Ածխաջրերն օրգանիզմի էներգիայի հիմնական աղբյուրն են։ Սննդային ածխաջրերից ստացվող էներգիան հիմնականում ստացվում է օսլայից և շաքարից, իսկ ավելի քիչ՝ սննդային մանրաթելից և շաքարային սպիրտներից:
Ածխաջրերի հիմնական աղբյուրները հացահատիկային և կարտոֆիլն են։ Մրգերը, մրգահյութը, հատապտուղները և կաթը նույնպես պարունակում են շաքարներ (մոնո- և դիսաքարիդներ): Քաղցրավենիքը, քաղցր ըմպելիքները, մրգային օշարակները, քաղցրացված հրուշակեղենը և անուշաբույր կաթնամթերքը շաքարի ավելացված հիմնական աղբյուրներն են: Ավելացված շաքարերը սննդամթերքին ավելացված շաքարներ են մշակման կամ պատրաստման ընթացքում:

Ածխաջրերը կազմված են C-ի, O-ի և H-ի ատոմներից և ունեն ընդհանուր
բանաձև: Փաստորեն, կազմված լինելով ածխածնից և ջրից՝ այս նյութերը կոչվում
են ածխաջրեր:
Կան պարզ (միաշաքարներ) և բարդ (բազմաշաքարներ) ածխաջրեր: Միաշաքարներից են գլյուկոզը (C6H12O6), ռիբոզը, դեզօքսիռիբոզը: Երկու միաշաքարներից կազմված միացությունները կոչվում են երկշաքարներ: Դրանցից կարևոր են ճակնդեղի (կամ շաքարեղեգի) շաքարը՝ սախարոզը, կաթնաշաքարը, լակտոզը: Բոլոր միաշաքարները, ինչպես նաև երկշաքարներն անգույն նյութեր են, լավ լուծվում են ջրում: Համարյա բոլորն օժտված են հաճելի քաղցր համով: Բարդ ածխաջրերը պոլիմերներ են, որոնց մոնոմերները միաշաքարներն են: Բազմաշաքարներից լայն տարածված են օսլան և թաղանթանյութը՝ բուսական և գլիկոգենը կենդանական բջիջներում։ Այդ բոլոր բազմաշաքարների մոնոմերը գլյուկոզն է։ Բազմաշաքարները ջրում վատ են լուծվում կամ չեն լուծվում, քաղցրահամ չեն։
Գլյուկոզ
Գլյուկոզն էներգափոխանակության հիմնական էկզո- և էնդոսուբստրատն է:
Առողջ օրգանիզմի կողմից ծախսվող էներգիայի մեծ մասն առաջանում է գլյուկոզի օքսիդացման հաշվին: Գլյուկոզը և դրա ածանցյալներն առկա են օրգանների և հյուսվածքների մեծ մասում: Գլյուկոզի հիմնական աղբյուրներն են սննդով ստացվող սախարոզը, օսլան, լյարդն իր գլիկոգենային պաշարներով, ինչպես նաև ամինաթթուների, լակտատի արտադրման ռեակցիաներից առաջացած ներքին գլյուկոզը:

Արյան գլյուկոզի մակարդակը կարգավորվում է որոշ հորմոններով: Ինսուլինը հանդիսանում է գլխավոր հիպոգլիկեմիկ` արյան գլյուկոզի մակարդակը նվազեցնող գործոնը, մինչդեռ գլյուկագոնը, սոմատոտրոպ և թիրեոտրոպ հորմոնները, վահանագեղձի հորոնները, կորտիզոլը և ադրենալինը առաջացնում են հիպերգլիկեմիա (հակաինսուլինային ազդեցություն):
Զարկերակային արյան մեջ գլյուկոզն ավելի բարձր է, քան երակային արյան մեջ, քանի որ զարկերակային արյան միջոցով հյուսվածքներ տեղափոխված գլյուկոզը յուրացվում է վերջիններիս կողմից:
Սախարոզ

Սախարոզը բնության մեջ մեծ տարածվածություն ունեցող դիսախարիդ է: Այն հանդիպում է շատ մրգերում, պտուղներում, հատապտուղներում: Հատկապես մեծ է սախարոզի պարունակությունը շաքարի ճակնդեղում և շաքարեղեգում, որոնք օգտագործվում են շաքարի արդյունաբերական արտադրությունում: Սախարոզն ընկնելով աղիներ` բարակ աղու ալֆա գլյուկոզիդազայով արագ հիդրոլիզացվում է գլյուկոզի և ֆրուկտոզի, որոնք հետո ներծծվում են արյան մեջ:

Օսլա
Օսլան բույսերի հիմնական պահեստային սննդանյութն է: Այն մեծ քանակությամբ պարունակվում է կարտոֆիլի պալարներում, լոբազգիներում, հացահատիկներում, մրգերում: Օսլան դյուրամարս է, ունի բարձր կալորիականություն:
Գլիկոգեն

Գլիկոգենը կամ կենդանական օսլան մարդու և կենդանիների կարևոր պահեստային բազմաշաքարն է: Օրգանիզմում այն հիմնականում կուտակվում է լյարդում (մինչև 20%), մկաններում (4%): Բազմաշաքարների փոխանակության խանգարման հետևանքով առաջանում են ծանր ժառանգական հիվանդություններ, որոնք չեն բուժվում միայն սննդակարգը փոխելով: