Հայոց լեզու Դասարանական աշխատանք

Համացանցից ընտրի՛ր մարտ ամսվա տոներից մեկի մասին տեքստ, տեղադրի՛ր այն բլոգում, մգեցրո՛ւ օժանդակ բայերն ու փակագծերում նշի՛ր դրա դեմքը, թիվը, ներկայի կամ անցյալի ձև լինելը, օրինակ՝ էի (առաջին դեմք, եզակի թիվ, անցյալ):

Քնի համաշխարհային օր կազմակերպվում է 2008 թվականից սկսած, Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Նպատակը՝ առողջ և ճիշտ քնի քարոզումն է, հասարակության ուշադրության հրավիրումը քնի բժշկության, կրթության և սոցիալական հիմնահարցերի վրա, ինչպես նաև քնի խանգարումների կանխարգելումն ու կառավարումը։ 2012 թվականից նշվում է նաև Հայաստանում Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի կողմից, Հայաստանում Քնի համաշխարհային օրվա պատվիրակ բժիշկ-նյարդաբան, սոմնոլոգ Սամսոն Խաչատրյանի ջանքերով։

Է-երրորդ դեմք, եզակի թիվ, ներկա

Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:

  • Մեր կապիկը մի աֆրիկացուց ենք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է: Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում:

Ճամբորդություն դեպի Արատես

Ամսի 12 մենք սկսեցինք մեր ճամբորդությունը՝ դեպի Արատես: Առաջին օրը, քանի որ Արատեսում հոսանքը անջատել էին և ամբողջ ճանապարհը ձյունով փակ էր, մենք որոշեցինք մեկ օրով մնալ հյուրանոցում: Այդտեղ լավ ժամանակ անցկացրեցինք՝ խաղացինք ձյունով, սեղանի խաղեր խաղացինք, շատ խոսեցինք և այլ բաներ: Երբ արթնացանք մեզ ասեցին, որ պատրաստվենք, քանի որ գնում ենք Արատես: Մենք շատ ուրաժացանք և երբ բոլորը պատրաստ էին՝ սկսեցինք շարժվել: Ձյունը ամեն տեղ փակում էր հատակը: Երբ հասանք տեղ, մտանք մեր տնակները և դասավորվեցինք գնացինք դուրս՝ ձնով խաղալու: Այնքան զվարճալի էր: Հետո գնացինք քնելու՝ մեր քունը շատ էր տանում և մենք բոլորս շուտ քնեցինք: Արթնացանք և սկսեցինք քիչ-քիչ հավաքվել, որ գնանք հետ՝ Երևան: Մինչ այդ մենք կերանք և գնացինք այդտեղի շների մոտ: Նրանք շատ լավն են, հանգիստ և խաղասեր: Երբ հավաքվեցինք սկսեցինք շարժվել՝ դեպի Երևան: Ճանապարհին մտանք Խոր Վիրապ: Այնտեղ մտանք եկեղեցի, որտեղ կային փոսեր, որտեղ և փակված էր Գրիգոր Լուսավորիչը: Ես այդ փոսերից մեկը մտա՝ փոքրը, իսկ մեծը վախեցա: Հետո մենք սիրուն ֆոնին արտասանեցինք Չարենց և գնացինք հետ՝ տրանսպորտ և շարժվեցինք՝ դեպի Երևան: Բավականին հոգնած էինք և երկար ճանապարհ անցանք: Հասանք դպրոց և այսքանով ճամբորթությունը ավարտվեց: