Բլոգում վերլուծում ենք Օրուելի վիպակը, թեման, վերնագիրն ինքներս ենք ընտրում:
Խոզամարդիկ
Այս վիպակը շատ մեծ և խորը իմաստ ունի, թեև կարող է թվալ, որ այն սովորական կենդանիների մասին է, որոնք մարդկանց դեմ գնացին: Այս վիպակը ծաղրում է հեղափոխությունը Ռուսաստանում և կառավարությունը: Ամեն մի անասուն այստեղ մի պատմական կերպարի է նկարագրում: Օրինակ՝ Նապոլեոնը, դա բռնապետի կերպար է, մասամբ Ստալին, Էշը մտավորականի կերպար է, ով հասկանում է ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ ոչինչ անել չի կարող։ Հավերը, խոզերը, բադերը և ֆերմայի մյուս բնակիչները մարդիկ են՝ հիմար, անկիրթ: Ծեր գնդապետը Մարքսն ու Լենինն են, Մովսեսը՝ հոգեվորական, շները՝ Ստալինի գործակալները և այլն: