Հայոց լեզու

Կատարում ենք առաջադրանքները:

  1. Նախադասություններից հանում ենք դերբայներն ու որոշում տեսակները, օրինակ՝ եղած-հարակատար, գնում-անկատար:
    • Խոսելու փոխարեն գործելու էր: Գնացել էր սպասողների ետևից: Հեռվից մեկը բարկացած գոռգոռում էր: Կարծես վազելիս ուժերը սպառած լիներ: Հեռանալուց հետո դեռևս չէր համարձակվել բարձրաձայնել այդ մասին: Բայց ամեն ինչ այդպես չի մնա: Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել: Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր: Ձմռան պարապությունից ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում:

Խոսելու֊անորոշ

Գործելու֊վաղակատար

Գնացել֊վաղակատար

Սպասողներ֊ենթակայական

Բարկացած֊հարակատար

Գոռգոռում֊անկատար

Վազելիս֊համակատար

Սպառած֊հարակատար

Համարձակվել֊անորոշ

Բարձրաձայնել֊անորոշ

Չվել֊անորոշ

Հանդիպում֊անկատար

Դառնում֊անկատար

Ստացած֊հարակատար

  1. Նախադասություններից հանում ենք բայերն ու որոշում դրանց կազմությունը, օրինակ՝ սպասեց-պարզ, կթռչի-ածանցավոր, սոսկածանցավոր:
    • Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շներից հալածվող մի եղջերու տեսավ: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում: Մեր կյանքի մեջ աշխուժություն էր մտցնում մարդանման կապիկը՝ Չամլին, որն ամեն առավոտ թեյ բերող սպասավորի հետ մտնում էր մեր ննջարանը: Փոքրիկն ուրախությունից ցատկոտում էր: Թղթին գրված էր նրա անունը: Զայրույթից վերցրեց մկրատն ու սկսեց կտրտել թղթերը: Աչքերը չէր հեռացնում պահարանից:

Զբոսնում֊ածանցավոր, սոսկածանց

Հալածվող֊ածանցավոր, կրավորական

Չկասկածող֊ածանցավոր, բազմապատկական

Մտնում֊ածանցավոր, սոսկածանց

Ցատկում֊բազմապատկական

Բռնում֊ածանցավոր, սոսկածանց

Գցում֊պարզ

Ունեցող֊պարզ

Դիմանում֊ածանցավոր, սոսկածանց

Մտցնում֊ածանցավոր, պատճառական

Բերող֊պարզ

Մտնում֊ածանցավոր, բազմապատկական

Ցատկոտում֊ածանցավոր֊բազմապատկական

Գրված֊կրավորական

Վերցրեց֊պատճառական

Սկսեց֊պարզ

Կտրտել֊բազմապատկական

Հեռացնում֊օատճառական

  1. Նախադասություններից հանում ենք անկախ դերբայները՝ նշելով նրանց հատկանիշները: Օրինակ՝ չսովորածները-անկախ դերբայ, հարակատար, ժխտական ձև, ներգործական սեռ, ուղղական հոլով, հոգնակի թիվ, որոշյալ առում:
    • Մեղքը խոստովանելով՝ արտասվեց ու ներողություն խնդրեց նստածներից:
    • Հեռացողը ետ չէր նայում, որ հանկարծ չփոշմանի:
    • Հուզվողը տիկնոջ դուստրն էր, որ գիրք կարդալիս անընդհատ նայում էր մեզ:
  2. Փոխադրում:

Որ փորէ խորխորատ` ի նոյն անկցի, եւ որ քակէ զցանգ` հարցէ զնա օձ: Եւ որ բառնայ քարինս` նոքիմբք չարչարեսցի, եւ որ պատառէ փայտ` նովին ճգնեսցի:     

                                                                                                                          (Ժողովող Ժ,   8-9)

խորխորատ     — փոս

ի նոյն                — նույնի մեջ

անկցի              — կընկնի, պիտի ընկնի, ընկնելու է,  ընկնի

քակէ                — քանդում է

զցանգ              — ցանկապատ(ը)

հարցէ              — խայթի,  կխայթի, պիտի խայթի, խայթելու է

բառնայ            — վերցնում է, բարձրացնում է, վերցնի, բարձրացնի

քարինս            —  քարեր(ը)

նոքիմբք           — նրանցով

չարչարեսցի    — խոշտանգվի, կխոշտանգվի, պիտի խոշտանգվի, խոշտանգվելու է

պատառէ          — այստեղ` կոտրում է, կոտրի

նովին                — նույնով

ճգնեսցի            — տանջվի, կտանջվի, պիտի տանջվի, տանջվելու է

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ո՞ր բառերն այստեղ գործածված իմաստներով այսօր չեն կիրառվում։

չարչարեսցի    — խոշտանգվի

Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։

Որ փորեն փոս՝ նույնի մեջ պիտի ընկնի, և որ քանդում են ցանկապատը՝ կխայթի օձը։ Եվ որ բարձրացնի քարերը՝ նրանցով պիտի խոշտանգվի, և որ կոտրի փայտ՝ նույնով պիտի տանջվի։

Այս հատվածն ի՞նչ առած է հիշեցնում։