Daily Archives: 01.04.2021

Կենսաբանություն Տնային աշխատանք

Լրացուցիչ աշխատանք

Պատրաստել ուսումնական նյութ անձրևավորդի կառուցվածքը, նրա դերը բնության մեջ թեմայով

Անձրևավորդերը ազատ ապրող օրգանիզմներ են: Ապրում են հողի մեջ և սնվում են մեռոկացած բույսերի մնացորդներով: Սնվելու շնորհիվ անձրևավորդերը լավացնում են հողի բերքատվությունը և առաջացնում են հումուսը: Անձրևավորդերը պատկանում են օղակաձև որդերի դասին, որովհետև նրանց մարմինը բաժանված է յուրահատուկ օղակների՝ տարբեր հատվածների: Որդի ներքին մասը նույնպես բաժանված է հատվածների: Մարմնի սկզբի մասում գտնվում է բերանը, իսկ հետևի մասում հետանցքը: Մարսողական համակարգը սկսվում է մարմնի սկզբի մասից՝ բերանից, այդպես անցնում է դեպի բկանցք, կերակրափող, գեղձային մկանային ստամոքս, հետո բարակ աղիք, հաստ աղիք և վերջանում է հետանցքով: Հաստ աղիքը իր մոտ նաև անվանում են ուրիշ ձև՝ հետևի աղիք: Արյունատար համակարգը անձրևային որդի մոտ փակ է: Անձրևավորդը ունի սիրտ՝ գոտու հատվածի վրա գտնվող հաստության մեջ: Այնտեղ գտնվում է անոթ, որի պատերը հաստեցված են մկաններով և այդ մկանների կծկման շնորհիվ, արյունը տարածվում է ամբողջ մարմնով: Աչքեր անձրևային որդը չունի, որովհետև դրանք իրեն պետք չեն: Անձրևային որդերին բնորոշ է րեգեներացիան: Եթե մենք նրանց կտրենք, կստանանք երկու անձրևային որդ, որոնք իրենց կաճեցնեն բացակայող օրգանները:

Գրականություն Դասարանական աշխատանք

Խորխե Բուկայ «Երկնքի դարպասների մոտ»

Երկնքի դարպասների մոտ մի անգամ հավքվեցին մի քանի հարյուր հոգի, տղամարդ և կին, ովքեր այդ օրն էին մահացել: Սուրբ Պետրոսը, դրախտի դարպասների ապագա պահապանը, կարգավորում էր շարժումը:
— «Շեֆի» հանձնարարականով, բոլորդ կբաժանվեք երեք խմբի՝ կախված տասը պատվիրանները պահելուց: Առաջին խմբում կլինեն նրանք, ովքեր խախտել են բոլոր տասը պատվիրաններից յուրաքնչյուրը՝ գոնե մեկ անգամ: Երկրորդ խմբում նրանք, ովքեր գոնե մեկ անգամ խախտել են տասը պատվիրաններից որևէ մեկը: Երրորդ խումբը, որը մեր կարծիքով ամենամեծաքանակը կլինի, կկազմեն նրանք, ովքեր իրենց կյանքի ընթացքում երբևէ որևէ պատվիրան չեն խախտել: Այսպես,- շարունակեց սուրբ Պետրոսը,- բոլոր տասը պատվիրանները խախտողները թող աջ կողմում կանգնեն:
Հոգիների կեսից ավելին հայտնվեցին աջ կողմում:
— Հիմա,-բացականչեց նա,- մնացածներից նրանք, ովքեր գոնե մեկ պատվիրան խախտել են, թող ձախ կողմում կանգնեն:
Մնացած բոլորը անցան ձախ կողմը: Համարյա բոլորը… Իրականում բոլորը, բացի մեկից: Ինչ-որ մի լավ մարդու հոգի կենտրոնում միայնակ կանգնած մնաց: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա գնացել էր բարի ցանկությունների, բարի մտքերի և գործերի ճանապարհով: Սուրբ Պետրոսը զարմացավ: Միայն մի հոգի մնաց լավագույնների խմբում: Նա անմիջապես Աստծուն կանչեց, որպեսզի տեղյակ պահի պատահածի մասին:
— Տես, թե ինչ է ստացվում: Եթե շարժվենք նախնական ծրագրին համապատասխան, ապա իր բարեպաշտության դիմաց հատուցում ստանալու փոխարեն, այս խեղճը պետք է տանջվի մենակությունից: Կարծում եմ՝ ինչ-որ բան պետք է ձեռնարկել:
Աստված կանգնեց մեղավորների խմբի առաջ և ասաց.
— Նրանք, ովքեր հիմա կապաշխարեն, կներվեն, և նրանց մեղքերը կմոռացվեն: Ապաշխարողները կարող են միանալ կենտրոնում գտնվող մաքուրներին և անարատներին: Կամաց կամաց բոլորը սկսեցին տեղշարժվել կենտրոն:
— Կանգնեք: Անօրինականություն է: Դավաճանություն է: — Ճչոց լսվեց:
Սրբի ձայնն էր:
— Այդպես չի լինի: Եթե ինձ նախօրոք զգուշացնեիք, որ մեղքերը ներվելու են, կյանքս դատարկ տեղը չէի ծախսի…