Daily Archives: 21.12.2020

Գրականություն Տնային աշխատանք

Ընտրում ենք Զահրատի՝ Կաղանդին նվիրված բանաստեղծություններից երկուսն ու դարձնում ձայնագրություն, տեղադրում բլոգում:

ԱՅՍՕՐ ԿԱՂԱՆԴ Է

Այսօր Կաղանդ է ըսելու համար
Նախ պետք է մեկ երկու հազալ ու լավ մը
կոկորդը մաքրել
— Այսպես ավելի հանդիսավոր կ’ըլլա

Ու եթե զույգ ակնոց կը գործածեք միշտ
— մեկը հեռվի — մյուսը մոտի —
Պետք է որ ակնոց փոխեք անպատճառ
Հետո կոճկվիք
— Այսպես ավելի պաշտոնական կ’ըլլա —

Հարկ չկա ըսելու թե ոտքի կենաք
ու ձեր թևերը բանաք լայնորեն
իբրև թե բովանդակ աշխարհն ու մարդիկ
եղբայրական սիրով գրկելու համար —
Պիտի ձեր դէմքեն ժպիտն անպակաս
ձեր աչքին շիթ մը արցունք պահեք միշտ
— Այսպես ավելի ազդեցիկ կ’ըլլա —

Հետո նորեն մեկ երկու հազաք
ու մաքուր կոկորդով
— ու հավանաբար ալ մաքուր սիրտով —
Բարի Կաղանդ ձեզ ըսեք ամենուն

Հետո ականջ տաք դուք ալ Կաղանդին
թե ինչ կպատմե ձեր վաղվան մասին
— Այսպես ավելի տոնական կ’ըլլա —

Օր մը վերջ մոռնաք թե ինչ էր ըսավ —
— Այսպես ավելի բնական կ’ըլլա

Կաղանդի գիշեր

Ամեն ինչ ծայրեն վերսկելու
Ի վերջո նորեն այդպես ըլլալու
Տոնն է այս գիշեր —

Լույսեր վառեցեք — եթե չի բավեր
Ձեզ տաքցնելու ձեր լույսը ներքին —
Տոն է այս գիշեր —

Պահ մը ամեն ինչ վերջացնելու
Ամեն ինչ ծայրեն վերսկսելու
Տոնն է այս գիշեր —

Հույսեր վառեցեք — եթե չեն բավեր
Ձեզ տաքցնելու ձեր հույսերը հին —
Տոն է այս գիշեր —

Ի վերջո նորեն այսպես մնալու
Քիչ մը ավելի հուսալքվելու
Տոնն է այս գիշեր —

Երգել փորձեցեք — եթէ չեք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանության —
Տոն է այս գիշեր —

Զուր տեղ վատնված օրերն հիշելու —
Գոյության տխուր հաշվեկշիռին
Տոնն է այս գիշեր —

Լույսեր ու հույսեր վառեցեք գույն- գույն —
Երգեր երգեցեք հինեն ու նորեն —
Տոն է այս գիշեր —
Գոյատևելու տոնն է այս գիշեր:

Կաղանդ Պապային մօրուքը

Կաղանդ Պապային մորուքը ճերմակ է
ԱԼՅՈՒՐԻ նման

Ըսէ — Կաղանդ Պապա
Մորուքեդ ՀԱՑ կը շինվի՞:

Կաղանդի ծառ մը

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պետք է
Նախ ծառ մը — հետո զարդեր ծառին վրա

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պետք է
— Ծառեն զարդեն զատ
Հավատքը գալիք աղվոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մեկ բան կը բավէ — ոչ ծառ, ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգվույս բարի խաբկանքն է:

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդեն պատրանքը լրիվ կը բավե

Բարի տարի ձեզ և բարի պատրանք

Կաղանդի ծառ

Ծառեն ժանյակ ծառեն մանյակ ծառեն սոխակ կախեցեք
Ծառեն թելեր ծառեն ծամեր ծառեն լույսեր կախեցեք
Ծառեն ծաղիկ ու խաղալիք
Ծառեն պերճանք ու զարդարանք
Ծառեն խաբկանք ծառեն պատրանք ու երազանք կախեցեք

— Կից մը տվեք — թող փլի

Նոր ծառ մʼառեք — ծառեն ձանձրույթ կախեցեք
Ծառեն ձանձրույթ ծառեն ձանձրույթ ծառեն ձանձրույթ կախեցեք

— Այդքան առատ արդեն ուրիշ ի՞նչ ունիք —

Ծառ

Այդքան պերճանք — այդքան պչրանք — այդքան լույս
Չեն բավեր
Ծածկել արյունը որ շիթ շիթ կը կաթի
Ճյուղերեդ
Այդքան ավիչ — այդքան տերեւ — այդքան ցող
Չեն բավեր
Որ հավատանք թե արևներ պիտի քաղենք
Ճյուղերեդ
Այսքան արյուն — այսքան արցունք — այսքան վիշտ
Չեն բավեր
Որ մենք դարձյալ սիրտ չկախենք
Ճյուղերեդ:

Հանրահաշիվ Դասարանական աշխատանք

Կրճատ բազմապատկման բանաձևեր

1. (a+b)²=a²+2ab+b²

2. (a-b)²=a²-2ab+b

3. (a-b)(a+b)=a²-b²

Առաջադրանքներ

1․Ճիշտ է արդյո՞ք այս բանաձևը`(l+d)2 = d2+2dl+l2

  • Ոչ
  • Այո

2․Հավասարության մեջ ի՞նչ թիվ պետք է լինի բազմակետերի փոխարեն՝

 (5z−…)(5z+…) = 25z2−25

(5z−5)(5z+5) = 25z2−25

3․Ընտրիր պատասխանի ճիշտ տարբերակը: Աստիճան բարձրացնելիս՝ (16+b)² ստացվում է՝

  • 256+16+b+b2
  • 256+b2
  • 256−32b+b2
  • 256+32b+b2

4․ 0.36−p2 քառակուսիների տարբերությունը ներկայացրու արտադրյալի տեսքով:   Ինչի՞ է հավասար մի արտադրիչը, եթե մյուսը հավասար է (0.6−p):  Ընտրիր ճիշտ պատասխանը:

  • (p+0.6)
  • (p−0.6)
  • (0.6−p)
  • բերվածներից ոչ մեկին

5․Բարձրացրու քառակուսի՝ (y−5)² Պատասխաններից որո՞նք են սխալ:

  • y2−10y+25
  • y2+25
  • 25−10y+y2
  • y2+10y+25
  • y2−25

6․Գտիր (6a−9b)⋅(6a+9b)−36a2 արտահայտության արժեքը, եթե a=2 և b=0.01: Արտահայտության արժեքը հավասար է։

(6a−9b)⋅(6a+9b)−36a2=(12-0.09)(12+0.09)=144-0.0081-72²

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

Որոշյալ և անորոշ դերանուններ

  • Լրացուցիչ կրթության աշխատանքի քննարկում
  • Կատարում ենք առաջադրանքները՝ ծանոթանալով որոշյալ և անորոշ դերանուններին:
    1. Նախադասությունների մեջ գտնել և մգեցնել որոշյալ ու անորոշ դերանունները՝ փակագծերում նշելով տեսակը և առարկայական/հատկանշային իմաստ ունենալը, օրինակ՝ ամեն ինչ (որոշյալ, առարկայական իմաստ), ինչ-որ (անորոշ, հատկանշային իմաստ):
      • Մեկնումեկն ինձ կբացատրի, թե ինչ է կատարվում: (Մեկնումեկն֊անորոշ, առարկայական իմաստ)
      • Գաղտնիք չէ, որ ամեն ոք պետք է իմանա իր գերդաստանի պատմությունը: (ամեն ոք֊որոշյալ, առարկայական իմաստ)
      • Բոլոր մանուկներն այդ գիշեր սպասում են մեծ հրաշքի: (բոլոր֊որոշյալ, հատկանշային իմաստ)
      • Ամենը, ինչ կատարվում է քո կյանքում, արածիդ հետևանքն է: (ամենը֊որոշյալ, առարկայական իմաստ)
      • Որևիցե մեկը չփորձի համոզել ինձ, որ այս ամենը ճիշտ էր: (որևիցե֊անորոշ, հատկանշային իմաստ)
      • Որոշ լրատվամիջոցներ հերքում էին այդ լուրերը: (որոշ֊անորոշ, հատկանշային իմաստ)
  • Որոշյալ և անորոշ դերանունների մասին