Daily Archives: 29.04.2021

Հայոց լեզու Տնային աշխատանք

Բրունո Ֆերեոյի «Սև ոչխարը» պատմվածքից հանել կապերն ու շաղկապները և նշել դրանց տեսակները:

Կար- չկար մի սև ոչխար։ Հոտում մյուս բոլոր ոչխարները սպիտակ էին։ Նրանք ատում էին սև ոչխարին և (համադասական շաղկապ) նրա հետ շատ վատ էին վարվում։ Հենց որ տեսնում էին նրան, սկսում էին փնթփնթալ. «Հեռացի՛ր, դու այլանդակ ես, դու բնության սխալն ես»։ Նրանք երջանիկ էին միայն այն ժամանակ, երբ տեսնում էին, թե ինչպես է սև ոչխարը լաց լինում։

Բելինդան՝ գեր, սպիտակ ոչխարը, առանձնապես դաժան էր վարվում սև ոչխարի հետ (կապ՝ իսկական, ետադրություն)։ Նա հոտի առաջնորդն էր։ Մյուս բոլոր ոչխարները միշտ հետևում էին նրան, կրկնում էին այն, ինչ նա էր ասում։

Սև ոչխարը տխուր էր։ Նա շատ էր ուզում մյուսների նման լինել, սակայն (համադասական շաղկապ) ոչ մի կերպ չէր կա­րող փոխել իր գույնը։ Երբեմն ցանկանում էր փախչել այդտեղից ու (համադասական շաղկապ) կորչել։ Սակայն ամեն անգամ ետ էր վերադառնում, քանի որ (համադասական շաղկապ) չգիտեր, թե ինչպես կարող էր ապրել մեն-մենակ։

Բելինդան խիստ ու հպարտ էր։ Նա որոշեց ճանապարհ ընկնել և ուսումնասիրել կյանքն ու (համադասական շաղկապ) աշխարհը։
Նա անցնում էր նոր արոտավայրերով։ Երբ հանդիպում էր նոր հոտերի, կանգ էր առնում նրանց մոտ և հպարտորեն ասում. «Ես հոտի առաջնորդ եմ։ Բոլորը լսում են ինձ։ Ես մեկն եմ նրանցից, ովքեր որոշում են, թե ինչ պետք է անել։»

Մի օր Բելինդան հանդիպեց շատ մեծ ու (համադասական շաղկապ) անսովոր հոտի։ Հոտի բոլոր ոչխարները սև էին։ Սկզբում նա զարմացավ, հետո սկսեց քրքջալ։ Նա այնքան համոզված էր, որ (ստորադասական շաղկապ) իր սպիտակ մորթին գերազանցություն ունի, որ (ստորադասական շաղկապ) ետ ընկրկեց ու շարունակեց ծիծաղել նրանց վրա։ Հետո մոտեցավ հոտին։

Սակայն ամբողջ հոտը սկսեց ծաղրանքով նրա վրա ծիծաղել։

Բելինդան առաջ երբեք հնարավորություն չէր ունեցել տեսնելու, թե (ստորադասական շաղկապ) ինչպես է մի սեփ-սև ոչխար նայում ուղիղ իրեն և (համադասական շաղկապ) ասում. «Որևէ մեկդ երբևէ տեսե՞լ եք ավելի ծիծաղելի բան, քան սա։ Պետք է պոկել սրա վրայից այս մորթին ու տեսնել, թե (ստորադասական շաղկապ) ինչ կա տակը։» Ամբողջ հոտը սկսեց ծիծաղել։ Բելինդան շրջվեց և (համադասական շաղկապ) որքան կարող էր արագ վազեց։ Սև հոտը նայեց նրա հետևից և (համադասական շաղկապ) շարունակեց ծիծաղել։ Նա վազեց դեպի (կապ՝ իսկական, ետադրություն) մեկ այլ արոտավայր, որտեղ տեսավ մեկ այլ մեծ հոտ։

Նա երբեք չէր տեսել նման հոտ. այնտեղ կային սև ոչխարներ, սպիտակ ոչխարներ, մոխ­րագույն ոչխարներ, պուտավոր ոչխարներ, բոլորը խառն ապրում էին նույն հոտում։ Հիմա, երբ նա կորցրել էր իր ինքնավստահությունը, կանգ առավ ու (համադասական շաղկապ) կասկածով մտածեց. «Տեսնես այս հոտն ինչպե՞ս կվարվի ինձ հետ»։

Մի ոչխար տեսավ նրան և (համադասական շաղկապ) սիրալիր հարցրեց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Բելինդան պատասխանեց. «Ես եկել եմ սարի այն կողմից»։ Մի սև ոչխար մոտեցավ նրան, և (համադասարակն շաղկապ) Բելինդան պատրաստվեց փախչել։ Սև ոչխարն ասաց. «Մի՛ վախեցիր։ Մնա այստեղ մեզ հետ որքան ցանկանում ես։ Խոտն այստեղ շատ թարմ է։ Մենք ողջունում ենք քեզ»։

Բելինդան մնաց այդ հոտի հետ երկու օր։ Հետո որոշեց վերադառնալ տուն։ Հոտին հրաժեշտ տալուց առաջ նա ասաց. «Դուք աշխարհի լավագույն հոտն եք։ Դուք ընդունում ու (համադասական շաղկապ) հարգում եք բոլոր գույների ոչխարներին։ Իսկ մեր հոտում միայն մեկ սև ոչխար կա։»

Տրանսպորտ և Կապ

Դասի հղումը 

1. Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:

Տրանսպորտը և կապը կարևոր դեր են կատարում ոչ միայն սահմանափակ տարածքում, այլև ամբողջ աշխարհում հասարակական կյանքի կազմակերպման համար։ Բացի այդ, երկրագնդի որևէ մասում, որքան զարգացած են հաղորդակցության միջոցները, այնքան մեծ են այդ տարածքի զարգացման հնարավորությունները։ Այդ է պատճառը, որ ամեն մի պետություն շարունակում է զարգացնել տրանսպորտի և կապի միջոցների սեփական ցանցը։

2. Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն

Բեռնաշրջանառությունը, դա տրանսպորտով տեղափոխվող բեռի քանակն է որոշ ժամանակում:
Ուղևորաշրջանառությունը, դա ավտոմեքենայով տեղափոխված ուղևորների քանակն է:

3. ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր: Ինչու՞

Ավտոմեքենաները, ավտոբուսները, ինքնաթիռները, նավերը, տրակտորը և այլ նման տրանսպորտի տեսակներ:

Ամտոմեքենա-հարմար փոխադրամիջոց է
Ավտոբուս-հարմար ձև է էժան մի տեղից մյուսը տեղափոխվելու համար
Ինքնաթիռ-հարմար, արագ և ապահով ձև է այս երկրից, այնը տեղափոխվելու
Նավ-ջրի վրայով տեղափոխվելու շատ հարմար և լավ տարբերակ
Տրակտոր և այլ նման տրանսպորտ-ագարակում, բանջարանոցում և այլ այդպիսի տեղերում աշխատելու լավ տրանսպորտ է: Նաև բեռեր տեղափոխելու համար է

Կենսաբանություն Տնային աշխատանք

Միջատներ՝թիթեռներ, 1 , սարդեր, զատիկներ1

Լրացուցիչ աշխատանք

Գտնել լեգենդներ միջատների մասին, պատրաստել ուսումնական նյութեր

Զատիկ

Գոյություն ունի զատիկների ավելի քան 5000 տեսակ: Նրանք կարող են լինել կարմիր կամ ուրիշ գույնի և տարբեր գույների կետեր են լինում: Նաև կետերի քանակը տարբերվում է: Զատիկներին ժողովուրդը կարող է անվանել նաև արևներ, որովհետև նրանք սիրում են տաքություն և ապրում են արևադարձային շրջանում: Զատիկները հենց այնպես չունեն այդպիսի վառ գույն՝ դա այլ կենդանիներին զգուշացնում է, որ նա համով չէ: Վտանգի ժամանակ զատիկները արտադրում են դեղին հեղուկ՝ ոտիկներից, որ պաշտպանվեն: Մեկ-մեկ նրանք կարող են ձևացնել, որ մահացած են: Զատիկները ոչ միայն սիրուն են, այլ նաև շատ օգտակար են բանջարանոցի համար: Նրանք սնվում են միջատներով, որոնք վնասակար են մարդու համար կարևոր բույսերի համար: Մեկ զատիկը իր ամբողջ կյանքում կարող է ուտել 5000-ին մոտ միջատներ: Այդ պատճառով նրանք համարվում են գիշատիչ: Քանի որ այս միջատները տաքություն են սիրում՝ ամառվա վերջ նրանք թռնում են՝ ձմեռելու: Ձմեռում են մեծ կուտակումով՝ քարերի տակ, չոր տերևների տակ, ծառի կեղևի տակ և մեծ քնակության պատճառով նրանք տաքանում են: Ձմեռելուց հետո զատիկները սկսում են ձվերը դնել: Դա նրանք անում են տերևների ներքևի մասում: Ձվերը երկարացված ձև ունեն և դեղին են: Զատիկների ձվերի քանակը կարող է լինել 200-ից մինչև 400: 5-8 օր հետո հայտնվում են սև որդեր-թրթուրներ: 20 օրից այդ որդը դառնում է անշարժ հարսնյակ: Իսկ 1-2 շաբաթ հետո հարսնյակից դուրս է գալիս զատիկը: Զատկի չափը կախված է նրանից, թե ինչպես է սնվել զատիկը՝ լինելով դեռ թրթուր:

Թիթեռ

Թիթեռների մոտ՝ ինչպես միջատների մեծ մասի մոտ կա երկու թև և դրանք պատված են թեփուկներով: Բերանային ապարատը ծծող տիպի է: Այն իրանից ներկայացնում է կնճիթ, որոնց միջոցով նրանք խմում են նեկտարը: Թիթեռների թրթուրը արտաքինից նման չէ թիթեռին: Այն ունի որդաձև մարմին: Գլուխը պատված է ամուր կուտիկուլով, իսկ բերանային ապարատը կրծող տիպի է, որովհետև նրանք սնվում են բույսերի տերևներով: Ամենահայտնի թրթուրն է կաղամբի թիթեռը: Սկզբից այն թրուր է և այն շատ վնասակար է բանջարանոցի համար: Ինչ-որ ժամանակ հետո այն դառնում է հարսնյակ և այնտեղից դուրս է գալիս սպիտակ թիթեռ: Թիթեռները սնվում են նեկտարով և նրանք ձվերը դնում են կաղամբի տերևների տակի մասերում:

ԼԵԳԵՆԴՆԵՐ ՄԻՋԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1. Մի շատ գեղեցիկ առասպել – Մի շատ գեղեցիկ առասպել կա թիթեռի մասին, որի հեղինակն անհայտ է: Այն պատմում է մի տղայի մասին, որի ձեռքին նստել էր թիթեռը: Մայրն ասում է, որ դա հաջողության և բոլորին հայտնի գեղեցկության խորհրդանիշ է, և նրան չի կարելի նեղացնել:Բոլոր թիթեռները` և ցերեկային, և գիշերային, առաջանում են ձվից (բոժոժ), որից էլ սկսվում է նրանց կյանքը: Իսկ հետո նրանք մեծանում են, բացում թևերը….իսկ նրանց յուրաքանչյուր երանգը ինչ-որ բան նշանակում է. ոսկեգույնը`ոսկե կանոն, երկնագույնը` արդարություն, կանաչը`բարգավաճում, աճ, արծաթագույնը`նրբություն:

2. Թիթեռ – Թիթեռների տարբեր տեսակներ կան, օրինակ` սովորական ցեցը, որը փչացնում է հագուստը, չի կարող թռչել, իսկ թռչող թիթեռը, որի հետևից վազում ենք տան մեջ, որ բռնենք,նրա արու տեսակն է, որն ընդհանրապես չի ուտում, քանի որ բերան չունի:

3. Սարդոստայնի ամրությունն ուղղակի անհավատալի է: Գիտնականները հաշվարկել են, որ սարդոստայնից ստացված թելը, մատիտի հաստության լինելու դեպքում, կարող է Boeing 747 տեսակի ինքնաթիռ կանգնեցնել:  Սարդոստայնը բնության ամենաամուր նյութերից է: Օրինակ` Հարավային Ամերիկայում կան կամուրջներ, որոնք պատրաստված են միմիայն սարդոստայնից, և հեշտությամբ դիմանում են դրանցով տեղափոխվող կապիկների քաշին: Նոր Գվինեայում սարդոստայնից պարաններ են հյուսում, որոնք օգտագործում են ձկնորսությամ մեջ:

Երկրաչափություն Դասարանական և Տնային աշխատանքներ

Առաջադրանքներ՝

            1․Նշիր այն հատվածը, որը X կետի հեռավորությունն է a ուղղից: 

              XAttalums2.pngF     L                 C                 N                  T
  • XT
  • ցանկացած կետի հեռավորությունը
  • XC
  • XL
  • XF
  • XN

 2․Հեռավորությունը a և b զուգահեռ ուղիղների միջև 8 սմ է, իսկ հեռավորությունը a և c զուգահեռ ուղիղների միջև՝ 45 սմ: Որքա՞ն է հեռավորությունը b և c ուղիղների միջև: 

Perpend3.png

45-8=37

b և c ուղիղների միջև 37 սմ

3․ ABC հավասարասրուն եռանկյան AB և BC սրունքներին տարված բարձրությունները հատվում են M կետում: BM ուղիղը հատում է AC հիմքը N կետում: Որոշիր AN−ը, եթե AC=40սմ:

4․ ABC եռանկյան BC կողմի միջնուղղահայացը հատում է AC կողմը D կետում: Որոշիր AD և DC հատվածների երկարությունները, եթե BD=21 սմ և AC=28 սմ:

DM-միջնուղղահայաց

BD=DC

AD=7սմ