Վեստֆալյան հաշտություն

Վեստֆալյան հաշտություն, 1648, կնքվել է Երեսնամյա պատերազմից (1618-1648) հետո։

Երբեմն Վեստֆելյան հաշտությանն վերագրում են նաև խաղաղության հաշտությունը Իսպանիայի և Նիդերլանդի միջև, որը կնքվել է 1648 թվականի հունվարի 30-ին։ Դրա հետ մեկտեղ Հոլանդիայի և Իսպանիայի միջև ռազմական գործողություններում՝ 1625-1648 թվականներին հետազոտողները համարում են միաժամանակ և՛ երեսնամյա, և՛ ութսունամյա պատերազմները։

Համաձայնագիրը անդրադարձել է Սրբազան Հռոմեական կայսրությանը, Իսպանիային, Ֆրանսիային, Շվեդիային, Նիդերլանդներին և նրանց համագործակիցներին։

Հաշտության մասին բանակցությունները անցկացվել են Վեստֆալիա պատմական տարածքում։

Համբուրգում և Լյուբեկում Շվեցիան և կայսրը բանակցություններ էին վարում հաշտության մասին, բայց Շվեդիան ընդհատում է դրանք և կնքում է Համբուրգյան համաձայնագիրը Ֆրանսիայի հետ։

Այդ ընթացում Սրբազան կայսրությունը և Շվեդիան հայտարարում են Քյոլնում բանակցություններ և «Համբուրգի պայմանագիրը» ներածական մասն է համընդհանուր կարգավորման համաձայնագրի, որը պետք է կնքվեր երկու հարևան քաղաքների՝ Մյունդտերի և Օսնարբյուկի միջև, որոնք բանակցությունների ժամանակ դարձան չեզոք և ապառազմականացված։ Մյունստերը 1535 թվականից եղել է խիստ կաթոլիկական քաղաք։

Վեստֆալյան հաշտության համաձայն «Հռոմեական սրբազան կայսրությունը» Շվեդիային 5 միլիոն թալեր ռազմատուգանք վճարելուց բացի, տալիս էր Ռյուգեն կղզին, ամբողջ Արևմտյան Պոմերանիան և Արևելյան Պոմերանիայի մի մասը Շտետտին քաղաքով, Վիսմար քաղաքը և Բրեմենի արքեպիսկոպոսությունն ու Վերդենի եպիսկոպոսությունը, որոնք վերածվում էին աշխարհիկ իշխանությունների։ Այդպիսով Շվեդիային անցան ոչ միայն Բալթիկ, այլև Հյուսիսային ծովի կարևորագույն նավահանգիստները։ Ֆրանսիան վերջնականապես իրեն միացրեց լոթարինգյան Մեց, Տուլ և Վերդեն եպիսկոպոսությունները և ամբողջ էլզասը։ Հաղթող տերությունները՝ Ֆրանսիան և Շվեդիան հայտարարվեցին Վեստֆալյան հաշտության պայմանագրի իրականացման գլխավոր երաշխավորներ։ Ինքնուրույն ճանաչվեցին և կայսրության կազմից դուրս եկան Շվեյցարիան և Միացյալ նահանգների հանրապետությունը։ Գերմանիայի իշխանները ստացան լիակատար անկախություն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության բնագավառում։ Վեստֆալյան հաշտություն պայմանագիրը ամրապնդեց և ուժեղացրեց Գերմանիան։Արևմտյան Եվրոպայում հաստատվեց Ֆրանսիայի երկարատև գերիշխանությունը։