Կատարում ենք առաջադրանքները:
- Գծիկները փոխարինի´ր ը կամ ն հոդով:
- Ժողովուրդները տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով:
- Ժողովուրդներն իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով են տարբերվում:
- Աստղադիտակը դանիացի ապակեգործներն են ստեղծել:
- Աստղադիտակը ստեղծել են դանիացի ապակեգործները:
- Եվրոպացիներն առաջին անգամ արևածաղիկը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան:
- Արևածաղիկն առաջին անգամ եվրոպացիները տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա:
- Եվրոպացիները մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկը, երբ հայտնագործեցին Ամերիկան:
- Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել:
- Գառնիի սյունազարդ տաճարը ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին:
- Միհր աստծո պատվին է ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական):
- Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճարն է ստեղծվել (մ.թ. 77 թվական):
- Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:
- Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջում) բնաջնջումը շարունավում է: Դա (կասեցնել) կասեցնել շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ (նշաններ) նշաններ: Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն (միտք) միտքը, որ առանց կենդանիների իրենց (կյանք) կյանքն անգույն ու անհրապույր կլինի: Այդ մասին (խոսք) խոսք կարող են ասել այն (որորդներ) որսորդները, որոնք (զենք) զենքը փոխարինել են լուսանկարչական ապարատով: Նրանք (ուժեր) ուժեր ու (ժամանակ) ժամանակ չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ (դեպք) դեպք դիտելու համար:
- Ընթերցում ենք ու առանձնացնում գոյականները՝ բնութագրելով յուրաքանչյուրը, օրինակ՝ դաշնագիր-հասարակ, իրանիշ, նյութական, անշունչ գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովման, որոշյալ առում
- Ագռավին աղավնու շորորուն քայլքը շատ դուր եկավ: Ագռավին-հասարակ, նյութական, շնչավոր, եզակի թիվ, տրական հոլով, -ի արտաքին հոլովման, որոշյալ առում; աղավնու-հասարակ, իրանիշ, նյութական, շնչավոր, եզակի թիվ, ; քայլքը-հասարակ, իրանիշ, նյութական, անշունչ, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի արտաքին հոլովման, որոշյալ առում։
- Բնությունն իր շնորհները հավասար չի բաժանում մարդկանց, իսկ մարդիկ դժվար են հաշտվում այդ անարդարության հետ և անընդհատ փորձում են ինչ-որ բան ուղղել: Բնությունն-հասարակ, նյութական, անշունչ, իրանիշ, եզակի թիվ, ուղղական հոլով, -ա ներքին հոլովման, որոշյալ առում, շնորհները-հասարակ, իրանիշ, անշունչ, նյութական, հոգնակի թիվ, հայցական հոլով, -ի արտաքին հոլովման, որոշյալ; մարդկանց-անձնանիշ, նյութական, հասարակ, հոգնակի թիվ, , -ու արտաքին հոլովման
- Ժնևում՝ ՄԱԿ-ի թանգարանում, ի թիվս բազմաթիվ այլ ցուցանմուշների, աշխարհում առաջին խաղաղ դաշնագիրն է պահվում:
- Այդ եզակի «փաստաթուղթը» մեր թվարկությունից առաջ 1290 թվականին է կազմվել, «ստորագրել են» եգիպտական փարավոնը և խեթերի թագավորը:
- Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում:


















