Հայոց լեզու Դասարանական աշխատանք

  • Ընթերցում ենք տեքստը:
    1. Առանձնացնում տեքստում հանդիպած գոյականները:
    2. Յուրաքանչյուր գոյականի դիմաց նշում ենք տեսակները, թիվը, հոլովը, հոլովումը:
      • Օրինակ՝ ընկեր-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ոջ հոլովման (հոլովումը գտնելու համար բառը դարձնում ենք սեռական հոլովի):

Ա) Երկու ընկեր անապատով գնում էին:
Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ոչ օգնեց
ընկերոջը, ոչ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ: Աղետյալը վերջին շնչում ընկած
մնաց:
Բարեբախտաբար եկավ մի քարավան, հասավ այդտեղ: Մարդիկ կիսամեռ տղային գտան,
ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին:
Տղան, նորից առույգացած, շարունակեց ճամփան:
Գնա՜ց, գնա՜ց, հասավ ընկերոջը: Բան չասաց, լուռումունջ շարունակեց ճամփան:
Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու
չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր:
Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն՝
կնոջ մոտ: Ու հրաժեշտ տվեց.
-Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:

Բ) Հնագիտական պեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները
ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:
Գիտնականները փորձերով պարզել են, որ աղավնիներն օժտված են հիանալի
հիշողությամբ:
Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է, որի ժամանակ մարդ
կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացող
մտքից: Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու
ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը:

ընկեր-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ոջ հոլովման

անապատով-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, եզակի թիվ, գործիական հոլով, -ի հոլովման

ընկերներից-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, հոգնակի թիվ, բացառական հոլով, -ի հոլովման

ծարավից-իրանիշ, անշունչ, հասարակ, վերացական, եզակի թիվ, բացառական հոլով, -ի հոլովման

ջուր-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի հոլովման

ընկերոջը-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, եզակի թիվ, տրական հոլով, -ոջ հոլովման

Աղետյալը-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի հոլովման

շնչում-իրանիշ, անշունչ, հասարակ, վերացական, եզակի թիվ, ներգոյական հոլով, -ի հոլովման

քարավան-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի հոլովման

Մարդիկ-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, հոգնակի թիվ, ուղղական հոլով, -անց հոլովման

տղային-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, եզակի թիվ, տրական հոլով, -ի հոլովման

նրան-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, եզակի թիվ, տրական հոլով, -ց հոլովման

Տղան-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի հոլովման

ճամփան-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, եզակի թիվ, հայցական հոլով, -ի հոլովման

կածանով-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, եզակի թիվ, գործիական հոլով, -ի հոլովման

ընկերը-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ոջ հոլովման

ոտքի-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, եզակի թիվ, սեռական հոլով, -ի հոլովման

Ոտքը-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի հոլովման

շալակն-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, եզակի թիվ, հայցական հոլով, -ի հոլովման

դժվարությամբ-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, եզակի թիվ, գործիական հոլով, -ն հոլովման

քաղաքը-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի հոլովման

տուն-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ա հոլովման

կնոջ-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, եզակի թիվ, սեռական հոլով, -ոջ հոլովման

եղբա՛յր-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -որ հոլովման

մարդկանց-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, հոգնակի թիվ, սեռական հոլով, -անց հոլովման

ջրից-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, բացառական հոլով, -ի հոլովման

ես-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, ուղղական հոլով, -ինձ հոլովման

շալակից-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, բացառական հոլով, -ի հոլովման

Русский Домашнее задание

Обзор проекта

Данный проект, осуществляемый силами учеников 7-ых,8-ых классов, направлен на создание карты памятников школы ” Мхитар Себастаци”.

Цели

Создать информационную страничку в интернете с описанием и указанием на карте памятников школы

Овладеть лексикой и грамматическими конструкциями, необходимыми для описания памятников.

Конечные результаты обучения

Ученик знает:

Необходимую лексику и грамматические конструкции для описания памятников;

Умеет использовать технологии создания карты с указанием места (Гугл-карты);

Умеет описывать объекты;

Умеет представлять информацию;

Умеет работать в команде;

Умеет сохранять информацию в нужном формате (презентация, блог)

«Սասնալանջ կամ Մհերի դուռ» քանդակագործության փառատոնի շրջանակում, Մայր դպրոցի փառատոնային պուրակում աշխատում է Լևոն Հարությունյանը։ Նրա ստեղծած քանդակը բաղկացած է լինելու մերգելից և քարից։ Լևոնը մի կերպար է քանդակում, որը «Սասնա Ծռեր» էպոսի շարունակությունն է ենթադրում։

Նյութի աղբյուր՝  Քանդակի դպրոցի բլոգ:

“Сараландж или дверь Мхера” в рамках фестиваля скульптур в Майр школе в фестивальном парке работает Левон Харутюнян. Им созданная скульптура будет из мрамора и камня. Левон делает образ, который из “Сасна Тсрер”. Эта скульптура предлагает продолжение эпоса.

Источник материала: из блога школы скульптур

«Էպոս» մետաղական քանդակի հանդիսավոր նորամուտը Սասնալանջում, հուլիսի 20-ին, ժամը՝ 12.00
Քանդակի հեղինակ՝  Գրիգոր Մանուկյան
Եռակցող՝ Խաչիկ Թոսունյան
Իրականացումը՝ «Սասնա ծռեր» փառատոնային նախագծով:
Նյութը՝  Քանդակի դպրոցի բլոգից

У “Эпос” металлической скульптуры 20-ого июля, в 12:00 будет торжественное открытие.

Автор скульптуры: Григор Манукян

Сварщик: Хачик Тосунян

Реализация: “Сасна тсрер” фестивальный проект

Материал: из блога школы скульптур

А вот и другие скульптуры.

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

  • Ընթերցում ենք տեքստը:
    1. Առանձնացնում տեքստում հանդիպած գոյականները:
    2. Յուրաքանչյուր գոյականի դիմաց նշում ենք տեսակները, թիվը, հոլովը, հոլովումը:
      • Օրինակ՝ ընկեր-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ոջ հոլովման (հոլովումը գտնելու համար բառը դարձնում ենք սեռական հոլովի):

Ա) Երկու ընկեր անապատով գնում էին:
Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ոչ օգնեց
ընկերոջը, ոչ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ: Աղետյալը վերջին շնչում ընկած
մնաց:
Բարեբախտաբար եկավ մի քարավան, հասավ այդտեղ: Մարդիկ կիսամեռ տղային գտան,
ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին:
Տղան, նորից առույգացած, շարունակեց ճամփան:
Գնա՜ց, գնա՜ց, հասավ ընկերոջը: Բան չասաց, լուռումունջ շարունակեց ճամփան:
Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու
չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր:
Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն՝
կնոջ մոտ: Ու հրաժեշտ տվեց.
-Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:

Բ) Հնագիտական պեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները
ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:
Գիտնականները փորձերով պարզել են, որ աղավնիներն օժտված են հիանալի
հիշողությամբ:
Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է, որի ժամանակ մարդ
կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացող
մտքից: Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու
ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը:

ընկեր-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ոջ հոլովման

անապատով-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, եզակի թիվ, գործիական հոլովման

ընկերներից-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, հոգնակի թիվ, բացառական հոլովման

ծարավից-իրանիշ, անշունչ, հասարակ, վերացական, եզակի թիվ, բացառական հոլովման

ջուր-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլովման, -ի

ընկերոջը-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, եզակի թիվ, տրական հոլովման

ջուր-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, եզակի թիվ, հայցական հոլովման, -ի

աղետյալը-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, եզակի թիվ, հայցական հոլովման

Հայոց լեզու Տնային աշխատանք

  1. Կընտրես քո բլոգից որևէ ստեղծագործական աշխատանք:
  2. Կառանձնացնես տեքստում հանդիպած գոյականները:
  3. Յուրաքանչյուր գոյականի դիմաց կնշես տեսակները, թիվը, հոլովը, հոլովումը: Օրինակ՝ ընկեր-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ոջ հոլովման (հոլովումը գտնելու համար բառը դարձնում ենք սեռական հոլովի):

Փորձեր անելիս պետք է հագած լինել խալաթ, ձեռնոցներ, ակնոցներ և այլն։ Այդ ամենը պետք է նրա համար, որ եթե մի բան սխալ լինի և նյութը թափվի ձեր վրա դուք պաշտպանված լինեք և այրվածքներ կամ չեն լինի կամ քիչ կլինեն։ Պետք է սպիրտայրոցը վառելուց հետո այն հանգցնել ոչ թե փչելով այլ կափարիչը դնելով բոցի վրա։ Նաև չի կարելի ուտել փորձ կատարելու ժամանակ։

Փորձեր-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, հոգնակի թիվ, ուղղական հոլով, -ի

խալաթ-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի

ձեռնոցներ-իրանիշ, հասարակ, նյութական, հոգնակի թիվ, ուղղական հոլով, -ի

ակնոցներ-իրանիշ, հասարակ, նյութական, հոգնակի թիվ, ուղղական հոլով, -ի

նրա-անձնանիշ, հասարակ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -նց

նյութը-իրանիշ, հասարակ, նյութական, եզակի թիվ, հայցական հոլով, -ի (ը-ն սղվում է)

ձեր-անձնանիշ, հասարակ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ոնց

այրվածքներ-իրանիշ, նյութական, հոգնակի թիվ, ուղղական հոլով, -ի

սպիրտայրոցը-իրանիշ, նյութական, եզակի թիվ, հայցական հոլով, -ի (ը-ն սղվում է)

կափարիչը-իրանիշ, նյութական, եզակի թիվ, հայցական հոլով, -ի (ը-ն սղվում է)

բոցի-իրանիշ, նյութական, եզակի թիվ, սեռական հոլով, -ի

ժամանակ-իրանիշ, վերացական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի

Աշխարհագրություն Տնային աշխատանք

Դասի հղումը
Այլ հղումներ 1 2
Բնակչության թվաքանակի հաշվիչ

1. Որո՞նք են աշխարհի բնակչության կտրուկ աճի պատճառները:

Հիմնական պատճառներն են բարձր ծնելիությունը և ցածր մահացությունը։

2. Ինչու ՞ է անհրաժեշտ իմանալ բնակչության մասին տվյալները:

Որպեսզի հնարավոր լինի հաշվարկել տնտեսական, անասնաբուժական և գյուղատնտեսական ապրանքների անհրաժեշտ քանակը և ճիշտ տեղաբաշխել։

3. Ինչու՞ է զարգացած երկրներում բնակչության աճը ավել քիչ, քան ոչ զարգացած երկրներում, չնայած այն հանգամանքին, որ զարգացած երկրներում կյանքի պայմաններն ավելի լավ են:

Որովհետև զարգացա երկրներում մարդիկ ապրում են հիմնակնում քաղաքներում և զբաղվածություն ունեն։ Այդ պատճառով նրանք ավելի քիչ երեխա են ունենում քան զարգացող երկրներում։ Զարգացող երկրներում ծնելիությունը բարձր է, որովհետև մարդիկ ապրում են գյուղերում, ունենք ցածր զբաղվածություն և դրան նպաստում է նաև կրոնը և ազգային սովորույթները։

Գրականություն Տնային աշխատանք

Էքզյուպերիի նամակն անծանոթուհուն

էկզյուպերի


Հիմա՝ երեկոյան ժամը հինգից մինչ այն ժամը, երբ ես քուն կմտնեմ, ես միայնակ եմ, որովհետև բոլոր ընկերներիս ասացի, որ հոգնած եմ և, որ ոչ ոքի տեսնել չեմ ցանկանում։ Այն փոքրիկ աղջնակը, որի համար ես խնամքով պահպանել էի իմ այս ազատ ժամանակը, իրեն անգամ նեղություն չպատճառեց զանգ տալ ու զգուշացնել, որ չէր գալու։
Ես թախծով բացահայտում եմ, որ իմ եսասիրությունը այդքան էլ մեծ չէ, որովհետև ես մեկ այլ մարդու եմ տվել ինձ ցավ պատճառելու իշխանությունը։ Փոքրիկ աղջնա՛կ, այնքա՜ն անուշ է տալ այս իշխանությունը և այնքա՜ն տխուր է տեսնել, թե ինչպես են այն բանեցնում։
Հեքիաթներն այսպիսին են։ Մի առավոտ արթնանում ես ու ասում․«Դա ընդամենը հեքիաթ էր․․․»։ Ծիծաղում ես ինքդ քեզ վրա։ Բայց հոգու խորքում դու ամենևին չես ծիծաղում։ Քաջ գիտակցում ենք, որ հեքիաթները կյանքի միակ ճշմարտություն են։
Սպասումը։ Թեթև քայլերը։ Այնուհետև ժամերը՝ թարմ ինչպես սպիտակ խճաքարերի վրա բուսնած խոտերի միջով հոսող առվակը ։ Ժպիտները, անկարևոր բառերը, որոնք այդքան կարևոր են ։ Լսվում է սրտի մեղեդին․ գեղեցիկ է, շա՜տ գեղեցիկ այնլսել իմացողների համար․․․ Անշու՛շտ շատ բան ենք տենչում։ Ուզում ենք քաղել բոլոր պտուղները և բոլոր ծաղիկները։ Շնչել բոլոր մարգագետինների բույրը։ Խաղում ենք։ Խա՞ղ է սա արդյոք։ Երբեք չգիտես՝ որտեղ է սկսվում խաղը և որտեղ ավարտվում, միայն գիտենք, որ քնքուշ ենք։ Եվ երջանիկ ենք։
Ինձ դուր չի գալիս այս ներքին եղանակը, որը փոխարինել է իմ գարնանը․ հիասթափության, չորության և դառնության խառնուրդ է։ Ես լողում եմ այս սին ժամանակի մեջ, ուր այլևս երազել չգիտեմ։ Ամենից տխուրն հարցն է, որ տալիս ես ինքդ քեզ ․ «Արժե՞ր զգալ այս վիշտը։ Արժեր արդյո՞ք այսքան վշտացած լինել մի մարդու համար, ով չբարեհաճեց անգամ նախազգուշացնել»։ Իհարկե՛ չարժեր։ Ուստի հիմա վիշտն էլ չկա և այսպես շատ ավելի տխուր է։
Փոքրիկ Իշխանն այլևս չկա , ո՛չ այսօր և ոչ էլ երբեք։ Փոքրիկ Իշխանը մահացավ։ Կամ շատ կասկածամիտ դարձավ։ Կասկածամիտ Փոքրիկ Իշխանից էլ ի՞նչ Փոքրիկ Իշխան։ Ես բարկացած եմ Ձեզ վրա, որ նրան ոչնչացրիք։
Այլևս ո’չ մի նամակ, ո’չ էլ հեռախոսազանգ, ո’չ մի տառ անգամ։ Ես բավականաչափ զգոն չէի և  ցավի սպառնալիքը չէի տեսնում:  Իսկ հիմա, ահա, ես ձեռքս վնասեցի վարդը քաղելիս։
Վարդենին ինձ կհարցնի․«Որքա՞ն կարևոր էի ես Ձեզ համար»։ Իսկ ես, ծծելով արնահոսող մատս, կպատասխանեմ․«Բնավ կարևոր չէիր, վարդենի՛, բնա՛վ։ Կյանքում ոչինչ կարևոր չէ։ (Կյանքն ինքնին կարևոր չէ)։ Մնաս բարով, վարդենի՛»։

Ֆրանսերենրից թարգմանությունը` Լուսիեն Բլբուլյան-Շուքուրյանի

Աղբյուրը՝ Գրանիշ

1. Ի՞նչ կասես Էքզյուպերիի նամակի մասին: Արի հիշենք Փոքրիկ իշխանին ու սիրուն, գոռոզ վարդին:

Այս նամակը գրողը շատ ճիշտ է, որովհետև վարդերը ստեղծագործությունների մեջ շատ անգամներ եղել է, որ խանգարում են գլխավոր հերոսին: Խաբում են, ծակում և ցավեցնում:

2. Ի՞նչ կարևոր թեմայի մասին է խոսում նամակում գրողը:

Նա խոսում է վարդի բնավորության մասին՝ էգոիստական, ցավացնել սիրո, անսիրտ մի առարկա:

3. Համաձա՞յն ես նամակում գրված բոլոր մտքերի հետ: Հիմնավորիր կարծիքդ

Ինձ թվում է այո, որովհետև եթե դուք կարդացել եք “Փոքրիկ Իշխանը” ստեղծագործությունը, ապա կհասկանաք, որ վարդը միայն խնդիրներ է հասցնում գլխավոր հերոսին:

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի