Daily Archives: 18.04.2021

Հայոց լեզու Տնային աշխատանք

Ավետիք Իսահակյանի «Սաադիի վերջին գարունը» ստեղծագործությունից ընտրում ենք մի քանի նախադասություն, հանում այնտեղ եղած գոյականները, ածականները, թվականները, դերանունները, բայերը:

Առավոտ շատ վաղ զարթնեց Սաադին. իջավ պարտեզը, որ ծաղկում էր Ռոքնաբադ գետի ափին։

Տեսավ Հնդու խաղաղության գետերը սրբազան լոտոսներով օծուն։

Տեսավ նույնպես անապատը բոցակեզ, բեդվինների նժույգների վազքը սրարշավ. առյուծների հետևից՝ արծիվների թևերի տակ։

Երկնքի երփնավառ պարտեզների միջից դուրս բխեց արեգակը, և հուրհրացին ամեն թերթ ու փերթ, ամեն բար ու գուղձ, որովհետև գիշերը ադամանդի փոշի էր շաղ տրվել բոլոր նրանց վրա։

Ո՞վ ստիպեց, որ վարդը ճեղքե իր զմրուխտյա զրահը և բուրե հեշտագին։

«Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»։


ԳոյականներԱծականներԹվականներԴերանուններԲայեր
Առավոտվաղնրանցզարթնեց
ՍաադինՀնդուՈ՞վիջավ
պարտեզսրբազանիրծաղկում էր
Ռոթնաբադօծունտեսավ
գետիբոձակեզտեսավ
ափինսրարշավբխեց
խաղաղությաներփնավառհուրհրացին
գետերըզմրուխտյաշաղ տրվել
լոտոսներովհեշտագինստիպեց
անապատըճեղքե
բեդվիններիբուրե
նժույգներիծնվում ենք
վազքապրում ենք
առյուծներիզարմացած
արծիվներիմեռնում ենք
թևերի
Երկնքի
պարտեզների
արեգակը
թերթ
փերթ
բար
գուղձ
գիշերը
ադամանդի
փոշի էր
վարդը
զրահը
կարոտով