Մաշկի կառուցվածքը և ֆունկցիան

Մաշկը, դա մարմնի պաշտպանիչ պատյանն է: Մաշկի վերին շերտը կոչվում է Էպիդերմիս: Էպիդերմիսի գլխավոր բջիջները՝ կերատինոցիտները, անընդհատ փոխարինվում են նորերով: Այդ բջիջները գոյանում են Էպիդերմիսի ստորին մասում, իսկ հետո տեղափոխվում են մաշկի մակերես: Աստիճանաբար նրանք խառնվում են թելավոր նյութի հետ՝ կերատինի, հավասարվում են և մահանում: Նրանք առաջացնում են պաշտպանիչ շերտ մաշկի վրա: Էպիդերմիսում նաև կան բջիջներ, որոնք արտադրում են մելանին՝ մուգ շագանակագույն պիգմենտ, որը պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Դերման, որը գտնվում է Էպիդերմիսի տակ, ավելի փխրուն հյուսվածք է, որում գտնվում են շատ արյունատար անոթներ և նյարդային վերջավորություններ: Դերմայում նաև տեղակայված են քրտնագեղձերը, որոնք արտազատում են քրտինք և մազի ֆոլիկուլները, որոնց միջից աճում է մազը: Մաշկը մարդու ամենամեծ օրգանն է և այն պաշտպանում է մեզ շրջակա միջավայրի տարբեր ազդեցություններից: