NEF Student’s Book Reading Can we make our own luck? slide 103. after reading do the ex. b Match ex-es A-D to paragraphs 1-4

1 — B
2 — A
3 — C
4 — D
NEF Student’s Book Reading Can we make our own luck? slide 103. after reading do the ex. b Match ex-es A-D to paragraphs 1-4
1 — B
2 — A
3 — C
4 — D
Ուղղորդող հարցեր.
*1- Ինչո՞ւ են 7- րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերին անվանում «հալոգեններ», ո՞ր տարրերն են դրանք բնութագրեք այդ տարրերը.
Հալոգեններն են՝ ֆտորը, քլորը, բրոմը, յոդը և աստատը: Այդ անունը ստացել են այն պատճառով, որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր:
*2-Հալոգենները ինչպիսի՞ միացությունների ձևով են տարածված բնության մեջ, գրեք օրինակներ
Տարածված են՝ CaF2, Na3AlF6, NaCl, KCl, KClO3, NaClO3 միացությունները
*3-. Ինչո՞ւ են հալոգենները համարվում կենսական տարրեր, թվարկեք հալոգենների միացությունների դերը մարդու օրգանիզմում….
Հալոգենները մեծ նշանակություն ունեն մեր օրգանիզմում: Յոդը մեր օրգանիզմում պետք է վահանաձև գեղձում արտադրվող թիրոկսին հորմոնի համար, ստամոքսում պետք է աղաթթու՝ ստամոքսահյութի համար: Ֆտորը օգտագործվում է ոսկորներում և ատամի էմալում:
*4-Գրեք հալոգենների ատոմների բաղադրությունը և կառուցվածքը:
F (Ֆտոր) — (9, 10) 9, Cl (Քլոր) — (17, 18) 17, Br (Բրոմ) — (35, 44) 35, I (Յոդ) — (53, 74) 53: Ունեն 7 էլեկտրոն արտաքին էներգետիկ մակարդակում:
*5-Ինչպիսի՞ վալենտականություն և օքսիդացման աստիճան են ցուցաբերում քլորը միացություններում, գրեք օրինակներ
Քլորի վալենտականությունը մեկի ժամանակ օքսիդացման աստիժանը +1, −1, 0 է, երեքի ժամանակ +3, հինգի ժամանակ +5, յոթի ժամանակ +7:
*6- Թվարկեք հալոգեն պարզ նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները
Հալոգեն պարզ նյութերն են՝ F2, Cl2, Br2, I2։ Հալոգենները ազատ միջավայրում թունավոր են: Նրանք կապված են կովալենտային ոչ բևեռային կապով:
*7- Որտե՞ղ են կիրառում քլորը և նրա միացությունները
Քլորը շատ է օգտագործվում արդյունաբերության մեջ: Իրենից ստանում են քլորակիր՝ թղթի արդյունաբերության համար, ախտահանման հեղուկներ, օքսիդիչներ՝ հրթիռների համար:
*8- Որտե՞ղ են կիրառում աղաթթուն և նրա աղերը, ի՞նչ է ժավելաջուրը…, ի՞նչ է քլորակիրը
Աղաթթուն կիրառում են դեղերում, ներկերում, պլաստմասսաներում և այլն: Ժավելաջուրը KClO, KCl, NaClO նյութերի ջրային լուծույթն է: Քլորակիրը առաջանում է Са(ОСl)2, СаСl2, Са(ОН)2 նյութերի փոխազդեցությունից:
*9- Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով, պատասխանը հիմնավորեք
Քլորը կարող է շատ արագ և հեշտ ձևով ախտահանել ջուրը, քանի որ դրա միացությունները կարողանում են ընկճել մանրէների ֆերմենտային համակարգերը: Սակայն քլորի մեծ քանակը ջրում կարող է որոշ հիվանդությունների հանգեցնել:
*10- Աղաթթվի ո՞ր աղի 0.9%-֊անոց ջրային լուծույթն է կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»: 1 կգ ֆիզիոլոգիական լուծույթ պատրաստելու համար քանի՞ գրամ աղ և ջուր պետք է վերցնել:
Ֆիզիոլոգիական նյութ ստնում են նատրիումի քլորիդից կամ կերակրի աղից: 1 կգ ֆիզիոլոգիական լուծույթ պատրաստելու համար պետք է 9 գրամ աղ և 991 գրամ ջուր: