Քաղաքացիական և Քաղաքական իրավունքների մասին

Առաջադրանք մարտ ամսվա համար

Կարդալով ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հոդվածները կազմակերպել քննարկում

Նախագծի ընթացք՝

  • Յուրաքանչյուր սովորող իր իսկ ցանկությամբ ընտրում է օրենքից որևէ հոդված և կադրում դրա կետերը
  • Ամեն մի կետ կարդալիս բլոգում կատարում է գրառում, թե ինչպես է ընկալում այն
  • Բլոգում գրառում կատարելուց հետո քննարկում է այն դասավանդողի և դասընկերների հետ

Նպատակ՝

  • Զարգացնել սովորողների իրավատեղյակությունը
  • Նպաստել սովորողների կողմից օրենքների յուրացմանը
  • Ծանոթանալ քաղաքացիական իրավունքներին

Խնդիր՝

  • Կարդալ օրենքները
  • Կազմակերպել քննարկումներ, բրեինստորմինգներ

Հոդված 6

1. Ապրելու իրավունքը յուրաքանչյուր մարդու անկապտելի իրավունքն է: Այդ իրավունքը պահպանվում է օրենքով: Ոչ ոքի չի կարելի քմահաճ ձևով զրկել կյանքից:

Ամեն մարդու կյանքը կարևոր է և ոչ ոք իրավունքը չունի այդ կյանքը վերցնելու, դա սահմանված է օրենքով և պատժվում է չկատարելու համար:

2. Այն երկրներում, որոնք չեն վերացրել մահապատիժը, մահվան դատավճիռները կարող են կայացվել միայն ամենածանր հանցագործությունների համար` այն օրենքին համապատասխան, որը գործել է հանցագործության կատարման ժամանակ և որը չի հակասում սույն դաշնագրի և Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին պայմանագրի որոշումներին: Այդ պատիժը կարող է իրականացվել միայն ի կատարումն իրավասու դատարանի կողմից կայացված վերջնական դատավճռի:

Այն երկրներում, որտեղ մահապատիժը դեռ կա, այն կայացվում է միայն շատ վատ և ծանր հանցագործությունների համար, որոնք հանցագործության կատարման ժամանակ գործող օրենքին համապատասխանում են: Դա որոշվում է դատարանի վերջնական որոշումից:

3. Եթե կյանքից զրկելը Ցեղասպանության հանցագործություն է, հարկավոր է նկատի ունենալ, որ սույն հոդվածում ոչ մի բան սույն դաշնագրի մասնակից պետություններին իրավունք չի տալիս որևէ ճանապարհով շեղվել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժվելու մասին պայմանագրի որոշումների համաձայն ընդունված ցանկացած պարտավորությունից:

Դատարանը իրավունք չունի փոխել պայմանագրի որոշումը և շեղվել այն կանխելուց: Պատիժը պետք է սահմանված լինի օրենքով և այն անփոփոխ է:

4. Ամեն ոք, ով մահապատժի է դատապարտված, իրավունք ունի խնդրելու ներման մասին կամ դատավճիռը մեղմացնելու մասին: Ամնիստիան, ներումը կամ մահապատժի փոխարինումը կարող են շնորհվել բոլոր դեպքերում:

Այն մարդիկ, որոնք մահապատժի են դատապարտված, կարող են խնդրել այն մեղմացնելու կամ նույնիսկ ներելու մասին: Ներումը և մեղմացումը բոլոր դեպքերում կարող են լինել:

5. Մահապատիժ չի կայացվում տասնութ տարեկանից երիտասարդ անձանց կատարած հանցագործությունների համար և ի կատար չի ածվում հղի կանանց նկատմամբ:

Մահապատժի չեն կարող դատապարտվել տասնութ տարեկանից փոքր անձիք և հղի կանայք՝ չնայած արարքին:

6. Սույն հոդվածում ոչինչ չի կարող հիմք ծառայել սույն դաշնագրի մասնակից որևէ պետության կողմից մահապատժի փոխարինումը հետաձգելու կամ թույլ չտալու համար:

Ոչինչ չի կարող մահապատժի փոխարինումը հետաձգել կամ թույլ չտալ իրականացնել, նույնիսկ մասնակից պետությունը:

Homework for 03.03.23

NEF Student’s Book What do you remember slide 99, Reading slide 100, Designers brands aren’t for me / write all the unknown words on your blog
Don’t forget to invent breaking news and publish it on your blog

manipulative tactics — մանիպուլյատիվ մարտավարություն

use your skill — Օգտագործեք ձեր հմտությունը

to take risks — ռիսկի դիմել

exorbitant prices — Չափազանց գներ

Թումանյանի Մարոն Վերլուծել

Թումանյանի Մարոն․ վերլուծել (կես տպագիր էջ)՝ անդրադառնալով հետևյալ՝ արդեն քննարկված հարցերին՝

1․ 9 տարեկան աղջկա և մեծ տղամարդու ամուսնությունը, ինչն է սխալ

2․Պոեմում կայի՞ն մեղավորներ

3․ Վերլուծիր Մարոյի, Կարոյի, հոր-մոր, հասարակության կերպարները

4․Ինչ եզարակացության հանգեցիր

5․ Զուգահեռներ անցկացրու 21-րդ դարի՝ մերօրյա իրականության հետ

Վերլուծություն

“Մարոն” բանաստեղծությունը մի փոքրիկ 9 տարեկան աղջկա մասին է, ով այդ տարիքում ամուսնացավ մի հովիվ Կարոյի հետ, ով իրեն միշտ բերում էր կոնֆետ, չամիչ և այլ քաղցրավենիք: Մարոն նրան սիրում էր:
Ինձ այս բանաստեղծությունը շատ զարմացրեց, քանի որ մերօրյա իրականությունում այդպիսի ամուսնությունը անընդունելի է: 9 տարեկանում մարդը և՛ հոգեկանորեն, և՛ ֆիզիկորեն պատրաստ չէ ամուսնությանը և դրան հաջորդող գործունեությանը: Նա դեռ հասուն տարիքում չէ, այսինքն զարգացած չէ այդ ամենի համար:
Սակայն, այս ամենը հաշվի առնելով, ինձ թվում է այստեղ կոնկրես մեղավոր չկա: Մարոն չէր կարող այդ ամենը կարավառել, Կարոյին ոչինչ այդ պահին չէր խանգարում ամուսնանալ, մայրը և հայրը միայն ուրախ էին, որ արդեն իրենց աղջիկը ամուսնանում է: Այդ ժամանակահատվածում դա նորմալ էր: Բայց նրանք մեղավոր են նրանում, որ իրենց աղջկանից ազատվեցին ուրիշների բացասական կարծիքի պատճառով:
Մարոն ժիր, ընկերասեր և դուրեկան աղջիկ էր: Կարոն սովորական հովիվ էր, նա Մարոյին շատ էր սիրում, միշտ անուշեղեն էր բերում և փայփայում նրան: Մարոյի ծնողները, սակայն, շատ կախված էին հասարակության կարծիքից, հատկապես հայրը: Նա իր սեփական աղջկան դուրսը թողեց միայն նրա պատճառով, որ մարդիկ վատ կմտածեին իրենց ընտանիքի մասին: Դա շատ սխալ և անընդունելի արարք էր:
Հիմա մեր հասարակությունում այս ամուսնությունը չէր կարող լինել՝ որոշակի կանոնների պատճառով: ԴՐանք կապված են նրա հետ, որ այդ տարիքում մարդը հասունացած չէ այնքան, որպիսի այդ ամենի միջով անցնի: Ես համաձայն եմ այդ կանոնների հետ և փոքր տարիքի ամուսնությունները սխալ եմ համարում:
Թումանյանը փորձեց ցույց տալ մեզ, թե ինչեր էին յկատարվոըմ:

Բջջի բաղադրությունը

Բջջի բաղադրությունը

70 — 80% H2O
10 — 20% սպիտակուցներ
1 — 5% ճարպեր
0,2 — 2% ածխաջրեր
0,2 — 2% նուկլեյնաթթուներ

Առաջադրանք

Որոշել քանի կիլոգրամ ջուր կա իմ օրգանիզմում, եթե մարդու օրգանիզմում ջրի ω(H2O)=80%

40 — 100%
x — 80%

x = 32

Ածխաջուր

Ածխաջրերն օրգանիզմի էներգիայի հիմնական աղբյուրն են։ Սննդային ածխաջրերից ստացվող էներգիան հիմնականում ստացվում է օսլայից և շաքարից, իսկ ավելի քիչ՝ սննդային մանրաթելից և շաքարային սպիրտներից:

Ածխաջրերի հիմնական աղբյուրները հացահատիկային և կարտոֆիլն են։ Մրգերը, մրգահյութը, հատապտուղները և կաթը նույնպես պարունակում են շաքարներ (մոնո- և դիսաքարիդներ): Քաղցրավենիքը, քաղցր ըմպելիքները, մրգային օշարակները, քաղցրացված հրուշակեղենը և անուշաբույր կաթնամթերքը շաքարի ավելացված հիմնական աղբյուրներն են: Ավելացված շաքարերը սննդամթերքին ավելացված շաքարներ են մշակման կամ պատրաստման ընթացքում:

Ածխաջրերը կազմված են C-ի, O-ի և H-ի ատոմներից և ունեն ընդհանուր
բանաձև: Փաստորեն, կազմված լինելով ածխածնից և ջրից՝ այս նյութերը կոչվում
են ածխաջրեր:
Կան պարզ (միաշաքարներ) և բարդ (բազմաշաքարներ) ածխաջրեր: Միաշաքարներից են գլյուկոզը (C6H12O6), ռիբոզը, դեզօքսիռիբոզը: Երկու միաշաքարներից կազմված միացությունները կոչվում են երկշաքարներ: Դրանցից կարևոր են ճակնդեղի (կամ շաքարեղեգի) շաքարը՝ սախարոզը, կաթնաշաքարը, լակտոզը: Բոլոր միաշաքարները, ինչպես նաև երկշաքարներն անգույն նյութեր են, լավ լուծվում են ջրում: Համարյա բոլորն օժտված են հաճելի քաղցր համով: Բարդ ածխաջրերը պոլիմերներ են, որոնց մոնոմերները միաշաքարներն են: Բազմաշաքարներից լայն տարածված են օսլան և թաղանթանյութը՝ բուսական և գլիկոգենը կենդանական բջիջներում։ Այդ բոլոր բազմաշաքարների մոնոմերը գլյուկոզն է։ Բազմաշաքարները ջրում վատ են լուծվում կամ չեն լուծվում, քաղցրահամ չեն։

Գլյուկոզ

Գլյուկոզն էներգափոխանակության հիմնական էկզո- և էնդոսուբստրատն է:

Առողջ օրգանիզմի կողմից ծախսվող էներգիայի մեծ մասն առաջանում է գլյուկոզի օքսիդացման հաշվին: Գլյուկոզը և դրա ածանցյալներն առկա են օրգանների և հյուսվածքների մեծ մասում: Գլյուկոզի հիմնական աղբյուրներն են սննդով ստացվող սախարոզը, օսլան, լյարդն իր գլիկոգենային պաշարներով, ինչպես նաև ամինաթթուների, լակտատի արտադրման ռեակցիաներից առաջացած ներքին գլյուկոզը:

Արյան գլյուկոզի մակարդակը կարգավորվում է որոշ հորմոններով: Ինսուլինը հանդիսանում է գլխավոր հիպոգլիկեմիկ` արյան գլյուկոզի մակարդակը նվազեցնող գործոնը, մինչդեռ գլյուկագոնը, սոմատոտրոպ և թիրեոտրոպ հորմոնները, վահանագեղձի հորոնները, կորտիզոլը և ադրենալինը առաջացնում են հիպերգլիկեմիա (հակաինսուլինային ազդեցություն):

Զարկերակային արյան մեջ գլյուկոզն ավելի բարձր է, քան երակային արյան մեջ, քանի որ զարկերակային արյան միջոցով հյուսվածքներ տեղափոխված գլյուկոզը յուրացվում է վերջիններիս կողմից:

Սախարոզ

Սախարոզը բնության մեջ մեծ տարածվածություն ունեցող դիսախարիդ է: Այն հանդիպում է շատ մրգերում, պտուղներում, հատապտուղներում: Հատկապես մեծ է սախարոզի պարունակությունը շաքարի ճակնդեղում և շաքարեղեգում, որոնք օգտագործվում են շաքարի արդյունաբերական արտադրությունում: Սախարոզն ընկնելով աղիներ` բարակ աղու ալֆա գլյուկոզիդազայով արագ հիդրոլիզացվում է գլյուկոզի և ֆրուկտոզի, որոնք հետո ներծծվում են արյան մեջ:

Օսլա

Օսլան բույսերի հիմնական պահեստային սննդանյութն է: Այն մեծ քանակությամբ պարունակվում է կարտոֆիլի պալարներում, լոբազգիներում, հացահատիկներում, մրգերում: Օսլան դյուրամարս է, ունի բարձր կալորիականություն:

Գլիկոգեն

Գլիկոգենը կամ կենդանական օսլան մարդու և կենդանիների կարևոր պահեստային բազմաշաքարն է: Օրգանիզմում այն հիմնականում կուտակվում է լյարդում (մինչև 20%), մկաններում (4%): Բազմաշաքարների փոխանակության խանգարման հետևանքով առաջանում են ծանր ժառանգական հիվանդություններ, որոնք չեն բուժվում միայն սննդակարգը փոխելով:

Հայոց լեզու Առաջադրանքներ

Առաջադրանքներ

  1. Գտիր ուղիղ խնդիրները, ընդգծիր:
  • Արևը վերևից կրակ է թափում:
  • Երկրաշարժը քանդել է նրա խարխուլ կացարանը:
  • Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին:
  • Ամպերը ծածկեցին երկինքը:
  • Նահապետը ներս հրավիրեց հարևաններին:
  • Ծերունի Մովսեսը, վերցնելով գավաթը, օրհնանքի խոսքեր ասաց,խրատներ կարդաց Նուբարին:
  • Նուբարը սուփրա փռեց, սեղանին մի կուլա գինի դրեց:

2. Մգեցնել ներգործող խնդիրը (ո՞ւմ կողմից, ինչի՞ց, ինչո՞վ):

  • Հանցագործը քննադատվում էր դատավորի կողմից:
  • Բնությունը փոխվում է եղանակից :
  • Վայրենիներն ազատ արձակվեցին տանջանքներից  :
  • Կեսօրին փողոցները փակվել էին ավտովթարից :
  • Հրատապ լուրը հայտնվեց լուրերով՝հաղորդավարի կողմից :

3. Ուղիղ խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ներգործող խնդիր ունեցող նախադասություններ:

  • Աղջիկը խոհանոցում համեղ ընթրիք էր պատրաստում:
    Համեղ ընթրիքը պատրաստվում էր խոհանոցում աղջկա կողմից:
  • Երկրաշարժը քանդել է նրա խարխուլ կացարանը:
    Նրա խարխուլ կացարանը քանդվել է երկրաշարժից:
  • Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին:
    Ծանր հիվանդը բուժվեց անհրաժեշտ դեղով:
  • Ամպերը ծածկեցին երկինքը:
    Երկինքը ծածկվեց ամպերով:
  • Նահապետը ներս հրավիրեց հարևաններին:
    Հարևանները ներս հրավիրվեցին նահապետի կողմից:
  • Ծերունի Մովսեսը օրհնանքի խոսքեր ասաց:
    Օրհնանքի խոսքերը ասվեցին ծերունի Մովսեսի կողմից:
  • Նուբարը սուփրա փռեց, սեղանին մի կուլա գինի դրեց:
    Մի կուլա գինին դրվեց և սուփռան փռվեց սեղանին Նուբարի կողմից:

4. Ներգործող խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ուղիղ խնդիր ունեցող նախադասություններ:

  • Մառախուղի թանձր քուլաները հալածվում էին քամուց:
    Քամին հալածում էր մառախուղի թանձր քուլաները:
  • Արագ հինգ դիմում լրացվեց Սիմոնի կողմից:
    Սիմոնը լրացրեց արագ հինգ դիմում:
  • Ամրոցի աշտարակներն ամեն գիշեր լուսավորվում էին նրա կողմից:
    Նա ամեն գիշեր ամրոցի աշտարակներն էր լուսավորում:
  • Պարսպի ներսը ծածկված էր բերրի պտղածառերով, խաղողի որթերով և ծաղկող թփերով:
    Բերրի պտղածառերը, խաղողի որթերը և ծաղկող թփերը ծածկել էին պարսպի ներսը:
  • Բարձրահասակ բարդին թեթև օրորվում էր գիշերային մեղմ քամուց:
    Գիշերային մեղմ քամին թեթև օրորում էր բարձրահասակ բարդին:

5. Գտել ենթական և ուղիղ խնդիրը։

Ենթակա, Ուղիղ խնդիր

1․ Մեսրոպ Մաշտոցն ստեղծեց հայոց գրերը։

2․Տղան միայնակ վերանորոգեց տունը։

3․ Գիրքը փոխանցեց ընկերոջը։

4․ Հեքիաթները հորինում են մարդիկ` կյանքի տխրությունը ցրելու համար։

5․ Նա սիրում է մայրիկին։

6. Գտնել հանգման անուղղակի խնդիրները։

  • Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն։
  • Երեխան հավատում էր մոր խոսքին։
  • Ծեր կինն աղոթում էր Աստծուն։
  • Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին։

7․Գտիր նախադասությունների ենթական, ստորոգյալը, ուղիղ խնդիրը և հանգման խնդիրը։

  • Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին:
  • Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին:
  • Դասղեկը գիրքը հանձնեց երեխային:
  • Իմ մտքում հրաժեշտի խոսքեր եմ ասում հին քաղաքին, իմ ընկեր Անդոյին:
  • Աստված Մովսեսին պատվիրում է մոլորյալ ժողովրդին դարձի բերել:

Կետադրություն առաջադրանքներ

Խոսրով Երկրորդը հիմնադրեց Դվին մայրաքաղաքը՝ բարձր միջնաբերդով, ատամնավոր ու բրգաշատ կրկնակի պարիսպներով, փարթամ այգիներով, մեծատարած ծառաստանով, որ կոչվում է հիմնողի անունով՝ Խոսրովի անտառ։

Փոքր անց գուսանները արդեն գտնվում էին քաղաքի հրապարակում՝ երեք կողմից շրջապատված արհեստավորների կրպակներով, չորրորդ կողմում՝ Դվինի եկեղեցին էր՝ իր բարձր պարսպով, գմբեթարդ տանիքով, խաչը գլխին և կամարակապ ու խաչաքանդակ դռներով, երկու կողքին՝ աղբյուրներ՝ սառնորակ, քաղցրահամ ջրով:

Դիմավորողներից երկրորդը քաղաքի բերդապետն էր՝ ճաղատ և գիրուկ զորական՝ թրով ու զինվորական նշաններով: Երրորդը քաղաքապետն էր՝ բարձրահասակ, սպիտակ դեմքով ու լայն ճակատով մի հույն՝ կեղծ ժպիտով և շինծու քաղաքավարությամբ: