Երկրաչափություն Տնային աշխատանք

Առաջադրանքներ՝

1․Տրված է CAB եռանկյունը: Նշիր CA կողմին հանդիպակաց անկյունը:

  • CAB
  • ACB
  • ABC

2․CBA եռանկյան մեջ նշիր ABC անկյան հանդիպակաց կողմը:

  • BC
  • AB
  • DA
  • BD
  • DC
  • AC

3․Ընտրիր գծագիրը, որում ցույց է տրված հավասարասրուն եռանկյուն: 

ΔFED

4․Ընտրիր ցուցադրված եռանկյան տեսակը: Հնարավոր է մի քանի ճիշտ պատասխան: 

  • ոչ հավասարասրուն
  • հավասարակողմ
  • բութանկյուն
  • ուղղանկյուն
  • հավասարասրուն
  • սուրանկյուն

5․ Հաշվիր CBA եռանկյան պարագիծը, եթե AB=AC=CB=20 սմ:

20+20+20=60սմ

P(CBA)= 60սմ

6․ Հաշվիր ABC եռանկյան պարագիծը, եթե CB=CA=600մմ և BA=800մմ:

P(ABC)=600+600+800=2000մմ

7․Հաշվիր BCA եռանկյան պարագիծը, եթե CB=33մմ,BA=44մմ և CA=55մմ

 P(BCA)=33+44+55=132մմ

8․Որոշիր հավասարակողմ եռանկյան կողմը, եթե նրա պարագիծը հավասար է 111 սմ-ի:

111:3=37սմ

AB=BC=AC=37սմ

9․Հավասարասրուն եռանկյան պարագիծը հավասար է 154 դմ-ի, իսկ նրա սրունքը հավասար է 55 դմ-ի: Հաշվիր եռանկյան հիմքը:

55+55=110

154-110=44դմ

10․Եռանկյան պարագիծը հավասար է 1000 մմ-ի: Եռանկյան մի կողմը 400 մմ է: Հաշվիր եռանկյան մյուս երկու կողմերը, եթե հայտնի է, որ դրանք իրար հավասար են:

1000-400=600մմ

600:2=300մմ

11․Տրված է ΔCAB,BC=AC: Եռանկյան հիմքը 4 մ-ով փոքր է սրունքից:
CAB եռանկյան պարագիծը հավասար է 44 մ-ի: Հաշվիր եռանկյան կողմերը: 

4+4=8մ

44-8=36մ

36:3=12մ

12+4=16մ

AB, CB=12մ

AC=16մ

12․ Տրված են KBP եռանկյան անկյունների մեծությունները՝ ∡K=65°, ∡B=85°, ∡P=30°: Թվարկիր եռանկյան կողմերը՝ ամենափոքրից մինչև ամենամեծը:

KB=65+85=150

BP=85+30=115

KP=65+30=95

KP<BP<KB

13․Տրված են երեք հատվածների երկարությունները: Որոշիր, թե արդյո՞ք դրանք կարող են լինել որևէ եռանկյան կողմեր:

ա). 2; 2; 2 

  • այո
  • ոչ

բ). 2; 5; 6 

  • այո
  • ոչ

գ). 5; 6; 45 

  • ոչ
  • այո

14․Տրված է՝ ΔABC,AC=CB:
Եռանկյան սրունքը 3 անգամ մեծ է հիմքից:
ABC եռանկյան պարագիծը հավասար է 280 սմ-ի: Հաշվիր եռանկյան կողմերը:

AB=CB=3AC

P=AB+AC+CB=280

280=AB+AC+CB=3AC+AC+3AC=7AC

AC=280:7=40

AB, BC=3AC=3*40=120

15․Հավասարասրուն եռանկյան պարագիծը 52 սմ է, իսկ մի կողմը՝ 10 սմ: Գտիր եռանկյան մյուս կողմերը:

10+10=20

52-20=32

AB=20

BC=20

AC=32

Քիմիա դաս 19

Հարցեր և վարժություններ

1. Տվե՛ք հարաբերական ատոմային զանգվածի սահմանումը:

Տարրի հարաբերական ատոմային զանգվածը կոչվում է այն մեծությունը, որը ցույց է տալիս տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ որպես միավոր ընդունված ջրածնի ատոմի զանգվածը։

2. Պարզաբանե՛ք զանգվածի ատոմային միավոր հասկացությունը:

Զանգվածի ատոմական միավոր նշանակում է ատոմների, մոլեկուլների և տարրական մասնիկների զանգվածի չափման միավոր։ Կրճատ կոչվում է Զ.Ա.Մ. ։

3. Մեկնաբանե՛ք Ar (ֆտոր) = 19 հավասարությունը` զ.ա.մ. գաղափարն օգտագործելով:

Ֆտորի մեկ ատոմի զանգվածը 19 անգամ մեծ է Զ.Ա․Մ. -ից։

4. ա) Ar (բորը) = 11, բ) Ar (ցինկ) =65, գ) Ar (պղինձ) = 64: Հաշվե՛ք այդ երեք տարրերից յուրաքանչյուրի ատոմի իրական զանգվածը՝ m0-ն: 

ա) Բոր

m0(B)=11*1,66*1024=18,26*1024

բ) Ցինկ

m0(Zn)=65*1,66*1024 =107,9*1024

գ) Պղինձ

m0(Cu)=64*1,66*1024=106,24*1024

5. Նեոնի ատոմի զանգվածը`
 m0(Ne)=3,32× 1023 գ է: Հաշվե՛ք նեոն տարրի հարաբերական ատոմային զանգվածը:

Ar(Ne) = 3,32×10-24/1,66×10-24= 20

6. Հաստատե՛ք հետևյալ պնդումների ճշմարտացիությունը քիմիական տարրերիհարաբերական ատոմային զանգվածների վերաբերյալ.

ա) ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ ածխածնի ատոմի զանգվածից,

բ) չափողականություն չունեցող մեծություն է,

գ) արտահայտվում է զանգվածի ատոմային միավորով,

դ) ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ ածխածնի ատոմի զանգվածի 1/12 մասից,

ե) ճիշտ արժեքները տրված են պարբերական համակարգում,

զ) պարբերական համակարգում տրված են մինչև ամբողջ թիվ կլորացված արժեքները:

Տնային`սովորել`էջ  63.-65,վարժ.`էջ 65

Հայոց լեզու Տնային աշխատանք

Քո նախընտրությամբ մի տեքստ վերցրու և հանիր անկախ դերբայները՝ նշելով նրանց հատկանիշները:

  • Օրինակ՝ Այդ երաժշտությունը նվագելով՝ անմիջապես հուզվեց:
    • նվագելով-անկախ դերբայ, անորոշ, դրական ձև, ներգործական սեռ, գործիական հոլով:

Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։

Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն․ ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ՝ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում։

Սովորել-անկախ դերբայ, անորոշ, դրական ձև, չեզոք սեռ, ուղղական հոլով

Գրականություն Դասարանական աշխատանք

Ընթերցում ենք Եղիշե Չարենցի «Հարդագողի ճամփորդները» բալլադը:

Հարդագողի ճամբորդները

Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով։
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով։
Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր։
Ու սիրում ենք առավոտից իրիկուն
Ճամփա երթալ ― ու հավիտյան երազել։
Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային
Ճամփաների հեռուները դյութական ―
Ու անցնում ենք ուղիներով երկրային,
Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան։
Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝
Գորշ, անարև, անմխիթար մանկություն:
Զառանցանքի պես մանկությունը անցավ ―
Ու հեռացանք։ Ու չենք դառնա կրկին տուն։
Լո՜ւռ հեռացանք ու քայլեցինք անդադրում՝
Երազելով հավերժական հեռուներ։
Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում ―
Մութ, անհեթեթ, տարօրինակ կյանքը մեր։
Ու օրերում բազմագույն ու բազմազան
Վառվեց, վառվեց ողջակիզվող սիրտը մեր,―
Բայց աչքերը մեր ― արևներ չտեսան,
Եվ մեր սրտերը ― լուսավոր հեռուներ։
Ու մշուշոտ մեր աչքերը հավիտյան
Որոնեցին պատահական աչքերում
Հարդագողի ուղիները ոսկեման,
Նրա անծիր, անծայրածիր այն հեռուն։
Բայց աչքերում նրանք երկինք չգտան,
Ու սրտերում ― արեգակներ ոսկեվառ.
Ու բզկտվեց հայացքներից անկենդան
Որբ սիրտը մեր՝ երազորեն ― հոգեվար:
Ես ուզեցի երգել գովքը Աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց․․․ բայց չգիտեմ, թե ինչու ―
Գորշ օրերի տաղտկությունը երգեցի․․․
Թաղված մնաց իմ աչքերում մի անհուն,
Կապուտաչյա երջանկության առասպել.
Մի երկնային առնչության պատմություն ―
Ու կարծրացավ սիրտս՝ անլույս ու անբեր։
Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,―
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ ―
Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին։
Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան։
Միայն պոռնիկը մշուշում համբուրեց,
Եվ խելագարը բարևեց կիսաձայն։
Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
― Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք․․․

  • Առանձնացնում ենք անհասկանալի բառերն ու գրում բացատրությունները բառարանների օգնությամբ:

Տրտմություն-տխրություն

Անրջական-երազային

  • Գտնում և քննարկում ենք Հարդագողի ճամփա արտահայտությունը:

Ըստ հայկական առասպելի, մի խիստ ձմեռ հայերի նախնի Վահագնը ասորիների նախնի Բարշամինից հարդ է գողացել, և երկնքում մասամբ երևացող Ծիր Կաթինը գողացած հարդի հետքն է։ 

  • Ըստ քեզ՝ ի՞նչ է հուշում վերնագիրը:

Հարդագողի ճամփան հայերենում անվանում են նաև Ծիր Կաթին:

  • Ինչի՞ մասին է ստեղծագործությունը: Ո՞րն է գլխավոր գաղափարը:

Հետաքրքիր փաստեր Իսահակ Նյուտոնից

Իսահակ Նյուտոն – Նարե Սերոբյան

Ուժ թեման անցնելիս ինձ շատ հետաքրքրեց ֆիզիկոս Իսահակ Նյուտոնի կյանքից հետաքրքիր փաստերը:

1. Իսահակ Նյուտոնը անգլիացի տաղանդավոր ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ է:

2. Նյուտոնը համարվում է հանճար մեխանիկայի ոլորտում:

3. Իսահակ Նյուտոնը պետք է դառնար Լոնդոնի Թագավորական ընկերության նախագահ:

4. Ապագա գիտնականը վաղաժամ երեխա ունեցավ:

5. Նյուտոնի հայրը մահացավ որդու լույս աշխարհ գալուց շուտ, բայց դրանից մի քանի ամիս անց:

6. Երեք տարեկան հասակում հայտնի մաթեմատիկոսը խորթ հայր ուներ, քանի որ նրա մայրը կրկին ամուսնացավ:

7 Երբ մեծահասակ էր, Իսահակ Նյուտոնը ավելի ու ավելի էր նվիրվում իրեն աշխատանքին:

8. Նյուտոնը երկար ժամանակ թաքցնում էր իր մի քանի գիտական ​​հայտնագործությունները:

9. 12 տարեկանում Նյուտոնն ընդունվեց Գրենհեմի դպրոց:

10. 1665 թվականին Քեմբրիջի համալսարանը, որտեղ սովորում էր Նյուտոնը, փակվեց, և այդ պատճառով նա ստիպված էր վերադառնալ տուն: