Daily Archives: 25.04.2021

Ճամբորդություն դեպի Էդիթ Պրինտ հրատարակչություն և քայլք Երևանում

Շատ հետաքրքիր և արկածներով լի օր էր:

Նախ մենք նստեցինք մեր տրանսպորտը և ուղևորվեցինք դեպի «Էդիթ Պրինտ» հրատարակչություն: Տրանսպորտում խաղացինք տարբեր հետաքրքիր խաղեր: Երբ հասանք «Էդիթ Պրինտ» հրատարակչություն,  մեզ մի քիչ պատմեցին գրքերի, իրենց ստեղծման գործընթացի մասին, և մեզ սպասվում էր դրանք տեսնելը: Խոսելուց հետո մենք գնացինք տպարան:
Այնտեղ մարդիկ ուշադիր և կոկիկ աշխատում էին: Մեզ ցույց տվեցին, թե ինչպես են կազմը պատրաստում և կպցնում միջուկին: Կամ թե ինչպես են էջերը կտրում, հավաքում և կպցնում: Բոլոր սարքերը, որոնցով տպվում են էջերը, մեզ նույնպես ցույց տվեցին: Մեզ ամեն ինչ շատ լավ բացատրեցին: Ի դեպ, այս ամենին կողքից շատ հետաքրքիր էր նայել:Հետո մենք գնացինք մի այգի, որտեղ նստեցինք խոտերի վրա, սնվեցինք ու քննարկեցինք ամենը: Մենք մեզ նաև գնեցինք սառը թեյ, սուրճ և ուղևորվեցինք հետ՝ դպրոց:

Ահա տեսանյութը, թե ինչպես են գրքերը պատրաստում:

Հայոց լեզու Տնային աշխատանք

Համացանցից ընտրել որևէ տեղեկատվական տեքստ քեզ համար սիրելի զբաղմունքի՝ մարզաձևի, երաժշտության և այլնի մասին ու մգեցնել այնտեղ եղած կապերը:

Թվային նկարչությունը — նկարչի մարդկային համակարգչային գործիքների միջոցով էլեկտրոնային պատկերների ստեղծումն է: Թվային նկարչությունը արվեստում նոր ուղղություն է: Համակարգիչը թվային նկարչության մեջ նման է մոլբերտով վրձինին: Համակարգչում լավ նկարելու համար անհրաժեշտ է նաև իմանալ և ի վիճակի լինել կիրառել արվեստագետների սերունդների կուտակած ողջ գիտելիքն ու փորձը: 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին, թվային նկարչությունը զարգանում է արագ տեմպերով և ուժեղ դիրք է գրավում գրքերի/պաստառների ձևավորման մեջ, գերակշռում է համակարգչային խաղերի և ժամանակակից ֆիլմի արդյունաբերությունում և սիրված է սիրողական արվեստում: Ի տարբերություն ավանդական նկարչության, այն ունի գերզարգացած գեղարվեստական ​​հնարավորություններ, ինչպիսիք են. տվյալ տեսակի աղմուկ առաջացնելը; վրձնի տարբեր էֆեկտները; տարբեր զտիչները, փոխակերպումները և ուղղումները; գույների և հյուսվածքների հսկայական շարքը; տարբեր գծային կառույցները: