Ավստրալիա

Դասի հղումը 

1. Նշել Ավստրալիա Ափերը ողողող ջրային ավազանները:

2. Բնութագրեք Ավստրալիայի աշխարհագրական դիրքը:

Ավստրալիան գտնվում է Հարավային կիսագնդում: Այն գտնվում է Խաղաղ օվկիանոսի և Հնդկական օվկիանոսի արանքում: Ավստրալիան զբաղեցնում է մի ամբողջ մայցամաք՝ շրջակա կղզիներով: Մոտակա ծովային հարևաններն են Նոր Զելանդիան, Ինդոնեզիան, Պապուա Նոր Գվինեան:

3. Որո՞նք են Ավստրալիա զարգացման նախադրյալները: 

Ընդերքը հարուստ է ոսկու, երկաթի, ուրանի, անագի, պղնձի, վոլֆրանի, բոքսիտների, բազմամետաղների պաշարներով: Հարավարևելյան շրջաններում կան քարածխի զգալի պաշարներ: Ավստրալիան սրորերկրյա պաշարներով առավել հարուստ երկիր է:

Մայրցամաքի կլիման ամբողջ տարվա ընթացքում տաք է և չոր: Չորային կլիմայի պատճառով նոսր է գետային ցանցը:

Հայոց լեզու Տնային աշխատանք 21.05.2022

Ստեղծագործում ենք:

  • Ինչ ստացա ուսումնական տարվանից
  • Սպասում
  • Անսպասելի հանդիպում
  • Երազանքների ճամբարը
  • Այս տարվա գարունը
  • այլ

Երազանքների ճամբարը

Անցած տարիների ճամբարները ինձ շատ դուր էին եկել և երազանքներիս ճամբարը համարյա թե ոչնչով չի տարբերվում դրանցից: Ես շատ կուզենամ. հետաքրքիր նախագծեր, օրինակ՝ հետաքրքիր ճաշատեսակներ պատրաստել, ճամփորդել ուրիշ քաղաքներով, Երևանով քայլել և տարբեր հետաքրքիր տեղեր այցելել, լողավազան գնալ և այլն: Ես հետաքրքրված եմ ասիական ուտեստներով և ինձ թվում է շատ հետաքրքիր կլինի դրանցից մեկը պատրաստել: Ինձ թվում է, որ շատերին է դա հետաքրքրում և կարելի է հրավիրել տարբեր խոհանոցների խոհարարների, որոնք կսովորեցնեն մեզ այդպիսի հետաքրքիր ուտեստներ պատրաստել: Շատ կուզենայի գնալ այնպիսի վայրեր, որտեղ դեռ դպրոցի հետ չեմ եղել, օրինակ՝ Դիլիջան, Ծաղկաձոր և այլն: Նաև կուզենայի գնալ հնագիտական պեղումների վայրեր: Օրինակ՝ Կարմիր Բլուր, Արենի և այլ: Այսքանը ինձ հերիք է լավ ժամանակ անցկացնելու համար: