Կատարում ենք առաջադրանքները:
- Կարգի ենք բերում տեքստը՝ ուղղելով կետադրական, ուղղագրական, այլ տիպի տարբեր սխալները:
- Փիլիսոփայական քարի ստեխցումը եղել է ալքիմյայի հնագույն հետազոտություների նպատակակետերից մեկը: Այդ քարը մի արասպելական նյութ է որն ապշեցուցիչ հզորությունի ունի եւ կարող է ցանկացաց մետաղ ոսկու վերածել: Քարի օգնությամբ կարելի է ստանալ նաեւ Կյանքի Էլիքսիրը որը խմողին անմահություն է շնորում: Հարյուրամյակների ընթածքում եղել են Փիլիսոփայական քարի ստեխցման բազմաթիվ դեպքեր սակայն ներկայումս հայտնի միակ Փիլիսոփայական քարը, պատկանում է հանրահայտ ալքիմիկոս եւ օպերային երաժշտության մեծ սիրահար պրն. Նիքողայոս Ֆլամերին:
Փիլիսոփայական քարի ստեղծումը եղել է ալքիմիայի հնագույն հետազոտությունների նպատակակետերից մեկը: Այդ քարը մի առասպելական նյութ է, որն ապշեցուցիչ հզորություն ունի և կարող է ցանկացած մետաղ ոսկու վերածել: Քարի օգնությամբ կարելի է ստանալ նաև Կյանքի Էլիքսիրը, որը խմողին անմահություն է շնորհում: Հարյուրամյակների ընթացքում եղել են Փիլիսոփայական քարի ստեղծման բազմաթիվ դեպքեր, սակայն ներկայումս հայտնի միակ Փիլիսոփայական քարը, պատկանում է հանրահայտ ալքիմիկոս և օպերային երաժշտության մեծ սիրահար պրն. Նիքողայոս Ֆլամերին:
2. Առանձնացնում ենք տեքստի ածականներն ու բնութագրում: Օրինակ՝ հզորագույն-որակական ածական, գերադրական աստիճան, մետաղյա-հարաբերական ածական:
- Անցյալ դարի վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց, որ վաճառում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը: Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Միլիոնատիրոջ ցանկությամբ աստղակերպն անվանվեց սիրելի կնոջ՝ Բետինայի անունով:
Անցյալ դարի վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց, որ վաճառում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը: Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Միլիոնատիրոջ ցանկությամբ աստղակերպն անվանվեց սիրելի կնոջ՝ Բետինայի անունով:
անցյալ-հարաբերական ածական
վերջին-հարաբերական ածական
վիեննացի-հարաբերական ածական
նոր-որակական ածական, գերադրական աստիճան-ամենանոր; բաղդատական աստիճան- նվազ նոր
աստղագիտական-հարաբերական ածական
հզոր-որակական ածական, գերադրական աստիճան-ամենահզոր; բաղդատական աստիճան-պակաս հզոր
երկնային-հարաբերական ածական
սիրելի-որակական ածական, գերադրական աստիճան-ամենասիրելի; բաղդատական աստիճան-նվազ սիրելի
3. Կետադրում ենք տեքստը:
- Ամառային սիրուն երեկո էր և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղվել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը և ոչ մեկը չէր մոտենում որ խոսեր կամ գոնե անջատեր այն: Մանկան երկնքին ուղղված հայացքը խաղաղ էր հանգիստ: Հեռվում սարերից այն կողմ հնչում էր անտառի բնակիչների վայրի գազանների ձայնը:
Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղվել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ-որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում, զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում, և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում որ խոսեր կամ գոնե անջատեր այն: Մանկան երկնքին ուղղված հայացքը խաղաղ էր, հանգիստ: Հեռվում սարերից այն կողմ հնչում էր անտառի բնակիչների, վայրի գազանների ձայնը:
4. Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։ Հետևությո՛ւն արա։
- Որ ի փոքուն հավատարիմ է` եւ ի բազմին հաւատարիմ է, եւ որ ի փոքուն անիրաւ է` ևւ ի բազմին անիրաւ է:
- ի փոքուն — փոքրում, փոքրի մեջ
- ի բազմին — շատի մեջ
Որ փոքրում հավատարիմ է՝ և շատի մեջ հավատարիմ է, և որ փոքրի մեջ անիրավ է՝ և շատի մեջ անիրավ է։
- Ամենայն որ զչար գործէ` ատէ զլոյս եւ ոչ գայ առ լոյսն, զի մի՛ յանդիմանիցին գործք նորա։
- զչար գործէ — չարիք է գործում
- զլոյս — լույսը
- ոչ գայ — չի գալիս
- առ լոյսն — լույսի մոտ, դեպի լույսը
- մի՛ յանդիմանիցին — չհանդիմանվեն, չեն հանդիմանվի, չպիտի հանդիմանվեն
Ամենայն որ չարիք է գործում՝ ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, չի հանդիմանվի գործը նրա։
- Երկիւղ ոչ գոյ ի սէր, այլ սէրն կատարեալ ի բաց մերժէ զերկիւղն։
- ոչ գոյ — չկա, գոյություն չունի
- ի սէր -սիրո մեջ
- սէրն կատարեալ — կատարյալ սերը
- ի բաց մերժէ — մերժում է, վանում է, հեռացնում է
Երկյուղ գոյություն չունի սիրո մեջ, այլ կատարյալ սերը մերժում է երկյուղն։