Նպատակը՝ Կրթահամալիրի մասին գիտելիքների յուրացում, տարածում
Պատումների թեմաներ
Իմ տարբերվող դպրոցը
Սեբաստացի գալուց առաջ և հետո
Սեբաստացիների առօրյան
Սեբաստացիների առօրյան
Օրը իմ դպրոցում շատ հետաքրքիր է անցնում։ Սկզբից ես առավոտը գալիս եմ կանգառ և սպասում եմ իմ տրանսպորտը, որպեսզի ինձ տանեն դպրոց։ Հենց հասնում եմ դպրոց ես գնում եմ դասարան և սպասում իմ ընկերուհիներին, բայց մեկ-մեկ լինում է, որ ունենում ենք ընդհանուր պարապմունքներ։ Ընդհանուր պարապմունքների ժամանակ մենք իջնում ենք մարմարյա սրահ, երգ են միացնում և մենք պարում ենք տարբեր պարեր։ Երբ դասը սկսվում է ես և իմ ընկերուհիները միասին ամեն ինչ անում ենք և ուշադիր լսում դասը։ Այդպես անցնում է չորս դաս և մենք գնում ենք հաց ուտելու և հետո գնում ենք մեր վերջին երկու դասի։ Դասերից հետո ես և իմ ընկերուհիները գնում ենք երկարօրյայի։ Այնտեղ մեզ հանձնարարված տնային աշխատանքներն ենք անում և խաղում։ Նաև երկարօրյայի ընթացքում մենք գնում ենք հաց ուտելու։ Երկարօրյայից հետո գնում ենք մեր դպրոցի բակ և խաղում։ Ամենավերջում գնում ենք մեր տրանսպորտ և հետ տուն գնում։
Որքանով լավ գիտես դպրոցը ինտելեկտուալ խաղի պատրաստում ու կազմակերպում դպրոց-պարտեզներում
Քանի՞ դպրոց ունի “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրը։ Թվարկեք դրանք։
Այժմ ի՞նչ են պատրաստում ուսուցիչները և սովորողները զինվորների համար։
Ի՞նչ կայք են օգտագործում սովորողները տետրերի փոխարեն։
Ե՞րբ է հիմնվել “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրը։
Ո՞ր կայքով են սովորողները և ուսուցիչները նամակ ստանում և ուղարկում։
Ի՞նչ տարբերակներ կան սովորելու “Մխիթար Սեբաստացի” դպրոցում։
Տեսանյութի պատրաստում՝ Հետաքրքիր փաստեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին
1. Ամեն մի “Մխիթար Սեբբաստացի” դպրոցի կրթահամալիրը ունի մեծ, կանաչապատ տարածք, որը խնամում են սովորողները և ուսուցիչները։
2. Այս դպրոցը 31 տարեկան է, այսինքն հիմնվել է 1889 թվականին։
3. Դասարանները դպրոցներում պատերի տեղը ապակյա են և ամեն մեկը կարող է տեսնել թե ինչ է կատարվում դասարանում և ոչինչ թաքուն չի մնում։
4. Այս դպրոցում տետրերի և գրքերի տեղը համակարգիչ է։ Այդպես սովորելը շատ հարմար է, հեշտ և պայուսակը ծանր չի լինում, քանի որ բոլոր գրքերը և տետրերը կարելի է քաշել համակարգչի մեջ։
5. “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում կան “ընտրություն” և “ֆիզկուլտուրա” դասերը։ Այս դասերը կարելի է ընտրել։ Օրինակ ընտրության ժամանակ՝ նկարչություն, ֆրանսերեն, պարսկերեն, իսպաներեն և այլն։ Իսկ ֆիզկուլտուրայի օրինակներն են՝ հրածգություն, ֆուտբոլ, բասկետբոլ, նետաձգություն և այլն։