Գ-Կ-Ք վարժություններ

ա. զիգզագ, Վարդգես, արևգեզ, շողոքորթ, թանկագին, թանգարան, մտահոգություն, երկրպագել, դիրքորոշում, հոգեհմա, հմայք, փափագել, պապաքված, կարգ, կառք, փեղկ, փողք, Օքսեն, աքցան, ձայնակցել, նախկին, նախքան, չոքել, չօգնել, ծեգ, հոգալ, ճաքել, ճգվել, առաձգական, եղերերգ, տաքդեղ, հեղգ, զուգարան, սերկևիլ, անողոք, մարգարտահոտ, ձգան, շնգշնգան, բարվոքել, կագապահ, հոգեպարար, հոգեհանգիստ, հանրօգուտ, օրակարգ, մոգական, ոգելից, մեղք, մեղկ, պատրույգ, վարագույր, արհավիրք, մակույկ, մարգարեություն, պարգևատրել, առինքնել, պնակալեգ, պատարագել, երգել, երկնել, երաշխիք, վարաք, մարագ, դարակ, կարագ, նորոգել, բազրիք, բողկ, անօգնական, չտքավոր, անարգանք, անհարգի, հաստիք, դրասանք, օրհներգ, արմունկ, այգվետ, գոգնոց, դիցուկ, վարքուբարկ, տարերք, համերգ, կողպեկ, մարգարտաշող, ճիքուանք, մաքրասեր

բ. գիրգ, գիրկ, գիրք, պիրկ, գոգս, սուգ, սունկ, ծունկ, կարկին, կարգին, թաղիք, թաղկելՎարկ, վարք, վարգ, վարքագիծ, վարկաբեկել, Բագրատ, Մարգարյան, ճրագարան, աքսորավայր, տագնապելի, դեգերել, հավաքույթ, մաքուր, շոգել, իգական, հօգուտ, տնկարան, արքայական, տրտմաշուկ,

Քաղաքացիական և Քաղաքական իրավունքների մասին

Առաջադրանք մարտ ամսվա համար

Կարդալով ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հոդվածները կազմակերպել քննարկում

Նախագծի ընթացք՝

  • Յուրաքանչյուր սովորող իր իսկ ցանկությամբ ընտրում է օրենքից որևէ հոդված և կադրում դրա կետերը
  • Ամեն մի կետ կարդալիս բլոգում կատարում է գրառում, թե ինչպես է ընկալում այն
  • Բլոգում գրառում կատարելուց հետո քննարկում է այն դասավանդողի և դասընկերների հետ

Նպատակ՝

  • Զարգացնել սովորողների իրավատեղյակությունը
  • Նպաստել սովորողների կողմից օրենքների յուրացմանը
  • Ծանոթանալ քաղաքացիական իրավունքներին

Խնդիր՝

  • Կարդալ օրենքները
  • Կազմակերպել քննարկումներ, բրեինստորմինգներ

Հոդված 6

1. Ապրելու իրավունքը յուրաքանչյուր մարդու անկապտելի իրավունքն է: Այդ իրավունքը պահպանվում է օրենքով: Ոչ ոքի չի կարելի քմահաճ ձևով զրկել կյանքից:

Ամեն մարդու կյանքը կարևոր է և ոչ ոք իրավունքը չունի այդ կյանքը վերցնելու, դա սահմանված է օրենքով և պատժվում է չկատարելու համար:

2. Այն երկրներում, որոնք չեն վերացրել մահապատիժը, մահվան դատավճիռները կարող են կայացվել միայն ամենածանր հանցագործությունների համար` այն օրենքին համապատասխան, որը գործել է հանցագործության կատարման ժամանակ և որը չի հակասում սույն դաշնագրի և Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին պայմանագրի որոշումներին: Այդ պատիժը կարող է իրականացվել միայն ի կատարումն իրավասու դատարանի կողմից կայացված վերջնական դատավճռի:

Այն երկրներում, որտեղ մահապատիժը դեռ կա, այն կայացվում է միայն շատ վատ և ծանր հանցագործությունների համար, որոնք հանցագործության կատարման ժամանակ գործող օրենքին համապատասխանում են: Դա որոշվում է դատարանի վերջնական որոշումից:

3. Եթե կյանքից զրկելը Ցեղասպանության հանցագործություն է, հարկավոր է նկատի ունենալ, որ սույն հոդվածում ոչ մի բան սույն դաշնագրի մասնակից պետություններին իրավունք չի տալիս որևէ ճանապարհով շեղվել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժվելու մասին պայմանագրի որոշումների համաձայն ընդունված ցանկացած պարտավորությունից:

Դատարանը իրավունք չունի փոխել պայմանագրի որոշումը և շեղվել այն կանխելուց: Պատիժը պետք է սահմանված լինի օրենքով և այն անփոփոխ է:

4. Ամեն ոք, ով մահապատժի է դատապարտված, իրավունք ունի խնդրելու ներման մասին կամ դատավճիռը մեղմացնելու մասին: Ամնիստիան, ներումը կամ մահապատժի փոխարինումը կարող են շնորհվել բոլոր դեպքերում:

Այն մարդիկ, որոնք մահապատժի են դատապարտված, կարող են խնդրել այն մեղմացնելու կամ նույնիսկ ներելու մասին: Ներումը և մեղմացումը բոլոր դեպքերում կարող են լինել:

5. Մահապատիժ չի կայացվում տասնութ տարեկանից երիտասարդ անձանց կատարած հանցագործությունների համար և ի կատար չի ածվում հղի կանանց նկատմամբ:

Մահապատժի չեն կարող դատապարտվել տասնութ տարեկանից փոքր անձիք և հղի կանայք՝ չնայած արարքին:

6. Սույն հոդվածում ոչինչ չի կարող հիմք ծառայել սույն դաշնագրի մասնակից որևէ պետության կողմից մահապատժի փոխարինումը հետաձգելու կամ թույլ չտալու համար:

Ոչինչ չի կարող մահապատժի փոխարինումը հետաձգել կամ թույլ չտալ իրականացնել, նույնիսկ մասնակից պետությունը: