- Պտերներ, դրանց կառուցվածքը, բազմացումը-ռուսերեն լեզվով
- Բազմացումը -անգլերեն լեզվով
- Տրված նյութերից մեկը թարգմանել, պատրաստել տեսադաս կամ ռադիոնյութ։
Պտերները բազմանում են սպորներով։ Ամռանը հասուն տերևի ստորին մասում առաջանում են փոքր շագանակագույն թմբիկներ։ Թմբիկի մեջ գտնվում է սպորանգիումներ, որոնք հասունանալով դառնում են սպորներ։ Հասուն սպորները դուրս են թափվում սպորանգիումից և տարածվում են քամու միջոցով։ Սպորը ընկնելով բարենպաստ պայմանների մեջ սկսում է աճել և առաջանում է մի քանի միլիմետրանոց փոքրիկ թիթեղ։ Դա ծիլն է։ Այն սրտաձև է, կպչում է հողին ռիզոիդներով, ապրում է ինքնուրույն և ունակ է ֆոտոսինթեզ իրականացնելու։ Պտերի ծիլը դա գամետաֆիտ է։ Նրա ստորին մասում առաջանում են իգական և արական սեռի գամետներ՝ ձվաբջիջի և սպեռմատոզոյիդների։ Ջրի միջոցով սպեռմատոզոյիդը լողում է դեպի ձվաբջիջը և տեղի է ունենում բեղմնավորում։ Արդյունքում առաջանում է զիգոտա։ Զիգոտից առաջանում է սաղմ։ Նա ստանում է սննդանյութեր ծիլից, աճում է և աստիճանաբար առաջանում է հավելյալ արմատներ և ծիլեր։ Զարգացումը ընթանում է դանդաղ։ Անցնում են շատ տարիներ մինչև Պտերի մոտ կձևավորվեն մեծ տերևներ, որոնք կձևավորեն սպորներ։


























Ոչ
Ոչ
Այո
