Daily Archives: 22.04.2021

Ձնկորսություն, անտառային տնտեսություն, որսորդություն

Դասի հղումը 

1. Ի՞նչ տարբերություն կա նյութական արտադրության ոլորտների և ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև:

Նյութական արտադրությունը պատրաստում է իրեր, որոնք չկան բնության մեջ: Ձկնորսությունը, անտառային տնտեսությունը, որսորդությունը բնությունից վերցված արտադրանք են պատրաստում:

2. Ի՞նչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը և այդ բարիքները տնտեսության ո՞ր ճյուղերում են օգտագործվում:

Անտառային տնտեսությունը գյուղատնտեսության մոտ ճյուղ է, որն արտադրում է շատ փայտանյութ, նաև պտուղներ, հատապտուղներ, սերմեր, սնկեր,
վայրի մեղր, դեղաբույսեր և կենդանիների կերակուրներ:

3. Ի՞նչ հետևենաքներ են թողնում ձնկորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա:

Ձկնորսությունը վատ է ազդում բնության վրա, որովհետև անընդհատ ձուկ բռնելու պատճառով ձկները քչանում են, բայց աքվակուլտուրայի պատճառով ձկները բազմանում են հատուկ դրա համար պատրաստված տեղերում և դա շատ լավ է:
Անտառային տնտեսությունը նույնպես վատ է ազդում բնության վրա, քանի որ մարդիկ՝ փայտանյութի պաշարի համար շատ են ծառեր կտրում՝ անտառներ են վերանում, իսկ մենք գիտենք, որ ծառերը թթվածին են տալիս մեզ և մենք քչացնում ենք թթվածնի պաշարները: Բայց մարդիկ արհեստական ձևով բազմացնում են ծառերի պաշարները՝ աճեցնում են, և այդպես ծառերից ստանում են բերք և ընդհանրապես սնունդ: Նաև կարող են ստանալ փայտից այլ նյութեր:
Որսորդությունը քչացնում է կենդանիների քանակը: Մարդիկ որսում են անտառներում, ջրերում կենդանիներ և հետագայում օգտագործում որպես սնունդ կամ այլ բաների համար: Բայց մարդիկ կենդանիներին բազմացնում են և այդպիսով շատացնում նրանց քանակը և հենց այդ կենդանիներին որսում են:

Հայոց լեզու Տնային աշխատանք

Տրված ածականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Խորամանկ—խորամանկորեն
խոլ—խոլաբար
դաժան—դաժանորեն
էական—էականապես
խոնարհ—խոնարհաբար
թեթև—թեթևաբար
բարեխիղճ—բարեխղճաբար
մեղմ—մեղմորեն
խիզախ—խիզախորեն
քաջ—քաջաբար

Գրականություն Դասարանական աշխատանք

Ընտրում ենք, լսում և վերլուծում ենք բլոգում:

Վերլուծություն

Ինձ թվում է Սֆինքսը ուզում էր ասել, որ պետք չէ ման գալ երջանկությունը այլ սպասել այն։ Երջանկությունը կգա ամենա պետք եկող պահին։

《Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:》《Երջանկության իմաստը — չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…։》

Քարանալ բառը ինձ թվում է, որ նշանակում է շարեւնակռլ ապրել, թող ամեն ինչ իր հունով գնա և մի օր երջանկությունը ինքը քեզ կգտնի։