Daily Archives: 20.04.2021

Урок 8

Домашнее задание

Упражнение 1

Образуйте краткие формы прилагательных. Составьте предложения.

Хитрый, горелый, оранжевый, острый, достойный, бордовый, трудный, сиреневый, злой, запоздалый, бредовый, проливной, отсталый, человеческий, синий, красный, свободный, кислый.

Хитёр, горел, оранжев, остёр, достоен, бордов, трудён, сиренев, зол, зопоздал, бредов, проливён, отстал, человечен, синь, красен, свободен, кисел.

Упражнение 2

Замените полную форму прилагательных краткой.

1. Сегодня я еще болен, а завтра буду здоров. 2. Сегодня мы свободны, а завтра будем заняты. 3. Поверхность озера спокойна, гладка и ясна. 4. Окружающая природа в лучах заходящего солнца была дика и величествина. 5. Эти люди были добры и приветливы. 6. Вы правы. 7. Ветер до того силён и жгучь, что нельзя идти вперед. 8. Порывы ветра очень сильны. 9. Ее глаза были грусны. 10. Небо сегодня ясно, полно света. 11. Июльские дни в Украине звойны и сухи. 12. Ночь была свежа и прекрасна. 13. Туристы молоды, движения их быстры, песни добры и веселы.

Հայոց լեզու Տնային աշխատանք

Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

  • Աղթամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափառը Սուրբ Խաչի տաճարն էր: Բյուրավոր նավեր ցամաքից կրում էին ամենաընտիր քարերը՝ տաճարի շինվածքի համար: Գագիկ թագավորը մինչև անգամ հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Աղթամար: Տաճարի շինվածքի համար օգտագործվեց ավելի քան երկու հարյուր լիտր կաթ: Պատերը զարդարված էին բարձրաքանդակ պատկերներով, որոնց մեջ Աստվածաշնչյան հերոսների և Փրկչի բոլոր կարևոր տնօրիությունները երևում էին:
  • Վերջապես նրանք հասան հռչակավոր Խաչաղբյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խիճն ու ավազը երևում էին: Արշավախմբի որոնումները ցնցող արդյունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր:

Գրականություն Տնային աշխատանք

  • Ավետիք Իսահակյանի բանաստեղծություններից ընտրել երկուսը, բլոգում վերլուծել և ձայնագրել:
  • Բանաստեղծություններից մեկը-երկուսը իմանալ անգիր:

Սի՛րտըս երկինք է

— Սի՛րտըս երկինք է…
Ամեն արարած
Աստղ ունի այնտեղ —
Գահ ունի այնտեղ:

— Սի՛րտըս երկինք է…
Բո՛ւյր կուտա ծաղկին,
Սեր կուտա կույսին,
Կյանք կուտա անկյանք,
Չոր անապատին —
Ամայի սրտին…
— Սիրտըս երկինք է…

Վերլուծում

Առաջին քառատողող իմ կարծիքով Իսահակյանը ուզում է ասել, որ ամեն կենդանի արարած կարևոր է: Երկրորդ մասը իմ կարծիքով նշանակում է, որ ինչ-որ ուժ կամ հենց Իսահակյանի սիրտը օգնում է մարդկանց, կենդանիներին, բույսերին և իրենց լավություն է անում:

Գիշերն եկավ

Գիշերն եկավ, զով-հովն ընկավ,
Աստղունք լուսնին ձայն տվին.
Լուսնյակն ելավ, մով-ծովն ընկավ,
Հավքերն ինձի ձայն տվին:

Ես վեր ելա ոգի առած`
Զարկի սրտիս լարերին.
Սիրտս խնդաց, կուրծքս թնդաց-
Եվ լարերը խզվեցին…

-Միայն սիրո լարը մնաց
Սրտիս անհուն խորքերում.
Ու վառ սիրո երգը շողաց
Կյանքիս ամեն ծալքերում…

Վերլուծում

Առաջին քառատողում շատ գեղեցիկ նկարագրվում է գիշերը: Երկրորդ և երրորդ քառատողերը իմ կարծիքով նշանակում են, որ այդ պահին ամեն ինչ կորավ կամ կարևոր չէր, քան սերը, որը շարունակում էր գոյատևել և սիրել:

Լաբ. աշխ.՝ ուժերի չափումը ուժաչափով

Նպատակը՝ կարողանալ օգտվել ուժաչափից և նրանով չափել ուժերը՝ ծանրության ուժը, առաձգականության ուժը, մարմնի կշիռը, շփման ուժ:

Անհրաժեշտ սարքեր և գործիքներ՝ ամրակալան, կցորթիչ, թաթիկ, ուժաչափ, մարմին (փայտյա չորսու), տարբեր ողորկության աստիճանի հարթություններ (հղկաթղթով պատված, ապակեպատ, կաշվեպատ և այլն)…

Աշխատանքի ընթացք՝ ուժաչափից օգտվելուց առաջ ես պետք է որոշեմ իմ ուժաչափի սանդղակի (սանդղակը գործիքների վրա արված նրբագծերի և որոշ նրբագծերի կողքին գրված թվային մեծությունների ամբողջականությունն է) ամենափոքր բաժանման արժեքը և չափման սխալը: Որպեսզի որոշեի սանդղակի բաժանման արժեքը, վերցրեցի սանդղակի վրա երկու իրար մոտիկ նրբագծեր (օրինակ՝ 2 Ն և 3 Ն): Ընտրեցի այդ երկուսը և այնուհետև մեծ թվից հանեցի փոքր թիվը (3Ն-2Ն=1Ն): Ստացված արդյունքը բաժանեցի նրանց միջև արված բաժանումների թվին (10բաժ.ա.=1Ն:10=0,1Ն):
Չափման սխալը հավասար է բաժանման արժեքի կեսին.
Չափման սխալը հավասար է C1=+- 0,5 Ն

Փորձ 1.

Ծանրության ուժը, առաձգականության ուժը մարմնի կշիռը և շփման ուժը որոշելու համար կցորդիչը ամրացրեցի ամրակալանին, նրասնց ամրացրեցի նաև թաթիկով: Թաթիկին ամրացրեցի ուժաչափը: Ուղղահայաց փայտյա չորսուն կապեցի ուժաչափից, սպասեցի մինչև նա գտնվի դադարի վիճակում կեռիկի նկատմամբ և որոշեցի այդ երեք ուժերը, քանի որ նրանք հավասար են թվային արժեքով:

Ստացվեց՝ 1,7Ն +- 0,05Ն սա նշանակում է, որ այդ ուժերի իսկական արժեքը գտնվում են հետևյալ սահմանում:
1,65Ն < F < 1,75Ն