Կենսաբանություն Փափկամարմիններ

Փափկամարմինները ունեն մոտ 130.000 տեսակ և բազմազանությամբ գրավում են երկրորդ տեղը կենդանիների թագավորությունում: Կան փափկամարմինների 7 դաս, որոնցից երեքը կներկայացնեմ: Դրանք են՝ փորոտանիների դասը, երկփեղկանիների դաս, գլխոտանիների դասը:

Փափկամարմինների դասին է պատկանում նրանց մեծամասնությունը, մոտ 90.000 տեսակ: Նրանց մարմնի ձևերը բազմազան են, գլուխը հստակորեն առանձնացված է իրանից և կրում է 1−2 զույգ շոշափուկներ և 1 զույգ աչքեր: Փորոտանիների մեծ մասի մարմինը ծածկված է պարուրաձև խեցիով, սակայն կան տեսակներ, որոնցք խեցի չունեն: Մեծամասամբ ապրում են ծովում, սակայն կան նաև քաղցրահամ ջրերում և ցամաքում ապրող տեսակներ: Հիմնականում սնվում են բույսերով, ունեն հատուկ օրգան՝ քերիչ, որի օգնությամբ քերում են բույսը:

Երկփեղկանիները ապրում են ծովերում և քաղցրահամ ջրամբարներում, վարում են սակավաշարժ կամ անշարժ ապրելակերպ: Սնվում են մանր խեցգետնակերպերով, նախակենդանիներով և միաբջիջ ջրիմուռներով: Այս դասի ներկայացուցիչների առանձնահատկությունն է երկփեղկանի խեցին, որը շրջապատում է կենդանու մարմինը: Փեղկերը միացած են առաձգական կապաններով և կարող են բացվել: Երկփեղկանիները չունեն արտահայտված գլուխ, նրանց մարմինը երկարավուն է և սեղմված կողքերից, ունի երկկողմանի համաչափություն: Առջևում գտնվում է բերանը, իսկ ետևի մասում՝ հետանցքը:

Գլխոտանիների դասը ամենազարգացածն է փափկամարմինների մեջ և ունի մոտ 700 կենդանատեսակ: Գլխոտանիները ապրում են ծովերում և հասնում են խոշոր չափերի: Նրանք գիշատիչներ են: Գլխոտանիների մարմինն ունի երկկողմանի համաչափություն և կազմված է գլխից, իրանից և 8−10 երկար շոշափուկներից: Ձագարի օգնությամբ կենդանին լողում է: Մկանների կծկման շնորհիվ ջուրը թիկնոցային խոռոչից դուրս է նետվում ձագարի միջով և հրում է կենդանու մարմինը հակառակ ուղղությամբ: Շոշափուկները տեղակայված են գլխի վրա և շրջապատում են բերանային անցքը: Նրանց վրա կան ծծաններ, որոնք թույլ են տալիս կենդանուն ամրանալ հատակին և որս անել: Շոշափուկները նաև օգտագործվում են հատակով շարժվելու համար: Գլխոտանիներն ունեն պաշտպանական հատուկ օրգան՝ թանաքային գեղձ: Այն իրենից ներկայացնում է մուգ գույնի հեղուկ պարունակող պարկ, որի ծորանը բացվում է թիկնոցային խոռոչում: Հանկարծակի անհանգստության դեպքում կենդանին դուրս է նետում թանաքը, և այն քողարկում է կենդանուն՝ առաջացնելով նրա շուրջ սև կամ գորշ գույնի ամպ:

Հայոց լեզու Տնային աշխատանք

Այնպիսի պատմություն գրի՛ր, որ հետևյալ հետևություններից մեկն արվի:

  • Սուտասանը որ իմանա՝ սուտը բռնող չկա, ի՛նչ ասես կհնարի:
  • Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում:
  • Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում:
  • Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»:
  • այլ

Պետք չէ մարդուն, չիմանալով նրան դատել

Արթուրը մի տղա է, 16 տարեկան: Նա ապրում էր հանգիստ կյանքով, բայց մի քանի օրում այդ ամենը լրիվ փոխեց:
Մի կիրակի օր նա գնացել էր իրեն նոր ժամացույց գնելու: Այդ օրը յուրահատուկ չէր: Նա հետ վերադարձավ նոր ժամացույցով տուն և սկսեց տնային աշխատանքները կատարել:
Հաջորդ օրը բոլորին այդ ժամացույցը դուր եկավ: Դասարանցիները նրան հարցուփորձ արեցին, թե որտեղից է գնել, թանկ արժե՞ր, թե՞ ոչ և այլ հարցեր: Նա բոլոր հարցերին պատասխանեց, բայց միայն դասարանցի Եվային այդ պատասխանները դուր չեկան: Նա կասկածեց, որ Արթուրը դրանք գողացել է:
Հաջորդ օրերը Եվան բոլորին դպրոցում պատմել էր իր կասկածների մասին: Արթուրին սկսեցին մեղադրել, ծաղրել և վիրավորել: Դա շարունակվեց մի քանի օր, բայց Արթուրը էլ չդիմացավ և պատմեց ամենը ծնողներին, որոնք ինչ-որ ժամանակ անց որոշեցին նրան ուրիշ դպրոց տեղափոխել:
Մյուս շաբաթ նա արդեն ուրիշ դպրոց գնաց: Այնտեղ դեռ ընկերներ և ծանոթներ չուներ: Արթուրը ծանոթացավ իր դասարանի միայն մի տղայի հետ, որը իր նման համեստ, բայց աշխատասեր էր: Նրանք սկսեցին շփվել:
Ինչ-որ ժամանակ անց խոսակցության մեջ մի թեմա բացվեց, Արթուրի հին դպրոցի մասին: Նա ամեն ինչ պատմեց: Ընկերը՝ Աշոտը չհավատաց, քանի որ այդքան շփվելուց հետո նա կարող է պնդել, որ Արթուրը ոչ-մի անգամ այդպիսի բան չէր անի:
Այսպես նրանք հասկացան, որ պետք չէ մարդուն, չիմանալով նրան դատել:

Գ.Մխիթարյանի «Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I»

Կատարել Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից էջ 48-ից մինչև էջ 51-ը

16. Շփման ուժ
Դադարի շփում
Շփումը բնության մեջ և տեխնիկայում

Տարբերակ 1

I. Սահնակը սարից սահում է … ուժի ազդեցությամբ և սահելով կանգ է առնում … ուժի պատճառով.

ծանրության … շփման

Պատ.՝ 4:

II. Փոքրանում է

Պատ.՝ 3:

III. Ուղղված է արագության հակառակ ուղղությամբ

Պատ.՝ 3:

IV. Հավասար բեռնավորման դեպքում սահքի շփման ուժը միշտ … գլորման շփման ուժից.

Մեծ է

Պատ.՝ 2:

V. 15կՆ

Պատ.՝ 3:

Տարբերակ 2

I. Երկու բիլիարդի գնդիկներ իրար բախվելով՝ վանում են իրար … ուժի հաշվին, որից հետո կանգ են առնում … ուժի հաշվին:

Առաձգականության … շփման

Պատ.՝ 2:

II. Փոքրանում է

Պատ.՝ 3:

III. Առաջինը

Պատ.՝ 1:

IV. Չորսուի հավասարաչափ շարժման համար անհրաժեշտ է, որպեսզի 1 ուժը …. 3 ուժին.

Հավասար լինի

Պատ.՝ 1:

V. 150կՆ

Պատ.՝ 1:

Տարբերակ 3

I. Սարից իջնելիս հեծանվորդի արագությունը մեծանում է … ուժի ազդեցությամբ, իսկ սարից իջնելուց հետո արագությունը սկսում է փոքրանալ ի հաշիվ … ուժի.

Ծանրության … շփման

Պատ.՝ 4:

II. Մեծանում է

Պատ.՝ 2:

III. Այդպիսի մարմինը կարող է գտնվել միայն դադարի վիճակում:

Պատ.՝ 1:

IV. Մեծ է

Պատ.՝ 1:

V. 12կՆ

Պատ.՝ 3:

Տարբերակ 4

I. Ֆուտբոլի գնդակը հարվածի ժամանակ թռչում է … ուժի ազդեցությամբ, իսկ գետնին ընկնելուց հետո կանգ է առնում ի հաշիվ … ուժի.

Ծանրության … շփման

Պատ.՝ 4:

II. Փոքրանում է

Պատ.՝ 3:

III. Կազդի միայն շփման ուժը

Պատ.՝ 2:

IV. Հպվող մակերևույթների նյութերի տեսակները:

Պատ.՝ 1:

V. 30կՆ

Պատ.՝ 2:

Շփման ուժ:Դադարի շփում:Շփումը բնության մեջ և տեխնիկայում

Քննարկվող հարցեր.

1.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

Օրինակներ՝ քայլք, լող, թռիչք, շիշ բռնելը և այլն:

2.Ինչով է պայմանավորված շփումը

Հպվող մարմինների մակերևույթների միջև առաջացող և իրար նկատմամբ նրանց շարժումը խոչընդոտող ուժը կոչվում է շփման ուժ:

3.Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:

Սահքի շփման ուժ, դադարի շփման ուժ, գլորման շփման ուժ:

4.Օրինակներով ցույց տալ, որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:

Սեղանի վրա՝ թեք շշի գլորում և ափսեի սահում:

5.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ

Քշող մեքենան արգելակել և խուսափել վթարից, բռնել ձեռքերում իրեր, քսուքը շփել

6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ

Կոշիկի մաշվելը, մեքենայի ակերի մաշվելը

7.Ինչպես կարելի է մեծացնել շփումը

Ողորկության աստիճանից և նյութից:

8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը

Մարմնին քսել յուղ, քսուք:

9.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;

Ինքնաթիռ՝ ձգողական ուժ և շփման ուժ:

 Սովորել Է.Ղազարյանի դասագրքից էջ 75-ից մինչև էջ 79-ը։

Հանրահաշիվ Դասարանական աշխատանք

673-677

ա) x=324*3/4=972/4=243

բ) x*3/4=324

x=324:3/4=1296/3=432

գ) 180/450=2/5

ա) x*2/5=600*3/5

x*2/5=360

x=360:2/5

x=1800/2

x=900

բ) x*0,6=120*0,1

x*0,6=12

x=12:0,6

x=20

ա) 400*0,13=52

բ) x*0,3=999

x=999:0,3

x=3330

ա) 40*13:100=5,2

բ) 100*24:12=200

գ) 360*100:480=75

ա) 250*2/5=500/5=100

250-100=150

բ) 300*4/15=1200/15=80

300+80=380

Գրականություն Տնային աշխատանք

  • Ընտրում ենք Սահյանից երկու բանաստեղծություն, որոնցից մեկը պատրաստ կլինես անգիր ներկայացնելուն, մյուսը՝ ընթերցելուն և վերլուծելուն:
  • Բանաստեղծությունները ներկայացնում ենք բլոգում ձայնագրությամբ կամ տեսանյութով:

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս շրթունքս ճագում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է

Կլինեմ, կմնամ այսպես

Մեր լեզուն

Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:

Տրամաբանական Թերթ #13

• Պարկում կա 3 կարմիր և 3 սև գնդակ: Առնվազը քանի՞ գնդակ պետք է հանենք պարկից, որպեսզի ունենանք տարբեր գույնի գնդակներ:

Պետք է հանել 4 գնդակ։

• Տատիկն իր բոլոր թոռնիկների համար գուլպաներ գործեց: Յուրաքանչյուր գուլպայի վրա նա գրեց մեկ տառ: Քանի՞ թոռնիկ ունի տատիկը, եթե նա գրեց ընդամենը 16 տառ:

Ունի 8 թոռ։

• Լճում աճում են թրաշուշաններ: Հայտնի է, որ մեկ օր անցնելուց հետո շուշանների թիվը կրկնապատկվում է, և արդեն 40-րդ օրվա վերջում լճակն ամբողջովին ծածկված էր շուշաններով: Ասեք, թե ո՞ր օրվա վերջում էր, որ լճակի ուղիղ կեսն էր ծածկված շուշաններով:

19

• Ես խմեցի բաժակով լիքը լցված սուրճի կեսը և այն լրացրի կաթով: Հետո խմեցի ստացված խառնորդի 1/3 մասը և փոխարենը կաթ լցրեցի: Այնուհետև ես խմեցի բաժակի պարունակության 1/6 մասը և փոխարենը լցրեցի կաթ: Վերջապես, ես խմեցի ամբողջ բաժակը: Ի՞նչը ես շատ խմեցի ՝ սու՞րճ, թե՞ կաթ:

Սուրճ

եմատիկա առանց բանաձև

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  # 13 /ԱՊՐԻԼ/

(Տրամաբանությունը զարգացնող խնդիրներ.)

• Պարկում կա 3 կարմիր և 3 սև գնդակ: Առնվազը քանի՞ գնդակ պետք է հանենք պարկից, որպեսզի ունենանք տարբեր գույնի գնդակներ:

• Տատիկն իր բոլոր թոռնիկների համար գուլպաներ գործեց: Յուրաքանչյուր գուլպայի վրա նա գրեց մեկ տառ: Քանի՞ թոռնիկ ունի տատիկը, եթե նա գրեց ընդամենը 16 տառ:

• Լճում աճում են թրաշուշաններ: Հայտնի է, որ մեկ օր անցնելուց հետո շուշանների թիվը կրկնապատկվում է, և արդեն 40-րդ օրվա վերջում լճակն ամբողջովին ծածկված էր շուշաններով: Ասեք, թե ո՞ր օրվա վերջում էր, որ լճակի ուղիղ կեսն էր ծածկված շուշաններով:

• Ես խմեցի բաժակով լիքը լցված սուրճի կեսը և այն լրացրի կաթով: Հետո խմեցի ստացված խառնորդի 1/3 մասը և փոխարենը կաթ լցրեցի: Այնուհետև ես խմեցի բաժակի պարունակության 1/6 մասը և փոխարենը լցրեցի կաթ: Վերջապես, ես խմեցի ամբողջ բաժակը: Ի՞նչը ես շատ խմեցի ՝ սու՞րճ, թե՞ կաթ:

• ՈՒնենք մետաղադրամներով 100 կույտ, յուրաքանչյուրում 100 մետաղադրամ: Կույտերից մեկում եղած մետաղադրամները կեղծ են, որոնք մեկ գրամով թեթև են իսկական մետաղադրամներից: Իսկական մետաղադրամը կշռում է 10 գրամ: Էլեկտրոնային մեծ կշեռքի մեկ կշռումով ինչպե՞ս հայտնաբերել կեղծ մետաղադրամով կույտը:

• Մի տարի հունվարի երեք կիրակի զույգ ամսաթվով օրեր էին: Շաբաթվա ինչ օր էր հունվարի 27-ը:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

  • Կատարում ենք առաջադրանքները:
    1. 1. Տեքստերից հանի՛ր բայերն ու բնութագրի՛ր դրանք հետևյալ հատկանիշներով:
      • դիմավոր/անդեմ լինելը
      • եթե դիմավոր է եղանակը
      • ժամանակաձևը
      • ժամանակը
      • դեմքը
      • թիվը
      • լծորդությունը (ե/ա)
      • խոնարհումը (դրական/ժխտական)
      • սեռը
      • պարզ/բաղադրյալ ժամանակաձև լինելը
      • կազմությունը
      • եթե անդեմ է, դերբայի անկախ/կախյալ լինելը
      • դերբայի տեսակը
      • ձևը (դրական/ժխտական)
      • լծորդությունը
      • սեռը
      • կազմությունը
      • եթե ունի, նաև՝հոլովը, թիվը, առումը:

Ա. Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան: Այդ տարի
Շվեյցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին; Դե, էլ ի՛նչ պիտի ուտեին
ծիծեռնակները. չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են միջատներով սնվում: Խեղճ
ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վայր ընկան: Բայց Շվեյցարիայի բնակիչներն
անօգնական չթողեցին նրանց. հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան
երկաթուղային կայարան: Այդտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին
հարավ:

Չվելիս-անդեմ, անկախ, համակատար, դրական, ե լծորդություն, չեզոք, պարզ

Ընկան-դիմավոր, անցյալ, երրորդ դեմք, հոգնակի թիվ, ե լծորդություն, դրական, չեզոք, պարզ, սոսկածանց

Սատկել էին-դիմավոր, վաղակատար անցյալ, անցյալ, երրորդ դեմք, հոգնակի, ե լծորդություն, դրական, չեզոք, բաղադրյալ, պարզ

Պիտի ուտեին֊դիմավոր, հարկադրական, անցյալ, երրորդ դեմք, հոգնակի, ե լծորդություն, դրական, ներգործական, պարզ, պարզ

Սնվում են֊դիմավոր, սահմանական, անկատար ներկա, ներկա, երրորդ դեմք, հոգնակի, դրական, չեզոք, բաղադրյալ, ե լծորդություն

Եղան֊դիմավոր, սահմանական, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, հոգնակի, դրական, չեզոք, պարզ, պարզ

Չթողեցին֊դիմավոր, սահմանական, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, ե լծորդություն, ժխտական, սոսկածանց, չեզոք


Բ. Հնդկաստանի Ուտար Պլադեշ նահանգում բնության շատ նվիրված պաշտպաններ են
բնակվում: նրանք կազմել են « Չիպկո Անդոլայ» («Գրկի՛ր ծառը») ընկերությունը: Երբ
ընկերության անդամներից մեկն իմանում է, որ ինչ-որ տեղ պատրաստվում են ծառ կտրել,
համախոհներին անմիջապես հայտնում է, և նրանք բոլորը շնչակտուր սլանում են այնտեղ:
Ծառահատների հայտնվելուն պես ընկերության կամավորներից յուրաքանչյուրը մի ծառի
բուն է գրկում և թույլ չի տալիս, որ կտրեն:

  1. 2. Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով: Օրինակ` Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից:
    • Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու:
    • Մեր արածն ապարդյուն աշխատանք էր:
    • Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:
    • Նրա մտադրությունը սխալ հասկացան:
    • Նրան անլուրջ պատասխան տվեցին:
    • Այծերը էբենոս ծառից կարևոր են:
    • Նրանք իրենց հետ կբերեն լույսը:
    • Դու պետք է մոռանաս այդ ամենը:
    • Գնա՛ նրանց ետևից և փնտրի՛ր բանալին:

Կենսաբանություն Տնային աշխատանք

Կլոր և օղակաձև որդեր ասկարիդ:

Կպատմեմ կլոր որդերի տեսակին պատկանող՝ ասկարիդի մասին: Բոլոր կլոր որդերի կառուցվածքը նույնն է, դա նաև վերաբերվում է ասկարիդին: Այս մակաբույծը ապրում է բարակ աղիքում: Այն շատ դեպքերում հանդիպում է երեխաների մոտ: Ասկարիդը ոչ մի ձև չի կպնում բարակ աղիքի պատերին: Այն գտնվում է այնտեղ ազատորեն և անընդհատ շարժվում է պերիստալտիկայի շարժման դեմ: Սնվում է ասկարիդը աղիքի միջի կիսամարսված նյութերով: Ասկարիդները բաժանված են սեռերի և իգական սեռի արգանդում առաջանում են ձվեր, որոնք հետագայում դուրս են գալու մարդու աղիքից: Նրա համար, որ հետագա զարգացումը տեղի ունենա՝ որ ձվի մեջ առաջանա թրթուր, ձուն պետք է գտնվի արտաքին միջավայրում, օդային հասանելիությամբ երկու-երեք շաբաթ: Մարդը վարակվում է ասկարիդով, օգտագործելով, որպես սնունդ վատ մաքրված բանջարեղեն և մրգեր և նաև ջրով: Նրանից հետո, որ ասկարիդի ձվերը ընկնում են մարդու աղիք, ձվից դուրս են գալիս թրթուրները: Այդ թրթուրները ծակում են աղիքի պատերը, և արյունի հոսքի հետ հայտնվում են թոքերում: Թոքերում թրթուրները տեղաշարժվում են սկզբից բրոնխներ, հետո շնչափողի մեջ և դուրս են գալիս բերանային անցք: Այդ ընթացքում գրգռում են վերին շնչուղիները: Մարդու մոտ առաջանում է հազ: Հետո մարդը կրկին կուլ է տալիս թրթուրները՝ նորից ընկնելով բարակ աղիքի մեջ: Թրթուրներից դառնում են առանձնյակներ: Այդպես բոլորաշրջանը կրկնվում է, այսինքն առանձնյակ ասկարիդների մեջ առաջանում են ձվեր արգանդում, և նրանք դուրս են գալիս արտաքին շրջապատ: Ասկարիդով վարակելու մեծ մասը լինում է ճանճերի պատճառով, որովհետև նրանք տեղափոխում են ձվերը, իրենց ոտիկների օգնությամբ: