Հայոց լեզու Տնային աշխատանք

  1. Ընտրում ենք տարօրինակ ենթադրություններից մեկն ու ստեղծագործում, ապա շարադրանքից հանում ենք բայերն ու որոշում դրանց կազմությունն ու սեռը:
    • Եթե մարդիկ դադարեին ստել
    • Եթե կարողանայի կանգնեցնել ժամանակը
    • Եթե տարին ունենար հինգերորդ եղանակ
    • այլ

Եթե մարդիկ դադարեին ստել

<<Չստելը իհարկե լավ է>> երևի կմտածեք դուք, բայց իմ կարծիքով պետք է մեկ-մեկ ստել, որովհետև կան տարբեր առիթներ դա անելու համար: Չեմ կարծում, որ պետք է ստել, երբ օրինակ՝ վատ բան ես արել և փորձում ես թաքցնել կամ ուրիշի վրա գցել: Եվ ստել իմ կարծիքով կարելի է, երբ անակնկալ ես պատրաստում և ստում ես, որ այն չի լինելու: Ինձ թվում է, եթե մարդիկ դադարեին ստել համարյա թե ամեն ինչ կանխատեսած կլինի և ոչ հետաքրքիր: Բայց նաև կան լավ կողմեր, օրինակ՝ վատ պահող մարդիկ պատժված կլինեն: Իմ կարծիքով ստել պետք է, բայց չափավորված:

Չստել-չեզոք սեռ, պարզ

Կմտածեք-չեզոք սեռ, պարզ

Ստել-չեզոք սեռ, պարզ

Անելու-ներգործական սեռ, պարզ

Արել-ներգործական սեռ, պարզ

Թաքցնել-ներգործական սեռ, պարզ

Գցել-ներգործական սեռ, պարզ

Քիմիա Տնային աշխատանք

Հարցեր և վարժություններ

1. Ինչպիսի՞ն են քիմիական տարրերի զանգվածային հարաբերությունները հետևյալ բանաձևերով արտահայտվող նյութերում.

ա) CaF2 = 40+19*2=78

բ) CH4 = 12+1*4=16

գ) CS2 = 12+32*2=76

դ) NO2 = 14+16*2=46

2. Լրացրե՛ք բաց թողած բառը. մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որըպահպանում է տվյալ նյութի քիմիական հատկությունները: 

3. Գրե՛ք նյութերի քիմիական բանաձևերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.

ա) կալիումի երկու և ծծմբի մեկ ատոմ,

K2S

բ) ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ: 

CO

4. Հաշվե՛ք P2O5, Li2O, Fe3O4 SO3 նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:

P2O5 = 32*2+16*5=144

Li2O = 7*2+16=30

Fe3O4 = 56*3+16*4=232

SO3 = 32+16*3=80

5. Հաշվե՛ք կալցիումի օքսիդի (CaO) մոլեկուլի զանգվածը (m0, գ), եթե Mr = 56:

Mr(CaO)=40+16=56

6. Նատրիումի հիդրօքսիդի մոլեկուլի զանգվածը 6,6445×1023 գ է: Որքա՞ն է այդ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը:

NaOH=23+16+1=40

7. Գրե՛ք հետևյալ նյութերի բանաձևերը.

ա) չհանգած կիր, որի մոլեկուլը կազմված է 1 ատոմ կալցիումից և մեկ ատոմ թթվածնից————————————

CaO

բ) ծծմբաջրածին, որի մոլեկուլը կազմված է 1 ատոմ ծծմբից և 2 ատոմ ջրածնից—————————————————————-

SO2

Գրե՛ք, թե ինչպես են կարդացվում այդ բանաձևերը.

ա) Կալցիումի Օքսիդ  բ) Ծծմբի օքսիդ 

Հաշվե’ք այդ նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները

ա)  CaO = 40+16 = 56  բ) 32+1*2=34

Առաձգականության ուժ:Հուկի օրենք:Ուժաչափ:

Թեման.Առաձգականության ուժ:Հուկի օրենք:Ուժաչափ:

Դասարանում  քննարկվող հարցեր.

1.Որ երևույթն է կոչվում դեֆորմացիա

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոխազդեցությունը կոչվում է դեֆորմացիա:

2.Դեֆորմացիայի օրինակների քննարկում

Եթե թելի վրո կախել բեռ՝ այն կձգվի և եթե թելի առաձգական ուժը հավասար կլինի ծանրության ուժին, այն էլ չի ձգվի:

3.Որ դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ

Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերականգնում է իր նախկին ձևն ու չափերը, դեֆորմացիան կոչվում է առաձգական, հակառակ դեպքում՝ պլաստիկ: Առաձգականի օրինակ են՝ զսպանակ զգելը, գնդակը սեղմելը, բարձը սեղմելը և այլն: Պլաստիկի օրինակ են՝ մոմի հալվելը, ծամոն ծամելը, թուղթը ճմրթելը և այլն:

4.Որ ուժն են անվանում ծանրության ուժ

Ծանրության ուժը Երկիր մոլորակի գրավիտացիոն ձգողության և կենտրոնախույս ուժերի գումարն է:

5.Ինչպես է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

Որքան մեծ է մարմինների զանգվածը, այդքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը։

6.Որ ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպես է այն ուղղված:

Մարմնի վրա ազդելու ժամանակ առաջանում է ուժ, որը մոդուլով հավասար է այն ուժին, որով ազդում ենք նրա վրա և ուղղված է այդ ուժին հակառակ: Այդ ուժը կոչվում է առաձգականության ուժ:

7.Հուկի օրենքի ձևակերպում

Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:

8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը

Fառ=kx

9.Ինչ կառուցվածք ունի ուժաչափը

Ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի մի ծայրը ամրացված է զսպանակի իրանին, իսկ մյուս ծայրը ազատ է և ունի կեռիկ, որի վրա կարելի է ուժ գոևրծադրել: Ուժ գործադրելուց զսպանակը երկարում է և նրան ամրացված ցուցիչի սլաքը ցույց է տալիս ուժի արժեքը:

10.Որ օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը

Ուժաչափի աշխատանքը հիմնված է Հուկի օրենքի վրա:

Լրացուցիչ առաջադրանք

Է.Ղազարյանի դասագրքից էջ64 -ից մինչև էջ 70

ԿատարելԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից.էջ42-ից  մինչև 44-ը եղած տարբերակները 

Հանրահաշիվ Դասարանական աշխատանք

Դասարանում՝ 330 առաջին և երկրորդ սյուն, 331 առաջին սյուն, 332 առաջին սյուն

ա) 3x-5=0

x=0+5

x=5

դ) 5-x=0

x=0-5

x=5

է) x-2x+3=7

x-2x=7-3

-x=4

x=-4

ժ) 4x-2=x

4x-x=2

3x=2

x=2/3

բ) 7x-4=0

7x=4

x=4/7

ե) 18-10x=0

-10x=-18

x=1,8

ը) 2x-4x-1=0

2x-4x=1

-2x=1

x=-1/2

ի) x-3=2x+1

x-2x=3+1

-x=4

x=-4

ա) 7x-3+x=4x-9+5x

7x+x-4x-5x=3-9

-x=-6

x=6

գ) x+0,2=0,4x+3,2

x-0,4x=-0,2+3,2

0,6x=3

x=5

ե) 2/3-3x=1/2x-2+x

-3x-1/2x-x=-2/3-2

-4 1/2x=-2 2/3

x=16/27

է) 2x/7-x/4=1

x/28=1

x=28

ա) 0*x=3

x=3-0

x=3

գ) 0*x=0

x=0-0

x=0

ե) 3x+(2x-1)=10

3x+2x=10+1

x=10+1

-x=11

x=-11

է) (3x-2)-(x-1)=10

3x-2-x+1=10

3x-x=2-1+10

2x=11

x=11/2

թ) 12x+4=3(4x-2)

12x+4=12x-6

12x-12x=-4-6

0=-10

Famous Women

Jane Austen (1775 – 1817)

Jane Austen defined an entire literary genre with her shrewd social observations and wit. Born into a family of eight children in England, Austen started writing her now classic novels, such as Pride and Prejudice and Sense and Sensibility, in her teens.

Her novels are funny, endearing, and questioned women’s roles within society. Austen had to hide her identity as the author of some of the most popular novels of her day and it wasn’t until her death that her brother, Henry, revealed to the public that she was the real author. Her literary influence remains and the themes and lessons from her novels still hold up today.

Կատարում ենք առաջադրանքները:

1. Ենթակայական դերբայներով նկարագրում ենք մեր լավագույն ընկերոջը:

2. Կազմում ենք մեկական նախադասություն սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական ու կրավորական կազմությամբ բայերով:

Սոսկածանց-Ամելիան փախչեց մարդուց, որն իրեն հետևում էր:

Պատճառական-Գողը որոշեց փախցնել աղջկան:

Բազմապատկական-Փոքրիկ երեխան ուտելիքով չփչփացնում էր:

Կրավորական-Ինեսան թունավորվեց, որովհետև վատ ուտելիք էր կերել:

3. Կազմում ենք մեկական նախադասություն ներգործական, կրավորական և չեզոք սեռի բայերով:

Հայոց լեզու

Կատարում ենք առաջադրանքները:

  1. Նախադասություններից հանում ենք դերբայներն ու որոշում տեսակները, օրինակ՝ եղած-հարակատար, գնում-անկատար:
    • Խոսելու փոխարեն գործելու էր: Գնացել էր սպասողների ետևից: Հեռվից մեկը բարկացած գոռգոռում էր: Կարծես վազելիս ուժերը սպառած լիներ: Հեռանալուց հետո դեռևս չէր համարձակվել բարձրաձայնել այդ մասին: Բայց ամեն ինչ այդպես չի մնա: Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել: Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր: Ձմռան պարապությունից ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում:

Խոսելու֊անորոշ

Գործելու֊վաղակատար

Գնացել֊վաղակատար

Սպասողներ֊ենթակայական

Բարկացած֊հարակատար

Գոռգոռում֊անկատար

Վազելիս֊համակատար

Սպառած֊հարակատար

Համարձակվել֊անորոշ

Բարձրաձայնել֊անորոշ

Չվել֊անորոշ

Հանդիպում֊անկատար

Դառնում֊անկատար

Ստացած֊հարակատար

  1. Նախադասություններից հանում ենք բայերն ու որոշում դրանց կազմությունը, օրինակ՝ սպասեց-պարզ, կթռչի-ածանցավոր, սոսկածանցավոր:
    • Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շներից հալածվող մի եղջերու տեսավ: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում: Մեր կյանքի մեջ աշխուժություն էր մտցնում մարդանման կապիկը՝ Չամլին, որն ամեն առավոտ թեյ բերող սպասավորի հետ մտնում էր մեր ննջարանը: Փոքրիկն ուրախությունից ցատկոտում էր: Թղթին գրված էր նրա անունը: Զայրույթից վերցրեց մկրատն ու սկսեց կտրտել թղթերը: Աչքերը չէր հեռացնում պահարանից:

Զբոսնում֊ածանցավոր, սոսկածանց

Հալածվող֊ածանցավոր, կրավորական

Չկասկածող֊ածանցավոր, բազմապատկական

Մտնում֊ածանցավոր, սոսկածանց

Ցատկում֊բազմապատկական

Բռնում֊ածանցավոր, սոսկածանց

Գցում֊պարզ

Ունեցող֊պարզ

Դիմանում֊ածանցավոր, սոսկածանց

Մտցնում֊ածանցավոր, պատճառական

Բերող֊պարզ

Մտնում֊ածանցավոր, բազմապատկական

Ցատկոտում֊ածանցավոր֊բազմապատկական

Գրված֊կրավորական

Վերցրեց֊պատճառական

Սկսեց֊պարզ

Կտրտել֊բազմապատկական

Հեռացնում֊օատճառական

  1. Նախադասություններից հանում ենք անկախ դերբայները՝ նշելով նրանց հատկանիշները: Օրինակ՝ չսովորածները-անկախ դերբայ, հարակատար, ժխտական ձև, ներգործական սեռ, ուղղական հոլով, հոգնակի թիվ, որոշյալ առում:
    • Մեղքը խոստովանելով՝ արտասվեց ու ներողություն խնդրեց նստածներից:
    • Հեռացողը ետ չէր նայում, որ հանկարծ չփոշմանի:
    • Հուզվողը տիկնոջ դուստրն էր, որ գիրք կարդալիս անընդհատ նայում էր մեզ:
  2. Փոխադրում:

Որ փորէ խորխորատ` ի նոյն անկցի, եւ որ քակէ զցանգ` հարցէ զնա օձ: Եւ որ բառնայ քարինս` նոքիմբք չարչարեսցի, եւ որ պատառէ փայտ` նովին ճգնեսցի:     

                                                                                                                          (Ժողովող Ժ,   8-9)

խորխորատ     — փոս

ի նոյն                — նույնի մեջ

անկցի              — կընկնի, պիտի ընկնի, ընկնելու է,  ընկնի

քակէ                — քանդում է

զցանգ              — ցանկապատ(ը)

հարցէ              — խայթի,  կխայթի, պիտի խայթի, խայթելու է

բառնայ            — վերցնում է, բարձրացնում է, վերցնի, բարձրացնի

քարինս            —  քարեր(ը)

նոքիմբք           — նրանցով

չարչարեսցի    — խոշտանգվի, կխոշտանգվի, պիտի խոշտանգվի, խոշտանգվելու է

պատառէ          — այստեղ` կոտրում է, կոտրի

նովին                — նույնով

ճգնեսցի            — տանջվի, կտանջվի, պիտի տանջվի, տանջվելու է

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ո՞ր բառերն այստեղ գործածված իմաստներով այսօր չեն կիրառվում։

չարչարեսցի    — խոշտանգվի

Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։

Որ փորեն փոս՝ նույնի մեջ պիտի ընկնի, և որ քանդում են ցանկապատը՝ կխայթի օձը։ Եվ որ բարձրացնի քարերը՝ նրանցով պիտի խոշտանգվի, և որ կոտրի փայտ՝ նույնով պիտի տանջվի։

Այս հատվածն ի՞նչ առած է հիշեցնում։

Հայոց լեզու Տնային աշխատանք

Ընտրում ենք ներգործական սեռի հինգ բայ ու դրանցով կազմում նախադասություններ, ապա նախադասություններն այնպես ենք ձևափոխում, որ բայերը դառնան կրավորական սեռի:

  • Օրինակ՝ Մայրիկը բացեց պատուհանը:Պատուհանը բացվեց մայրկի կողմից:
  • Անձրևը թրջել էր նրա մազերը: Նրա մազերը թրջվել էին անձրևից:

Տնկել, կարդալ, փակել, բացել, քաշել

Շենքի բնակիչները տնկեցին ծառը: Ծառը տնկվեց շենքի բնակիչների կողմից:

Նարինեն կարդում է այդ գիրքը: Գիրքը կարդացվեց Նարինեի կողմից:

Խանութը փակեցին մեծ պաշտոն ունեցող մարդիկ: Խանութը փակվեց մեծ պաշտոն ունեցող մարդկանց կողմից:

Ես բացեցի սենյակի դուռը: Դուռը բացվեց իմ կողմից:

Մելիսան ամեն օր հոգի է քաշում: Հոգիները ամեն օր քաշվում են Մելիսայի կողմից: