Daily Archives: 03.12.2020

Հայոց լեզու Տնային աշխատանք

Ընտրի՛ր և ստեղծի՛ր քո ամանորյա պատմությունը:

  • Ձյան կախարդանքը
  • Երբ Նոր տարին սկսեց ուշանալ
  • Մի նվերի պատմություն
  • Թե եղևնին մնար անտառում
  • Մոլորված հրաշքը
  • այլ

Մի նվերի պատմություն

Կար մի կորած, օվկիանոսի մեջտեղում գտնվող, փոքրիկ երկիր, որի անունն էր Վինթերլենդ։ Վինթերլենդում միշտ ձյուն էր, և բնակիչները ոչ-մի անգամ չէին տեսել ամառ, աշուն, գարուն՝ միայն ձմեռ։ Եվ կար մի մե՜ծ յուրահատկություն ուրիշ երկրների և Վինթերլենդի միջև։ Վինթերլենդը լի էր կախարդանքով։ Այնտեղի բնակիչները տարբեր էին։ Կային փերիներ, թխվածքաբլիթներ, միաեղջյուրներ, տարբերվող մարդիկ և լիքը այլ էակներ։ Վինթերլենդում միշտ մաքուր էր։ Այնտեղ ապրում էին շատ ընտանիքներ, որոնցից մեկի մասին և գրվել է այս պատմությունը։ Դա Սնոուֆլեյքների ընտանիքն է։ Սնոուֆլեյքների ընտանիքում ապրում էին մայրիկ, հայրիկ, երեխա և տատիկ։ Մայրիկի անունն էր Սնոուի, հայրիկի անունն էր Ձյուկ, երեխայի անունն էր Քոլդի, իսկ տատիկի անունն էր Ձայանա։ Քոլդին աղջիկ էր՝ յոթ տարեկան և ամբողջ ձմեռային կյանքը՝ ամեն տարի սպասել էր Սնոուտոնին։ Սնոուտոնը Վինթերլենդի Ամանորի անունն էր։ Քոլդին այն շատ էր սիրում և անընդհատ հաշվում էր օրերը մինչև Սնոուտոնը։ Սնոուֆլեյքները էլֆերի ընտանիք է։ Նրանք հագնում էին կանաչ և կարմիր գույների շորեր։ Սնոուֆլեյքները ապրում էին մեծ, սառցե տանը։ Նրանք հագնում էին գլխարկ, վերնաշապիկ, ժիլետ, երկարացված կոշիկներ, շալվար կամ փեշ։ Նրանք միշտ նույն շորով էին մնում, քանի որ Վինթերլենդում մաքուր էր, և նրանց շորերը չէին կեղտոտվում։ Ինչպես նկատեցիք նրանք ցուրտ երկրում տաք չէին հագնվում, որովհետև նրանք սովոր էին այդ ջերմաստիճանին, ինպես մենք, օրինակ՝ գարնան ջերմաստիճանին։ Այս Սնոուտոնին Քոլդին միայն մի բան էր ուզում։ Նա ուզում էր ընկեր, քանի որ ոչ մեկ չէր ուզում Քոլդիի հետ շփվել։ Քոլդին շատ էր ուզում իր նույն հետաքրքրություններով ընկեր գտնել։ Նամակը գրելուց հետո Քոլդին թիթեռ վերցրեց, տվեց նամակը թիթեռին և ասաց, որ թիթեռը նամակը տանի Գրենդսնոուի մոտ։ Այնտեղ բվերի փոխարեն թիթեռներ էին օգտագործում նամակ ուղարկելու համար։ Գրենդսնոուը Վինթերլենդի Զմեռ պապիկն էր։ Նա ո՛չ գեր էր, ո՛չ էլ նիհար։ Նա հագնում էր նորից կարմիր և կանաչ շորեր։ Նա հագնում էր փափուկ ականջ տաքացնող ականջակալներ, բաճկոն, սև կոշիկներ և շալվար։ Վինթերլենդում խոսում էին անգլերեն։

Ամերիկայում ապրում էր մի անօթևան և որբ երեխա։ Նա ութ տարեկան էր և ապրում էր տուփի մեջ՝ խանութի մոտ։ Իրեն ուտելիք և ըմպելիք տալիս էին խանութից մթերք գնող մարդիկ։ Նրա անունը Ջոն էր։ Ջոնին ծնողները թողել էին մանկատանը, բայց Ջոնը փախել էր այնտեղից և դարձել էր անօթևան երեխա։ Ջոնը հագնում էր միշտ նույն ծակերով, հին և կեղտոտ շորերը։ Դրանք էին վերնաշապիկը, շալվարը և գուլպաները։ Քանի որ Նոր տարին էր մոտենում, սկսում էր ցրտել, և Ջոնը շատ էր մրսում։ Նա ամեն տարի նույն երազանքն էր պահում Նոր տարվա համար, իսկ երազանք էր պահում, որովհետև թուղթ էլ չուներ՝ նամակ գրելու։ Նա ամեն տարի ուզում էր լավ և հավատարիմ ընտանիք։ Այս տարի Ջոնը նույնը երազեց։ Նա սպասում էր ամբողջ գիշեր, բայց այնքան սպասեց, որ հոգնեց և քնեց։

Սնոուին և Ձյուկը ասացին Քոլդիին, որ եթե նա չքնի, Գրենդսնոուն չի գալու և նվեր չի բերելու։ Քոլդին արագ պառկեց իր մահճակալի մեջ և փորձեց քնել։ Մի քանի րոպե հետո նա քնեց։

Գրենդսնոուն սպասում էր, որ երկուսն էլ քնեին։ Նրան հասցրեցին Ամերիկա երկու սպիտակ արջ, և Գրենդսնոուը գնաց, գտավ Ջոնին, դրեց փափուկ և տաք զամբյուղի մեջ և տարավ Վինթերլենդ։ Տարավ, հասցրեց Սնոուֆլեյքների տուն և թողեց հյուրասենյակում։ Ձայանան՝ տատիկը, լսելով ինչ-որ ձայներ, արթնացավ և արագ գնաց ձայների ուղղությամբ, լույսը վառեց և տեսավ, որ հյուրասենյակի մեջտեղում ինչ-որ զամբյուղ էր։ Նա զգուշությամբ բացեց այն և տեսավ մեջը քնած Ջոնին։ Ձայանան մի-քիչ վախեցավ և կանչեց Ձյուկին։ Ձյուկն էլ շատ զարմացավ, բայց հետո հասկացավ, որ դա Քոլդիի երազած ընկերն է։ Նա արթնացրեց Սնոուիին և Քոլդիին, բերեց հյուրասենյակ և ցույց տվեց Ջոնին։ Քոլդին սկզբում չհասկացավ՝ ինչ էր կատարվում, բայց հետո հիշեց, որ ընկեր էր ուզում։ Նա շատ ուրախացավ և ճչաց․

-ՈՒՌԱԱԱԱԱԱ։

Բարձր ձայնից Ջոնը արթնացավ և տեսավ, որ խանութի մոտ չի գտնվում, այլ ինչ-որ սառցե դղյակում։ Նա վախից հետ-հետ գնաց, բայց զամբյուղի մեջ գլորվեց և զամբյուղը հայտնվեց նրա գլխին։ Քոլդին հանգիստ տոնով ասաց, որ նրանք իրեն ոչ-մի վատ բան չեն անի։ Ջոնը հանգստացավ և կանգնեց։ Ձայանան հարցրեց, թե որտեղից էր, քանի տարեկան էր, և ինչպես էր այդտեղ հայտնվել։

-Ես Ամերիկայից եմ, ութ տարեկան, և ես չգիտեմ, թե ոնց եմ այստեղ հայտվել ինքս։

Քոլդին վազեց և գրկեց իր նոր ընկերոջը։ Քոլդին ասաց Ջոնին․

-Հիմա մենք մի ընտանիք ենք։ Քույր և եղբայր։

Ջոնը շատ ուրախացավ, որ իր երազանքը վերջապես կատարվեց։ Նա գրկեց բոլորին և նրանք դարձան մեկ ընտանիք։ Այսպես Ջոնը սովորեց Վինթերլենդում ապրել։ Նրան Սնոուֆլեյքները նվիրեցին նոր շորեր և լողացրին Ջոնին։ Նա դարձավ մաքուր և սիրուն երեխա։ Նա և Քոլդին շատ համընկնող հետաքրքրություններ ունեին և դարձան լավ ընկերներ։ Սնոուֆլեյքները իրար հետ զարդարեցին տոնածառը։ Ջոնն ու Քոլդին ամբողջ օրը իրար հետ խաղում էին, վազում, և այսպես ավարտվեց մեր պատմությունը մի հրաշալի նվերի մասին։

Երկրաչափություն Դասարանական աշխատանք

Հավասարասրուն եռանկյուն

Խնդիրներ՝

1․

Trijst_vs.png

ΔABC-ն հավասարասրուն է, AB=BC, ∡A+∡C=133°: Որոշի՛ր ∡A մեծությունը:

133:2=66,5o

<A=66,5o

2․Հաշվիր CAB եռանկյան պարագիծը և BA կողմը, եթե CF-ը միջնագիծ է, BC = CA = 15 մմ և FB = 10 մմ։

AC=CB=15 մմ

AF=FB=10 մմ

AF+FB=AB=20 մմ

AC+CB+AB=P

P=15+15+10+10=50 մմ

BA=10+10=20 մմ

3.Որոշիր BCA եռանկյան պարագիծը, եթե FC-ն միջնագիծ է և հայտնի է, որ FB=7,5մմ, AC=25մմ և BC=20մմ:

FB=FA=7,5մմ

AC=25մմ

BC=20մմ

BA=FB+FA

BA+AC+BC=P

P=25+20+7,5+7,5=60 մմ

Русский Классная работа

6. Выберите один из вариантов.

1. Кто ел из моей тарелки? (ел — съел) 2. Кто съел всё печенье? (ел — съел) 3. Кто ложился на мою постель и всю её смял? (ложился — лёг) 4. Кто это лег на мою постель? Вставай сейчас же! (ложился — лёг) 5. Кто это сел на мое место? Вставай! (садился — сел) 6. Кто садился на мой стул и сломал его? (садился — сел) 7. Почему телевизор не работает? Кто включал телевизор? (включал — включил) 8. Иди смотреть новости: я включил телевизор! (включал — включил) 9. — Дверь заперта? — Всё в порядке, я закрыл дверь на ключ. (закрывал — закрыл) 10.— Почему дверь не заперта? — Не знаю, я закрывал её. (закрывал — закрыл) 11. — Ты без очков? — Да, я снял очки. (снимал — снял) 12. — Ты весь день в очках? — Нет, снимал, когда глаза устали. (снимал — снял).

Грамматический материал

I падежVI падеж
Что?Когда?
январьв январе
февральв феврале
мартв марте
апрельв апреле
майв мае
июньв июне
июльв июле
августв августе
сентябрьв сентябре
октябрьв октябре
ноябрьв ноябре
декабрьв декабре