Daily Archives: 08.03.2021

Ֆիզիկա. Ուժ:Տիեզերական ձգողության ուժ:Ծանրության ուժ

Թեման.Ուժ:Տիեզերական ձգողության ուժ:Ծանրության ուժ

Կարդալ և ծանոթանալ

Դասարանում  քննարկվող հարցեր.

 1.Ինչ է բնութագրում ուժը:

Ուժը մարմինների փոխազդեցության քանակական չափն է:

2.Որ ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):

1 նյուտոնն այն ուժն է, որի ազդեցությամբ 1 կգ զանգվածով մարմինը 1 վայրկյանում իր արագությունը փոխում է 1մ/վ-ով:

3.Ինչպիսի մեծություն է ուժը:

Ուժը ֆիզիկական մեծություն է:

4.Որ ֆիզիկական մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար

Ուժը և արագությունը իմպուլսը և այլն վեկտորական մեծություններ են: Սկալյար մեծություններ են զանգվածը, հոսանքի ուժը, ճնշման ուժը, լարումը, խտությունը, մակերեսը, ժամանակը, ծավալը, ջերմաստիճանը, ջերմաքանակը:

5.Ուժի ազդեցության արդյունքը ինչ մեծություններից է կախված

Ուժի ազդեցությունը կախված է զանգվածից և արագացումից:

6.Որ մարմիններն են փոխազդում տիեզերական փոխազդեցության ուժերով

Տիեզերական փոխազդեցության ուժերով ազդվում են մոլորակները, աստղերը և այլն:

7.Ինչից է կախված տիեզերական  ձգողության ուժը

Տիեզերական ձգողության ուժը կախված է մարմինների զանգվածից:

8.Ինչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը

F=mg

Սովորե լԷ.Ղազարյանի դասագրքից էջ55 -ից մինչև էջ 62

Լուծել հետևյալ խնդիրնեը

1.Որքան է 2տ զանգվածով փղի վրա ազդող ծանրության ուժը:

m=2տ=2000կգ

g=9,8Ն/կգ

F=mg=2000*9,8=19,6Ն

2. Հաշվել ջրի զանգվածը, եթե նրա վրա ազդող ծանրության ուժը 90Ն է:

m=F/g=90/9,8=9կգ