Կենսաբանություն Տնային աշխատանք

Մարտի 1-7

Բազմաբջիջ կենդանիներ, հիդրա, հիդրայի կառուցվածքըբազմացումը:

Քաղցրահամ լճակները և առվակները հարազատ տուն են հիդրայի համար: Հիդրան 1,5-2սմ երկարություն ունի: Իրենց կառուցվածքով հիդրաները շատ պարզ են: Իրենց մարմինը խողովակ է, որը կազմված է բջիջների երկու շերտերից՝ ներքին և արտաքին: Մարմնի ներքև մասը փակ է, այնտեղ տեղակայված է ներբան, որը արտազատում է կպչուն նյութ, որը և օգնում է հիդրային կպնել ինչ-որ պինդ բանին ջրամբարի հատակին: Հիդրայի մարմնի վերևի մասում կա անցք, որով նա կլանում է սնունդը և նույն անցքով դուրս թափում արգասիքները: Սնվելուց հետո անցքը ձիգ փակվում է, իսկ նորից սնվելու համար հիդրան պետք է ճեղքի և բացի անցքը: Նաև մարմնի վերևի մասում կան մի-քանի հատ ոտնուկ: Իր պարզ կառուցվածքով հիդրան գիշատիչ է: Հիդրան բացում է իր ոտնուկները, ինչպես ցանց և սպասում է մինչև զոհը մոտենա ոտնուկներին: Այն պահին, երբ զոհը կպնում է իր ոտնուկներին հիդրան կրակում է թույնով և պառալիզացնում է զոհին: Դրանից հետո ոտնուկները սկսում են փաթատվել և մոտեցնում են զոհին անցքի մոտ: Եթե սնունդը շատ փոքր է հիդրան նրան ուղակի ուտում է, իսկ եթե սնունդը շատ մեծ է, օրինակ՝ մոծակի թրթուրը, հիդրան լայնացնում է անցքը և ամբողջ մարմինը: Դա օգնում է նրան ուտել իրենից մեծ կենդանիներին: Հիդրան բազմանում է երկու տարբերակով՝ եղանակից: Ամռանը հասուն հիդրայի մարմնի վրա առաջանում է կույտ: Այն աճում է՝ այդ կույտից առաջանում են ոտնուկներ և մարմինը: Ինչ-որ ժամանակ հետո երիտասարդ հիդրան պոկվում է հասուն հիդրայից և գտնում է կպնելու տեղ: Երկրորդ բազմացման եղանակը լինում է աշնանը: Աշնանը բոլոր հիդրաները մահանում են, բայց մահանալուց առաջ իգական սեռի տեսակները հասցնում են դուրս գցել ձվերը, որոնք ընկնում են հատակին և այդտեղ ձմեռում են: Գարնանը ձվի կեղևը փափկանում է և նրա միջից առաջանում է նոր հիդրա:

Հայոց լեզու Տնային աշխատանք

Սխալ կազմած պատճառական ձևերը դո՛ւրս գրիր և ուղղի՛ր:

  • Վախեցնել տալ, խոսել տալ, բարկանալ տալ, համոզեցնել, ապրեցնել տալ, ներեցնել, փրկեցնել, նախանձել տալ, թվացնել, փայլեցնել, բանեցնել տալ, հայտարարել տալ, անել տալ, ցավեցնել տալ, ափսոսել տալ, սիրել տալ, մտածեցնել, ճանաչեցնել, պայթեցնել տալ, խնդրել տալ:

Վախեցնել տալ-վախեցնել

Բարկանալ տալ-բարկացնել

Համոզեցնել-համոզել

ներեցնել-ներել տալ

փրկեցնել-փրկել տալ

նախանձել տալ-նախանձել տալ

բանեցնել տալ-բանեցնել

հայտարարել տալ-հայտարարել տալ

ցավեցնել տալ-ցավեցնել

ափսոսել տալ-ափսոսել տալ

սիրել տալ-սիրել տալ

մտածեցնել-մտածել տալ

ճանաչեցնել-ճանաչել տալ

պայթեցնել տալ-պայթեցնել

խնդրել տալ-խնդրել