Daily Archives: 04.12.2020

Պատմություն Առաջադրանքներ

Ավարայրի ճակատամարտ

Ե՞րբ  է տեղի ունեցել Վարդանանց պատերազմը և Ավարայրի ճակատամարտը:

Այն տեղի է ունեցել 451 թվականի, մայիսի 26-ին։

Պատերազմի պատճառները: Ովքե՞ր էին այս ընթացքում հայկական կողմի ազդեցիկ անձինք:

Պարսկաստանը ուզում էր, որ Հայերը կրոնափոխ լինեին, բայց մտքի իրականացման ժամանակ ոչինչ չստացվեց։ Ազդեցիկ անձն էր` Վարդան Մամիկոնյանը։

Ո՞րն է պատերազմ և ճակատամարտ բառերի տարբերությունը: Բացատրել

Պատերազմը, հասարակական միավորումների միջև հակամարտությունն է։ Ճակատամարտը, տվյալ վայրում երկու կամ ավելի խմբավորումների միջև ռազմական բախումն է։

Ինչպիսի՞ ավարտ ունեցավ Վարդանանց պատերազմը:

Պարսկական զորքը կրեց մեծ կորուստներ և հայոց զորքը հաղթեց։

Ով՞ է գրել Վարդանանց պատերազմի մասին

Պատերազմի մասին գրել է պատմիչ Եղիշեն։

Մաթեմ․ բ․ Առաջադրանքներ

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  # 5

1.Ինչպես կարելի է վերցնել 4 լիտր ջուր, եթե՝ ունենք միայն 5 և 3 լիտրանոց դույլեր:

image (1)

5 լիտրանոց դույլի մեջ 4 լիտր լցնել:

2.Ինչպես կարելի է իմանալ, թե որ,բաժակի ջուրն է ավելի շատ:resize

Որտեղ ամենափոքր իրն է, այն էլ ավելի շատ է, քանի որ ջրի մեջ մեծ առարկաներ դնելով այն բարձրանում է և թվում է, որ շատ է։

3.Գրիգորը 11 տարեկան է: Վեց տարի առաջ նրա տարիքը վեց անգամ փոքր էր հոր տարիքից: Հիմա քանի՞ տարեկան է Գրիգորի հայրը:

35

4.Գյուղում տատիկը պահում էր 25 թռչուն՝ բադեր, հավեր և սագեր: Հայտնի է, որ դրանցից ճիշտ 15-ը բադեր չեն, իսկ ճիշտ 13-ը հավեր չեն: Քանի՞ սագ էր պահում տատիկը:

2 սագ, 13 բադ, 15 հավ

 5. Ի՞նչ տեսք ունի քառակուսու մասը, որը թաքնված է ուղղանկյան ետևում:

 6. Ջրով լի բաժակը կշռում է 500 գ: Դատարկ բաժակը կշռում է 100 գ: Քանի՞ գրամ է կշռում կիսով չափ լցված բաժակը, իսկ կիսով չափ դատա՞րկը:

200 և 200

 7. Քանի՞ 2 թվանշան է օգտագործվել 102 էջանոց գիրքը համարակալելու համար, եթե համարակալումը սկսվում է 3-ից:

20

 8. Երկնիշ թվի թվանշանների արտադրյալը 27 է: Որքա՞ն է այդ թվանշանների գումարի կրկնապատիկը:

24

 9.Դպրոցում դասերը սկսվում են ժամը 9:20: Ամեն դասաժամից հետո տրվում է 10 րոպե դասամիջոց: Ժամը քանիսի՞ն կսկսվի 4-րդ դասաժամը, եթե 1 դասաժամի տևողությունը 45 րոպե է:

12:00

10. Քեռին կոնֆետ գնեց երեք զարմիկների համար: Նա կրտսեր զարմիկին 4 անգամ շատ կոնֆետ տվեց, քան մնացած 2 զարմիկներին միասին: Քանի՞ կոնֆետ ստացավ կրտսեր զարմիկը, եթե քեռին գնել էր 25 կոնֆետ:

16

11. Ընտանիքի անդամների տարիքների գումարը 82 է: 3 տարի հետո ընտանիքի անդամների տարիքների գումարը կլինի 103: Քանի՞ անդամ կա ընտանիքում:

7

12. Ո՞ր թվանշանով է վերջանում 1-ից 9 թվերի արտադրյալը:

0

13.. Արմանը մտքում պահեց մի թիվ: Այն բաժանեց 3-ի, արդյունքը մեծացրեց 3-ով, ստացվածը բազմապատկեց 3-ով և ստացավ 333: Ի՞նչ թիվ էր մտապահել Արմանը:

324

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

Կատարում ենք առաջադրանքները:

  1. Կարգի ենք բերում տեքստը՝ ուղղելով կետադրական, ուղղագրական, այլ տիպի տարբեր սխալները:
    • Փիլիսոփայական քարի ստեխցումը եղել է ալքիմյայի հնագույն հետազոտություների նպատակակետերից մեկը: Այդ քարը մի արասպելական նյութ է որն ապշեցուցիչ հզորությունի ունի եւ կարող է ցանկացաց մետաղ ոսկու վերածել: Քարի օգնությամբ կարելի է ստանալ նաեւ Կյանքի Էլիքսիրը որը խմողին անմահություն է շնորում: Հարյուրամյակների ընթածքում եղել են Փիլիսոփայական քարի ստեխցման բազմաթիվ դեպքեր սակայն ներկայումս հայտնի միակ Փիլիսոփայական քարը, պատկանում է հանրահայտ ալքիմիկոս եւ օպերային երաժշտության մեծ սիրահար պրն. Նիքողայոս Ֆլամերին:

Փիլիսոփայական քարի ստեղծումը եղել է ալքիմիայի հնագույն հետազոտությունների նպատակակետերից մեկը: Այդ քարը մի առասպելական նյութ է, որն ապշեցուցիչ հզորություն ունի և կարող է ցանկացած մետաղ ոսկու վերածել: Քարի օգնությամբ կարելի է ստանալ նաև Կյանքի Էլիքսիրը, որը խմողին անմահություն է շնորհում: Հարյուրամյակների ընթացքում եղել են Փիլիսոփայական քարի ստեղծման բազմաթիվ դեպքեր, սակայն ներկայումս հայտնի միակ Փիլիսոփայական քարը, պատկանում է հանրահայտ ալքիմիկոս և օպերային երաժշտության մեծ սիրահար պրն. Նիքողայոս Ֆլամերին:

2. Առանձնացնում ենք տեքստի ածականներն ու բնութագրում: Օրինակ՝ հզորագույն-որակական ածական, գերադրական աստիճան, մետաղյա-հարաբերական ածական:

  • Անցյալ դարի վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց, որ վաճառում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը: Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Միլիոնատիրոջ ցանկությամբ աստղակերպն անվանվեց սիրելի կնոջ՝ Բետինայի անունով:

Անցյալ դարի վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց, որ վաճառում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը: Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Միլիոնատիրոջ ցանկությամբ աստղակերպն անվանվեց սիրելի կնոջ՝ Բետինայի անունով:

անցյալ-հարաբերական ածական

վերջին-հարաբերական ածական

վիեննացի-հարաբերական ածական

նոր-որակական ածական, գերադրական աստիճան-ամենանոր; բաղդատական աստիճան- նվազ նոր

աստղագիտական-հարաբերական ածական

հզոր-որակական ածական, գերադրական աստիճան-ամենահզոր; բաղդատական աստիճան-պակաս հզոր

երկնային-հարաբերական ածական

սիրելի-որակական ածական, գերադրական աստիճան-ամենասիրելի; բաղդատական աստիճան-նվազ սիրելի

3. Կետադրում ենք տեքստը:

  • Ամառային սիրուն երեկո էր և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղվել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը և ոչ մեկը չէր մոտենում որ խոսեր կամ գոնե անջատեր այն: Մանկան երկնքին ուղղված հայացքը խաղաղ էր հանգիստ: Հեռվում սարերից այն կողմ հնչում էր անտառի բնակիչների վայրի գազանների ձայնը:

Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղվել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ-որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում, զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում, և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում որ խոսեր կամ գոնե անջատեր այն: Մանկան երկնքին ուղղված հայացքը խաղաղ էր, հանգիստ: Հեռվում սարերից այն կողմ հնչում էր անտառի բնակիչների, վայրի գազանների ձայնը:

4. Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։ Հետևությո՛ւն արա։

  • Որ ի փոքուն հավատարիմ է` եւ ի բազմին հաւատարիմ է, եւ որ ի փոքուն անիրաւ է` ևւ ի բազմին անիրաւ է:      
    • ի փոքուն      — փոքրում,  փոքրի մեջ
    • ի բազմին     — շատի մեջ

Որ փոքրում հավատարիմ է՝ և շատի մեջ հավատարիմ է, և որ փոքրի մեջ անիրավ է՝ և շատի մեջ անիրավ է։

  • Ամենայն որ զչար գործէ` ատէ զլոյս եւ ոչ գայ առ լոյսն, զի մի՛ յանդիմանիցին գործք նորա։
    • զչար գործէ — չարիք է գործում
    • զլոյս — լույսը
    • ոչ գայ — չի գալիս
    • առ լոյսն — լույսի մոտ, դեպի լույսը
    • մի՛ յանդիմանիցին — չհանդիմանվեն, չեն հանդիմանվի, չպիտի հանդիմանվեն

Ամենայն որ չարիք է գործում՝ ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, չի հանդիմանվի գործը նրա։

  • Երկիւղ ոչ գոյ ի սէր, այլ սէրն կատարեալ ի բաց մերժէ զերկիւղն։
    • ոչ գոյ — չկա, գոյություն չունի
    • ի սէր -սիրո մեջ
    • սէրն կատարեալ — կատարյալ սերը
    • ի բաց մերժէ — մերժում է, վանում է, հեռացնում է

Երկյուղ գոյություն չունի սիրո մեջ, այլ կատարյալ սերը մերժում է երկյուղն։