հոկտեմբերի 29-ին, 1924 թվականին, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ-ում։ Այն ստեղծագործությունը, որը ես հիմա կարդում եմ՝ կոչվում է “Խորհրդավոր պարտեզը”։ Այս ստեղծագործությունը նա գրել է 1909 թվականում։
Կգրես քո շաբաթվա մասին ու գրառումդ կզարդարես քո կողմից արված աշնանային լուսանկարներով:
Այս շաբաթը տարբերվում էր ուրիշներից։ Ես և ընկերուհիներս ալիք ենք սարքել և համարյա թե ամեն օր նկարում ենք տեսանյութեր։ Նաև այս շաբաթ՝ ես, իմ ընկերուհիներս և երկու տղա մաքրեցինք մեր բակի հողի փոքր տարածքներից մեկը։ Այն շատ կեղտոտ էր և պատված էր չորացած խոտով, բայց միասին մենք մաքրեցինք այդ տեղը և հիմա հանգիստ կարող ենք այդտեղ խաղալ։
Ես իմ ընկերուհիների հետ շատ եմ ման գալիս և այս շաբաթ նույնպես շատ ման էինք գալիս և խաղում։